Արտակարգ դրությունը կարող է հայտարարված ժամկետից շուտ էլ ավարտվել. հանրաքվեի ժամկետը դժվար է կանխորոշել

Մարտի 16-ին ՀՀ-ում արտակարգ դրության հայտարարումից հետո դադարեցվել են ՍԴ նախագահին եւ 6 անդամներին պաշտոնից հեռացնելու հարցով նշանակված սահմանադրական հանրաքվեին վերաբերող գործընթացները: Մասնավորապես, գովազդային հոլովակների հեռարձակումը դադարեցվել է, ընտրական շտաբները չեն գործում, ԿԸՀ-ն դադարեցրել է ժամանակացույցով նախատեսված իր գործառույթների իրականացումը…

 Պարզ չէ, սակայն, թե նոր հանրաքվեն երբ կարող է տեղի ունենալ:

«Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝  նշանակված, սակայն ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, եւ ոչ ուշ, քան 65 օր հետո: Հանրապետության նախագահը հանրաքվեն նշանակում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո` եռօրյա ժամկետում:

Եթե ընդունենք, որ արտակարգ դրությունը կարող է ավարտվել ապրիլի 14-ին, ինչպես որոշել է ՀՀ կառավարությունը, ապա նոր հանրաքվեն կարող է նշանակվել հունիսի 6-ից մինչեւ 21-ը:

Սակայն «Իմ քայլը» խմբակցությունում չեն շտապում հաշվարկել նոր հանրաքվեի նշանակման ժամկետները կամ հաստատել վերը նշված հաշվարկը՝ չբացառելով արտակարգ դրության՝ ոչ նախանշված ժամկետից վաղ, ոչ էլ ուշ դադարեցումը:

«Ժամկետների մասով ոչինչ դեռ հստակ չի, որովհետեւ չգիտենք՝ ինչ իրավիճակ կլինի արտակարգ դրության ավարտի օրը կորոնավիրուսի հետ կապված»,- մեր զրույցում ասաց պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:

Այսինքն՝ չեք բացառում, որ անհրաժեշտ լինի երկարաձգել արտակարգ դրության ժամկետը՝ հետաքրքրվեցինք. «Այս պայմաններում ոչինչ չի կարելի բացառել, պետք է տեսնենք, թե ինչպես է զարգանում իրավիճակը համաճարակի հետ կապված»,- պատասխանեց պատգամավորը:

Հարցին, թե ինչ էր նշանակում վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, որ հանրաքվեի գործընթացը կշարունակվի այն կետից, որտեղ կանգ է առել, Ռուբինյանը պատասխանեց. «Քանի որ կորոնավիրուսի դեմ ակտիվ պայքարի շրջան է, դետալային հարցեր չենք քննարկել»:

Այս եւ այլ հարցերի վերաբերյալ զրուցեցինք նաեւ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ 6 անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծը հեղինակած «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հետ:

- Պարո՛ն Հովակիմյան, վարչապետն ԱԺ-ում հայտարարեց, որ հանրաքվեի գործընթացը կշարունակվի այն կետից, որտեղ կանգ է առել: Սա նշանակում է, որ գործընթացը կշարունակվի քարոզարշավի այն ընթացքից, որտեղ այն կա՞նգ առավ:

- Օրենքը չի տալիս այդ հարցի պատասխանը՝ օրերի հաշվարկ եւ այլն: Բայց «Հանրաքվեի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ կետի տրամաբանությունն այն է, որ երբ նշանակված հանրաքվեն տեղի չի ունենում արտակարգ դրության պատճառով, նոր հանրաքվեն պիտի նշանակվի արտակարգ դրությունից հետո ոչ շուտ, քան 50, ոչ ուշ, քան 65 օր ժամանակահատվածում: Ենթադրվում է, որ դա պետք է դառնա արդեն տեղի ունեցած պրոցեսի շարունակությունը:

- Իսկ ձեր հաշվարկով նոր հանրաքվեն ե՞րբ կնշանակվի:

- Հաշվարկ չենք կարող անել, քանի դեռ արտակարգ դրությունը վերացված չէ, որովհետեւ հաշվարկի սկիզբը կարող է դիտարկվել արտակարգ դրության վերացումը: Այսինքն՝ ցանկացած հաշվարկ, որն այսօր կանենք, անհիմն է: 

- Արտակարգ դրության ռեժիմը որքա՞ն կարող է երկարաձգվել:

