ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» համար ամենամեծ խնդիրն այս պահին անորոշությունն է: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ակումբի գործադիր տնօրեն Էդուարդ Սարգսյանը: Նա ընդգծեց, որ ստեղծված իրավիճակում դա գլխավոր խոչընդոտն է, որը խանգարում է պլաններ կազմել:

«Բնականաբար առաջացել են (խմբ. խնդիրներ): Այս պահին ամենամեծ խնդիրը, որ մենք ունենք, անորոշությունն է, թե երբ ենք վերսկսելու առաջնությունը, երբ ենք ավարտելու, ըստ այդմ՝ ինչ-որ ֆուտբոլիստների պայմանագրերի հետ կապված ինչ-որ հարցեր կարող են առաջանալ: Երբ ունենանք հստակություն, ինչին մենք սպասում ենք, արդեն մեր պլաններն ավելի ճիշտ կուրվագծվեն, ու մենք արդեն ճիշտ ուղղությամբ կպլանավորենք մեր հետագա անելիքները»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ակումբում հասկանում են՝ որ այս պահին մարդկանց առողջությունն ամենակարեւորն է եւ ամեն ինչ պետք է այդ լույսի ներքո նայել:

Առաջնության 2019-20 մրցաշրջանի դադարի ընթացքում ակումբը մշտական կապի մեջ է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Այս շրջանում ինչպես ՈՒԵՖԱ-ն է ծրագրեր մշակում ընթացիկ մրցաշրջանի վերաբերյալ, այնպես էլ ՀՖՖ-ն է նույնն անում: Սարգսյանը շեշտում է, որ հայկական ֆուտբոլի հետ կապված որոշումները կախված են ոչ միայն ՀՖՖ-ից, այլեւ կառավարությունից ու ՈՒԵՖԱ-ից: Ըստ նրա՝ տրանսֆերային նպատակները, աշխատավարձերի, պայմանագրերի հետ կապված եւ այլ հարցերի շուրջ հետագա քայլերը կախված կլինեն այդ որոշումներից:

«Ցանկացած պլանավորում, վերաիմաստավորում կախված է նրանից, թե մեզ ինչ կասեն՝ դուք մայիսին եք խաղալու, դուք հունիսին եք խաղալու, դուք մինչեւ սեպտեմբեր չեք խաղալու… այնքան տարբեր կարող է լինել: Վերջնական տեղակատվությունը, որ կստանանք, պետք է դրա հիման վրա արդեն կառուցենք, թե ակումբն ինչպես է գործելու, ինչպես է ապելու, ամեն ինչ կախված է դրանից»,- ասաց նա:

Այս ընթացքում, ինչպես գրեթե ողջ աշխարհում ու բոլոր մարզաձեւերում, ՀՀ չեմպիոնի ֆուտբոլիստներն էլ մարզվելու սահմանափակ տարբերակներ ունեն: Նրանք մարզավիճակ են պահպանում տան պայմաններում: Ստանում են առաջադրանքներ, որոնց հիման վրա մարզվում են:

«Ակումբի խաղացողները հետեւում են մեր երկրում եղած կարանտինի վերաբերյալ օրենքներին: Ստանում են անհատական ծրագրեր ակումբի ֆիզպատրաստության մարզչի կողմից: Դրա հիման վրա փորձում են պահպանել մարզավիճակը»,- ասաց Սարգսյանը:

Այս պահին «Արարատ-Արմենիան» գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 17 տուրերից հետո ունի 33 միավոր եւ 2-րդ տեղում ընթացող «Ալաշկերտին» գերազանցում է 2 միավորով: Լավագույն եռյակը եզրափակող «Լոռին» հետ է մնում 4 միավորով:

Տպել
1377 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է