#Հրայր Թովմասյան

«ԱԺ-ն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու ՍԴ». հրապարակվել են Հրայր Թովմասյանի հարցով դիմումի մերժման հիմքերը

Այսինքն՝ գործի քննության այդ փուլում Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը նման հարց բարձրացնել չէր կարող:

ԱԱԾ են կանչվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրը և երկու դուստրերը

«Հենց նոր տեղեկացա, որ անհասկանալի պատճառով վաղը ԱԱԾ են կանչվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը»,- գրել նա:

ՀՔԾ-ն քննչական գործողություններ է իրականացրել Սահմանադրական դատարանում՝ Արման Բաբաջանյանի հաղորդման հետքերով

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջայանի հաղորդման հիման՝ վրա ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում ՀՔԾ քննիչները քննչկան գործողություններ են իրականացնում Սահմանադրական դատարանում:

Այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը. Աշոտյան

Այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը՝ առգրավելու համար Հրայր Թովմասյանի ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը։

ՍԴ-ն խուսափում է կատարել իր վրա դրված Սահմանադրական առաքելությունը․ Վարդանյանը՝ ԱԺ դիմումը վարույթ չընդունելու մասին

ՍԴ-ն փորձում է տարբեր պատճառներով խուսափել բարդ գործերի քննությունից։ Դրա վառ օրինակներից մեկը Վենետիկի հանձաժողով դիմելն էր, ՄԻԵԴ դիմելն էր, այս դիմումը նախնական ուսումանսիրության փուլում մերժելը։

Հրայր Թովմասյանն արձակուրդում է․ նա չի մասնակցում իր վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու հարցի քննարկմանը

Ըստ Գյուլումյանի ենթադրության՝ Հրայր Թովմասյանը գործի քննության անաչառությունն ապահովելու նպատակով է արձակուրդ վերցրել։

ՍԴ-ն այսօր կորոշի Հրայր Թովմասյանի հարցով ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը

Խորհրդարանի ընդունած որոշման հիմքում Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության ընթացքում Հրայր Թովմասյանի կատարած, իշխանական խմբակցության կարծիքով՝ առերևույթ էական կարգապահական խախտումներն են:

Խորհրդարանը պետք է լուծի եւ լուծելու է Սահմանադրական դատարանի ճգնաժամի հարցը․ Վահագն Հովակիմյան

Միեւնույն ժամանակ, այս ողջ ընթացքում եվրոպական կառույցներից ստացվող ազդակները հուշում են, որ իրենք եւս լոյալ են Հրայր Թովմասյանի պաշտոնանկության հարցում։

Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում Հրայր Թովմասյանի մասին ԱԺ պատգամավորի դիմումի վերաբերյալ

ՀՔԾ-ում նյութեր ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ստացել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումը։

Սահմանադրական դատարանը ստացել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ որոշման նախագիծը

Հարցին՝ ՍԴ-ն արդեն վարույթ ընդունե՞լ է դիմումը, Ղազարյանն ասաց, որ վարույթ ընդունելու համար ՍԴ-ն պետք է կայացնի աշխատակարգային որոշում, որը հրապարակվում է պաշտոնական կայքում։

Հրայր Թովմասյանի վերաբերյալ Արման Բաբաջանյանի դիմում-հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ. Գոռ Աբրահամյան

Հրայր Թովմասյանի վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմում-հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին դիմումը լավ փորձաքար է ՍԴ անդամների համար․ Արուսյակ Ջուլհակյան

Դիմումի մուտքագրման օրվանից 30 օր հետո ՍԴ-ն ընդունելու է կամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու կամ դիմումը մերժելու մասին որոշում։

«Ադեկվադը»՝ ՍԴ նախագահի հանդերձանքով

Ամեն դեպքում՝ Հրայր Թովմասյանն իր պահվածքով ապացուցեց, որ առնվազն քաղաքական առումով նրա լիազորությունները դադարեցնելու պահանջն արդարացված է:

Հրայր Թովմասյանի արարքներին պետք է տրվի քրեաիրավական գնահատական. Արման Բաբաջանյան

Բաբաջանյանի պնդմամբ՝ «Իմ քայլը» խմբակցության դիմումը հաղթելու շանս չունի, իսկ ճգնաժամը չի կարող սպասել։