- Արտակարգ դրության ռեժիմը կարող է նույնիսկ շուտ ավարտվել: Օրենքն այդ հնարավորությունը տալիս է, որ եթե վերանում են այն պատճառները, որոնց բերումով արտակարգ դրություն է հայտարարվել, արտակարգ դրությունը վերացվում է: Այսինքն՝ այստեղ պետք չէ միայն երկարաձգման տրամաբանությունից նայել, արտակարգ դրությունը կարող է նաեւ շուտ վերացվել: Երբ որ արտակարգ դրությունը վերանա, կսկսվի հանրաքվեի նշանակման հաշվարկը:

- Պարո՛ն Հովակիմյան, ի՞նչ եք արել այն տարածքները, որոնք վարձակալվել էին՝ որպես ընտրական տարածքներ:

- Այդ տարածքները վարձակալվել էին «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության կողմից, եւ պայմանագրով նախատեսված կարգով այդ բոլոր խնդիրները լուծվել են կամ լուծման փուլում են: Ինչպես բոլոր մնացած պայմանագրերը, դրանք եւս պարունակում էին ֆորսմաժորի հնարավորության վերաբերյալ կետ, իսկ արտակարգ դրությունը ֆորսմաժորի տեսակ է: Այսինքն՝ տարածքի տերերի հետ ՔՊ ներկայացուցիչներն այդ հարցերը կարգավորելու են:

- Հիմա փա՞կ են այդ տարածքները:

- Գործնականում փակ են: Քանի որ քարոզարշավ չի իրականացվում, իմաստ էլ չկա այդ տարածքները բացելու:

- Այս ժամանակահատվածն ինչ-որ կերպ կարո՞ղ է աշխատել կողմերից որեւէ մեկի օգտին կամ ի վնաս որեւէ կողմի, այդ թվում՝ ՍԴ այն ներկայացուցիչների, որոնց դա վերաբերում է:

- Հանրաքվեն քաղաքական գործընթաց է, եւ ժամանակը կարող է քաղաքական գործընթացի վրա ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն ունենալ: Ի վերջո ցանկացած իրավիճակ որեւէ կերպ ազդում է քաղաքական ուժերի ե՛ւ հեղինակության վրա, ե՛ւ նրանց բարձրացրած խնդիրների՝ հանրության կողմից դրական կամ բացասական արձագանքի վրա:

- Հիմա, օրինակ, «Այո»-ի կողմի վրա այս ժամանակահատվածը դրակա՞ն ազդեցություն է ունենում, թե՞ բացասական:

- Ես համոզված եմ, որ տվյալ դեպքում, քանի որ «Այո»-ի կողմն իշխանության կրողն է, սա դրական ազդեցություն է ունենալու, որովհետեւ քաղաքական մեծամասնությունը՝ ի դեմս ՀՀ կառավարության, իրենից հասնող ամեն ինչ անելու է, որ այս ճգնաժամը հնարավորինս շուտ եւ հանրության համար հնարավորինս բարենպաստ ձեւով հանգուցալուծվի:

- Փաստաբան Տիգրան Եգորյանը վերջերս կարծիք է հայտնել, որ արտակարգ դրության պայմաններում ՍԴ ճգնաժամն ավելի վտանգավոր է, քան կորոնավիրուսը: Նա ընդգծել է, որ ճգնաժամն այս ընթացքում կարող է ավելի խորանալ:

- Այդ հարցում չեմ կարող չհամաձայնել՝ մի պարզ պատճառով. ընդամենը մեկ կամ երկու օր առաջ Հրայր Թովմասյանի հայտնի հարցազրույցը լույս տեսավ, որը հետագայում նաեւ ջնջվեց համացանցից՝ պատճառաբանելով, թե իբր տեխնիկական վրիպակ է եղել: Ահա, նման արարքները ցույց են տալիս, որ կոնկրետ ՍԴ նախագահը եւ որոշ անդամներ կարող են նպաստել ճգնաժամի խորացմանը:

- Այդ հարցազրույցը, օրինակ, ինչո՞վ էր նպաստում ճգնաժամի խորացմանը: Աղմուկը բարձրացավ այն բանից, որ Հրայր Թովմասյանը քաղաքական հայտարարություններ էր անում այդ հարցազրույցում:

- Ոչ միայն քաղաքական հայտարարություններ էր անում այդ հարցազրույցում, այլեւ այդ հայտարարությունները ՀՀ Սահմանադրական կարգին սպառնացող վտանգ էին պարունակում: Սահմանադրական դատարանի նախագահն այդ հարցազրույցում ակնարկում էր ընտրված իշխանությանը տապալելու մասին: Հետագայում, իհարկե, հայտարարվեց, որ նա նման բան չի ասել, այդ խոսքերը վերագրվեցին ինչ-որ իրավաբանի, բայց դա ցույց տվեց, որ նա հասկանում է իր արածի հակասահմանադրական լինելը:

Տպել
3963 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը