Մխիթարյանն «Արսենալի» ներկայացուցիչների հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է, որ ուզում է մնալ «Ռոմայում»

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կարեւոր քայլ է արել կարիերան «Ռոմայում» շարունակելու համար: Այս մասին գրում է բրիտանական The Daily Mail պարբերականը: Նա հեռախոսազրույց է ունեցել «Արսենալի» ներկայացուցիչների հետ եւ ասել, որ չի ցանկանում վարձավճարով «Ռոմայում» հանդես գալու պայմանագրի ժամկետի ավարտից հետո լոնդոնյան թիմ վերադառնալ:

«Ռոմայում» մնալու նպատակին հասնելու ճանապարհին, սակայն, նա կարող է խոչըդոտներ ունենալ: Նախ «Արսենալը» շատ ավելի մեծ գումար է պահանջում նրա տրանսֆերը վաճառելու համար, քան «գայլերը» պատրաստ են վճարել: Լոնդոնցիները 20մլն եվրո են ուզում, մինչդեռ իտալական ակումբը 12մլն է առաջարկում: Բացի այդ՝ ակումբի սպորտային տնօրեն Ջանլուկա Պետրարկիի ապագան նույնպես մշուշոտ է: Հենց նա է զբաղվում Մխիթարյանի համար «Արսենալի» հետ բանակցություններով, սակայն նա կարող է չպահպանել իր տեղը «Ռոմայում», երբ ակումբի սեփականատերը փոխվի: Եթե նա գնա, բանակցությունները կարող են փակուղի մտնել, եւ 31-ամյա հայ ֆուտբոլիստը կարող է ստիպված լինել ամռանը վերադառնալ Լոնդոն:

Դա նրա համար ինչ-որ առումով կարող է հարված լինել, քանի որ «զիագործների» համար նա առանցքային ֆուտբոլիստ չի համարվում: Վերջերս լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետան գովել է Մխիթարյանին, սակայն դրանից հետո էլ ակումբը շարունակում է մտածել ու քայլեր է ձեռնարկում նրան վաճառելու ուղղությամբ: Սրան գումարած՝ Մխիթարյանն իրեն շատ լավ զգում «Ռոմայում»: Այնտեղ նա պետք է գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի, որն անձամբ հետաքրքրված է, որ կիսապաշտպանը մնա: Բացի այդ՝ առաջնությունների դադարից առաջ կայացած վերջին հանդիպումներում Մխիթարյանն իրեն լավ էր դրսեւորում: Եվ ի վերջո, ինչպես պարբերականն է նշում, նրա մնալու ցանկության պատճառներից է այն, որ պարզապես սիրահարվել է Իտալիայի մայրաքաղաքին: Նշվում է, որ նրան դուր է գալիս այնտեղ, հատկապես, որ առաջնեկը վերջերս ծնվել է հենց Հռոմում:

Մյուս կողմից «Արսենալի» համար էլ կան հանգամանքներ, որոնց հետ պետք է հաշվի նստել: «Զինագործների» հետ Մխիթարյանի պայմանագրի ժամկետի ավարտը մոտենում է: Այն լրանում է 2021թ. ամռանը: Եվ եթե այնուամենայնիվ ցանկանում են վաճառել նրան, իրենք էլ պետք է շտապեն որոշում կայացնելու հարցում:

Մխիթարյանը «Ռոմա» է տեղափոխվել 2019-20 մրցաշրջանի սկզբում: Ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Ա Սերիայի 13 հանդիպման: Խփել է 6 գոլ ու գոլային 3 փոխանցում կատարել:

Տպել
1636 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է