Կընդունենք ՍԴ-ի ցանկացած որոշում, բայց ակնկալում ենք, որ այն կլինի անաչառ․ Արարատ Միրզոյան

Թովմասյանն արել է բաներ, որոնք պայմանավորված չեն եղել անաչառ դատական համակարգ ապահովելու մոտիվացիայով, այլ՝ մեկ ուրիշ մոտիվացիայով՝ շարունակել պաշտպանել քաղաքական ուժի հստակ շահերը։

Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշման նախագիծն ընդունվեց․ այն կուղարկվի ՍԴ

Թովմասյանը նպատակահարմար չէր համարել երեկ ԱԺ-ում ներկա լինել նախագծի քննարկմանը․ նա պատշաճ ծանուցումից հետո ԱԺ չէր եկել։

ԱԺ-ում մեկնարկել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ որոշման նախագծի գաղտնի քվեարկությունը

Ալեն Սիմոնյանը, դիմելով ՍԴ անդամներին, դատավորներին, կոչ արեց իրենց չնույնացնել Հրայր Թովմասյանի հետ, չնույնացնել իրենց անցած ճանապարհը եւ ուղղորդվել օրենքով, իրենց խղճով եւ գիտելիքներով։

Ա. Բաբաջանյանը կդիմի գլխավոր դատախազին՝ Հ. Թովմասյանի արարքին քրեաիրավական գնահատական տալու համար

Պատգամավորը դիմումն անձամբ կփոխանցի Գլխավոր դատախազություն։

Հրայր Թովմասյանն ուներ եւ ունի քաղաքական մոտիվացիա, հետեւաբար նա չի կարող լինել ՍԴ նախագահ․ Արարատ Միրզոյան

Միրզոյանի խոսքով՝ Հրայր Թովմասյանը միակը չէ, էլի մարդիկ կան, որ «ծլում-ծաղկում, մեկ-երկուսի դեպքում նույնիսկ բարգավաճում են»։

Անհրաժեշտ է Սահմանադրական դատարանի եւ դրա անդամների առանձին-առանձին լյուստրացիա․ Արման Բաբաջանյան

Պատգամավորի կարծիքով՝ խնդիրը իջեցնել՝ հասցնելով անձի մակարդակին, նսեմացվում է հարցի լրջությունը, խորհրդարանի դերն ու առաքելությունը։

Թովմասյանը բնավ մեր աչքի լույսը չէ, որեւէ մեկի կուռքը չէ, մենք դեռ 2018-ին ենք դեմ քվեարկել նրա թեկնածությանը․ Տոնոյան

Սակայն մենք այսօր չենք մասնակցում ձեր ներկայացրած նախագծի՝ իրավական առումով ոչ լիարժեք նախագծի քվեարկությանը եւ չենք դիտարկում Հրայր Թովմասյանի լիազորությունների եւ կոմպետենտության հարցը։

Երբեմն թվում է՝ ամեն անկյունից Հրայր Թովմասյանի սանիկ կպատահի, որ կզարմացնի իր ճարպիկ գործողություններով․ Արփի Դավոյան

Ինչպես Հրայր Թովմասյանի բոլոր ասածները, այնպես էլ ՍԴ նախագահի պաշտոնում ընտրվելիս ներկայացրած իր տեսլականը մնաց օդից կախված։

Քչերը կարող են հայելու առաջ կանգնել եւ ասել՝ ես կասկած չունեմ, որ Թովմասյանն անաչառ, արդար դատավոր է․ Միքայել Զոլյան

Բոլորս գիտենք, որ Հրայր Թովմասյանը եղել է ոչ միայն նախկին իշխանության մի մասնիկը, այլեւ՝ այդ իշխանության առանցքային դերակատարներից մեկը։

Սատանայի փաստաբան լինելը ձեր միակ կարգավիճակն է եղել նախորդ իշխանության տարիներին․ Ալեն Սիմոնյանը՝ Հրայր Թովմասյանին

Դուք վստահություն չեք վայելում, որովհետեւ Սերժ Սարգսյանի համար Սահմանադրություն, Ընտրական օրենսգիրք եք գրել, որպեսզի նա կարողանա վերարտադրվել, տեսնի՝ ով ինչքան ձայն ա բերում։

Խորհրդարանը քննարկում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԱԺ որոշման նախագիծը

Չորրորդ հիմքը, Գրիգորյանի ներկայացմամբ, այն է, որ Ռոբերտ Քոչարյանի դիմումը քննելուց առաջ Սահմանադրական դատարանը քննության առարկա չի դարձրել այդ գործին մասնակցելու անհնարինության հարցը։

Հրայր Թովմասյանը չի մասնակցի ԱԺ-ում իր հարցի քննարկմանը. նա հայցում է ԲՀԿ պատգամավորների ներողամտությունը

Հայցում եմ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ներողամտությունը՝ Ազգային ժողովի նիստում հարցի քննարկման ժամանակ ինձ հարցեր ուղղելու հնարավորություն չտալու առնչությամբ»:

ԱԺ-ի որոշելիքը չէ՝ Հրայր Թովմասյանը պետք է մնա կամ հեռանա, ԲՀԿ-ն չի մասնակցելու քվեարկությանը. Ծառուկյան

Հարցին՝ Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդման տարրեր տեսնո՞ւմ է, Ծառուկյանը պատասխանեց, որ ոչ ոքի հանդեպ ոչինչ չի տեսնում։

Հուսանք, որ ՍԴ-ն Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցում անաչառ որոշում կկայացնի․ Մակունց

Ձայների այն քանակը, որը անհրաժեշտ է նախագիծը ՍԴ ներկայացնելու համար, «Իմ քայլը» խմբակցությունում բավարարում են:

Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանը կալանավորվեց. դատարանը հրապարակեց որոշումը

Որոշումը հրապարակեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:

Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով որոշման նախագիծն ընդգրկվեց ԱԺ քառօրյայի օրակարգ

Ի պատասխան՝ Ղազարյանը մեզ գրավոր պատասխանել է, որ որոշմանը ծանոթ չէ եւ ի պաշտոնե իրավասու չէ մեկնաբանել ԱԺ խմբակցությունների որոշումները կամ հայտարարությունները:

Հրայր Թովմասյանի ձերբակալված սանիկը հետազոտվել է հիվանդանոցում եւ տեղափոխվել ՁՊՎ

ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում հարցաքննվելու ընթացքում Նորայր Փանոսյանը հայտնել է, որ վատ է զգում իրեն:

Ձերբակալվել է Արդարադատության նախարարության նախկին պաշտոնյան՝ Հրայր Թովմասյանի սանիկը

ՀՀ ԱՆ օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանը ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի կասկածանքով ձերբակալվել է, որոշում է կայացվել նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին։

Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու որոշման նախագիծը դրական եզրակացություն ստացավ ԱԺ հանձնաժողովում

Չորրորդ հիմքը, Գրիգորյանի ներկայացմամբ, այն է, որ Ռոբերտ Քոչարյանի դիմումը քննելուց առաջ Սահմանադրական դատարանը քննության առարկա չի դարձրել այդ գործին մասնակցելու անհնարինության հարցը։

Ինչո՞ւ են նախկինները գործում կամիկաձեների պես

Մի կողմից՝ Հայաստանում տասնամյակներ շարունակ պետական կառավարման այնպիսի խայտառակ համակարգ ու մեխանիզմներ են գործել, որ հիմա որ ոլորտին դիպչում ես՝ կոռուպցիոն խայտառակ սխեմաներ են բացահայտվում:

Հրայր Թովմասյանի սանիկին՝ ԱԺ Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետին, մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել:

Հրայր Թովմասյանի սանիկի ձերբակալումը ԱԺ-ի կողմից ՍԴ դիմելու որոշման հետ կապ չունի. Արարատ Միրզոյան

Նա ԱԺ աշխատակազմում աշխատանքի է անցել 2014 թ․ և մամուլում շրջանառված լուրերի համաձայն՝ այդ պահի դրությամբ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի սանիկն է։

Հափշտակվել է շուրջ 9.3 մլն դրամ. ՔԿ-ն պաշտոնապես հաստատել է Հրայր Թովմասյանի սանիկի ձերբակալությունը

Ձեռնարկում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունը ապահովելու ուղղությամբ:

Քիչ առաջ ձերբակալվել է Հրայր Թովմասյանի սանիկը՝ ԱԺ վարչատնտեսական վարչության բաժնի պետը

Քիչ առաջ ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը:

Մենք չենք միանում այդպիսի նախաձեռնություններին․ պետք է կոնկրետ հիմք լինի․ Պետրոսյանը՝ «Իմ քայլի» որոշման մասին

Արման Աբովյանն էլ, թեեւ ասաց, որ հարցի շուրջ քննարկումները շարունակվում են, բայց նման կարծիքները գնահատեց որպես դատարանի նկատմամբ ճնշող։

ՔՊ նիստին որոշվել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

ՍԴ երկու անդամների հատուկ կարծիքի հրապարակումն ակնհայտ է դարձնում, որ ՍԴ-ն կայացրել է ապօրինի որոշում․ վարչապետ

Ինչու է ՍԴ-ն կայացրել ապօրինի որոշում, գիտեք՝ ինչու, գիտեք՝ ով է ՍԴ նախագահը, ինչպես է դարձել նախագահ, ում միջոցով եւ ում համար։

Սահմանադրական դատարանի քաղաքական ուղերձը

Անկախ նրանից՝ ՍԴ-ն իրավունք ունե՞ր հաշվի առնել նաեւ խնդրի քաղաքական կողմը, թե ոչ, ակնհայտ է, որ ՍԴ որոշումը նաեւ քաղաքական հետեւանքներ է ունենալու, ընդ որում՝ նաեւ երկարաժամկետ կտրվածքով:

ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց Քոչարյանի վիճարկած հոդվածներից մեկը․ ըստ նրա ներկայացուցչի՝ կալանքն իրավաչափ չէ

«Սա նշանակում է, որ Քոչարյանի կալանավորումը չի կարող լինել իրավաչափ»,- ընդգծեց Վարդեւանյանը։

Ենթատեքստ չկա. «Իմ քայլը» հիմադրամից կրթաթոշակ է ստացել նաեւ Հրայր Թովմասյանի դուստրը. Աննա Հակոբյան

Մատենադարանի այսօրվա միջոցառումից հետո շատերի ուշադրությունը առանձնահատուկ գրավել է այն հանգամանքը, որ «Իմ քայլը» հիշմադրամը կրթաթոշակ է տվել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի թոռնիկին։

Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է խորհրդատվական կարծիք տրամադրել Քոչարյանի գործով. Թովմասյանը գրություն է ստացել

Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է խորհրդատվական կարծիք տրամադրել Քոչարյանի գործով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Սահմանադրական դատարանը:

Սահմանադրական դատարանը փոխնախագահ չունի․ չի իրականացվել Սահմանադրական դատարանի մասին օրենքի պահանջը

Սահմանադրական դատարանում այս պահին նախագահի աթոռն է զբաղեցնում Հրայր Թովմասյանը, սակայն փոխնախագահ Դատարանը չունի։

Վենետիկի հանձնաժողովն ու Հրայր Թովմասյանի ընկերը ասել են նույն բանը՝ ոչ թե «անդամ», այլ՝ «դատավոր»

Հիշյալ պարզաբանումների հեղինակներին, որոնցից մասնավորապես Վ. Պողոսյանը ՍԴ նախագահ Թովմասյանի վաղեմի գործընկերն է, հազիվ թե որեւէ մեկը մեղադրի մայր օրենքը «աբսուրդային մեկանաբանման» ենթարկելու մեջ:

Ինչպես կհեռանա Հրայր Թովմասյանը. նրա ընտրությունն ու անցյալի ծանր բեռը

Գուցե խնդիրը միայն նրա հանրապետական անցյալը չէ՞, գուցե այլ պատճառներ է՞լ կան, եւ իսկապե՞ս արժե «փորփրել անցյալը»:

ՍԴ-ն կասեցրել է Ռոբերտ Քոչարյանի գործով առաջին ատյանի դատարանի դիմումի հիման վրա գործի վարույթը

Սահմանադրական դատարանը գտնում է, որ հիշյալ գործով պետք է լուծել ոչ միայն սահմանադրականության հարցը, այլև անդրադառնալ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը:

Իրավապահներն ուսումնասիրում են Ազգային ժողովում Հրայր Թովմասյանի թույլ տված չարաշահումները

ԱԺ աշխատակազմի ղեկավար աշխատած տարիներին նա ոչ միայն իր մտերիմներին է տարբեր պաշտոններում նշանակել կամ պարբերաբար գործուղումների է մեկնել կնոջ հետ, այլ նաեւ այլ չարաշահումներ է թույլ տվել:

ՍԴ ոչ լեգիտիմ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարում է, որ ՀՀԿ-ի դատավորներին չի կարելի փոխել

Թովմասյանի՝ ՍԴ նախագահ ընտրությունը ոչ միայն օրենքի խախտումով է կատարվել, այլ, ինչպես ավելի վաղ իր ծավալուն նամակում պարզաբանել էր Վահե Գրիգորյանը, մեկ քաղաքական կուսակցության բացարձակ հայեցողությամբ։

ԱԺ-ն կարող է ընթացք տալ հարցին. Հրայր Թովմասյանը միաժամանակ զբաղեցրել է 2 անհամատեղելի պաշտոն. Իրավաբան.net

Հրայր Թովմասյանը Աահմանադրական դատարանի անդամի պաշտոնում նշանակվել է Սահմանադրության խախտմամբ, գրում է Իրավաբան.net-ը:

Հրայր Թովմասյանը չի պատրաստվում հրաժարական տալ

Այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում ասել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը՝ նշելով, որ չի պատրաստվում հրաժարական տալ եւ ՍԴ-ում որևէ ճգնաժամ չկա:

Վահե Գրիգորյանը ծավալուն նամակում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման երեք տարբերակ է առաջարկել

Միրզոյանը նշեց, որ նամակում արձանագրված է ճգնաժամի լուծման սպետկորը՝ առկա իրավիճակի ամրագրումից, մինչեւ փոփոխությունների չափ։

7 անշարժ գույք, 65 հազար դոլար, 25 մլն դրամ, 60 հազար դոլարի չափով հանձնած փոխառություն. Հրայր Թովմասյանի ունեցվածքը

2017 թվականի հունիսի 5-ին ներկայացրած հայտարարագրի համաձայն Թովմասյանն ունի 2 բնակարան, 1 առանձնատուն եւ 1 ավտոտնակ:

Մտահոգիչ է, երբ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը տեղյակ չէ կառավարության օրակարգից․ նա պետք է կողմնորոշվի․ Արփի Դավոյան

Մանուկյանը կանխակալ եւ շահագրգիռ կարծիք է հայտնել Հրայր Թովմասյանի վերաբերյալ։

Հրայր Թովմասյանը բոլոր չափանիշներով այսօր համարվում է ՍԴ դատավոր․ Անի Սամսոնյան

Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել համապատասխան իրավական ակտերով, որը վիճարկելու համար պետք է դիմել վարչական դատարան։

ՀՀԿ-ն մոբիլիզացրել է ուժերը, մի քանի տասնյակ հոգի Մալյանի հետ ՍԴ-ի մոտ ակցիա է անում՝ ի պաշտպանություն Հրայր Թովմասյանի

Ըստ շարժման տարածած հայտարարության «ՎԵՏՕ»-ն տապալված սահմանադրական կարգի վերականգնմանն ուղղված գործողությունների շարք է սկսում:

Եթե Հրայր Թովմասյանը համաձայն չէ Վահե Գրիգորյանի հետ, թող դիմի Վարչական դատարան․ Նիկոլայ Բաղդասարյան

Բաղդասարյանի մեկնաբանմամբ՝ քանի որ ՍԴ-ում երկու դատավոր կա, իսկ մյուսներն ունեն անդամի կարգավիճակ, ապա ԱԺ-ն կարող է նոր դատավորներ ընտրել, եթե իրավասու մարմինները առաջադրեն։

Վահե Գրիգորյանը առանձին հանդիպումներ է ունեցել ՍԴ անդամների հետ, այդ թվում՝ Հրայր Թովմասյանի

Վահե Գրիգորյանն ասաց, որ չի մասնակցել դատարանում այսօր տեղի ունեցած աշխատակարգային նիստի որոշումների կայացմանը։ Ի դեպ՝ այդ նիստի ժամանակ ՍԴ անդամները Ռոբերտ Քոչարյանի դիմումն ընդունել են վարույթ։

Հրայրը խառն է, արդեն չի կողմնորոշվում՝ ինչ է անում

Այնինչ, դեռ հունիսի 7-ին ՍԴ-ն որոշում էր ընդունել 2019 թ մայիսի 20-ին Սահմանադրական դատարան մուտքագրված առաջին ատյանի դատարանի դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգելու մասին:

Սահմանադրական դատարանը քննության է ընդունել Ռոբերտ Քոչարյանի դիմումներից երկուսը եւ նիստի օր նշանակել

2019 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 10.00-ին, տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ, որում քննվել և նշված գործերով կայացվել են հետևյալ աշխատակարգային որոշումները.

Վահե Գրիգորյանը Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստի միայն սկզբին է ներկա եղել․ ՍԴ անդամ

Նա հայտնեց, որ նիստին Վահե Գրիգորյանի՝ ՍԴ դատավորի լիազորությունները ստանձնելու մասին հայտարարությունը չեն քննարկել։

Վահե Գրիգորյանն ու Հրայր Թովմասյանը գնացել են ՍԴ՝ աշխատանքի․ աշխատակարգային նիստ է տեղի ունեցել

Վահե Գրիգորյանի երեկվա հայտարարությունները չեն քննարկվել։

Ինչ-որ հայտարարություններ, եթե անհրաժեշտություն լինի, կանեմ. Հրայր Թովմասյան

«Դե, ես աշխատանքի եմ գնում, ինչպես տեսնում եք: Ինչ-որ հայտարարություններ, եթե անհրաժեշտություն լինի, կանեմ և մամուլի հետ կհանդիպեմ: Այս պահին ոչինչ չունեմ ասելու»,- եզրափակեց Թովմասյանը:

Ճգնաժամ Սահմանադրական դատարանում. ինչպես է Վահե Գրիգորյանը ստանձնում Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները

Ըստ այդմ, քանի որ գործող Սահմանադրությամբ ընտրված դատավոր Արման Դիլանյանը բացակայում է այս օրերին, ՍԴ դատավոր է մնում Վահե Գրիգորյանը, որն էլ ստանձնում է նախագահի լիազորությունները։

Ոստիկանությունը Հրայր Թովմասյանին չպետք է թույլ տա վաղը մտնել դատարան. Ն. Բաղդասարյան

նա նշեց, որ Հրայր Թովմասյանը չպետք է գնա դատարան, քանի որ ինքն այլեւս Սահմանադրական դատարանի նախագահ չէ:

Հրայր Թովմասյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի դատաիրավական համակարգին առնչվող խնդիրներին և այլն։

Ես այս պաշտոնում չպետք է մասնակցեմ սահմանադրական փոփոխություններին. Հրայր Թովմասյան

«Ես սահմանադրական նախորդ փոփոխությունների հեղինակներից մեկն եմ եղել, չեմ կարող այդ զգացողությունը բացատրել, բայց մի փոքր այլ է, քան եթե կողքից նայեի: Ես չեմ տեսնում նման անհրաժեշտություն»:

Ինձ վրա ճնշում չի եղել. Հրայր Թովմասյան

Մեր հարցին՝ իր վրա ճնշում գործադրվե՞լ է, քանի որ Քոչարյանի պաշտպանները պնդում են, որ դատարանի վրա ճնշումներ կան, Թովմասյանը պատասխանեց. «Ոչ, ցանկացած ճնշման դեպքում դուք դրա մասին կիմանաք»:

Սահմանադրական դատարանի անդամի ընտրությունը հարթ կանցնի՞․ պլան՝ ընդդեմ Վահե Գրիգորյանի

Այնինչ, մասնագիտական շրջանակները միանշանակ պնդում են, որ Վահե Գրիգորյանը Հայաստանի լավագույն իրավաբաններից է եւ կարող է դատական համակարգում ակնհայտ դրական փոփոխություններ բերել:

Արմեն Սարգսյանի հանձնարարությամբ ՍԴ անդամի թափուր պաշտոնի հավակնորդի ընտրության համար համապատասխան ընթացակարգ է մշակվում

Սահմանադրական դատարանի դատավորի նախորդ ընտրության հարցը քննարկվեց Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 23-ին գումարված հերթական նիստում։ Սակայն Վահե Գրիգորյանը չընտրվեց։

Որքան աշխատավարձ են ստանում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները. նրանց աշխատավարձի մասին խոսակցությունները խիստ չափազանցված են

Համաձայն «2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի` պետական պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը կազմում է 66,140 ՀՀ դրամ:

«Կանաչ լույս»` Բաքվին. Հրայր Թովմասյանը դուրս է եկել ԱԳՆ-ի դեմ

Այդուհանդերձ, պարզվում է, որ ոչ բոլոր պետական հաստատությունները և պետական պաշտոնյաներն են համաձայնեցնում իրենց արտաքին քաղաքական գործողությունները ՀՀ ԱԳՆ պաշտոնական դիրքորոշման հետ:

Հրայր Թովմասյանը եղել է Աստանայում. նրան եւ այլ ՍԴ նախագահների ընդունել է Նազարբաեւը

ՀՀ սահմանադրական դատարանի պատվիրակության ղեկավար Հ. Թովմասյանին ընդունեց Ղազախստանի Հանրապետության նախագահ պարոն Նուրսուլթան Նազարբաեւը:

Կոռուպցիոն սխեմա դատական համակարգում. ովքեր են կիսում «պտուղները»

Հեղափոխությունը անցել է դատական համակարգի կողքով: Միակ փոփոխությունն այն է, որ դատական համակարգը այլեւս ցուցումներ չի ստանում «Բաղրամյան 26»-ից:

Սամվել Ալեքսանյանը, Տարոն Մարգարյան եւ մյուսները կհեռացվեն ՀՖՖ-ից, եթե Վանեցյանն ընտրվի

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը կփոխի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի կազմը, եթե ընտրվի կառույցի նախագահ:

Հրայր Թովմասյանի ՍԴ-ն մնացել է առանց փոխնախագահ. խախտվել է սահմանադրական օրենքը

Թեեւ Սահմանադրությունը հստակ սահմանել էր ՍԴ փոխնախագահի ընտրության ժամկետը: Այսինքն՝ Սահմանադրական դատարանը խախտել է նաեւ Սահմանդրության դրույթը:

Սահմանադրական հայբուդուրի 2-րդ արարը ՍԴ-ում՝ ԵԼՔ-ականների մասնակցությամբ ու կենացներով

«Նա կյանքում ՍԴ անդամ եւ նախագահ չէր լինի, եթե Սերժ Սարգսյանի թրի տակով անցած չլիներ: Սա է Հայաստանում քաղաքական առաջընթացի բանաձեւը»,- Ազգային ժողովում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:

Սերժ Սարգսյանն ու Հրայր Թովմասյանը հանդիպել են, անձնական զրույց ունեցել

Այս մասին ՍԴ-ում ասաց Հրայր Թովմասյանը:

Սահմանադրությունը եւ ժողովրդի կամքը փոխկապակցված են իրար. Արմեն Սարգսյանը՝ ՍԴ-ում

Սահմանադրությունը համարվում է երկրի օրինականության խորհրդանիշ: Սակայն յուրաքանչյուր պետության լավագույն խորհրդանիշը նրա օրինապաշտ եւ, միաժամանակ, օրենքով պաշտպանված քաղաքացին է:

Իմ օրակարգում նման հարց չկա. Հրայր Թովմասյանը հրաժարական տալու ցանկություն չունի

«Իմ օրակարգում նման հարց չկա։ Եթե երկրում տեղի ունեցող քաղաքական իշխանության փոփոխության արդյունքում պիտի փոխվի նաեւ դատական իշխանությունը, ապա Սահմանադրությունում ինչ-որ բան այնպես չի գրված»:

Ցավով եմ արձանագրում, որ շատերն ուշադրություն չեն դարձնում այս տոնին. Հրայր Թովմասյան

Հրայր Թովմասյանն ընդգծեց, որ Սահմանադրությունը երաշխավորն է ՀՀ ինքնիշխանության, ժողովրդավարական ու իրավական պետություն լինելու, մարդու՝ բարձրագույն արժեքը լինելու անքակտելիության:

Մերժված ՍԴ նախագահը. Փաշինյանը մեկնել է Սյունիք եւ արհամարհել Թովմասյանին

ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Սյունիք, ուստի նա չի մասնակցելու Սահմանադրության օրվան նվիրված Սահմանադրական դատարանի կազմակերպած միջոցառմանը:

Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանը վերածել է ՀՀԿ-անոցի

Սա փաստացի կբերի դատարանն իրավազոր նիստերի անցկացման քվորումի սահմանագծին և ՍԴ դատավորներից որևէ մեկի անգամ բացակայությունը կհանգեցնի ՍԴ նիստերի տապալմանը։

Չկա սահմանադրական փակուղի. Թովմասյանը՝ ստեղծված ճգնաժամի եւ իր հրաժարականի մասին

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցությանը՝ չնայած տարաձայնություններին, Հրայր Թովմասյանն ասաց.

Հրայր Թովմասյանը ԱԺ-ից իր հետ ՍԴ է տանում նաեւ Արսեն Բաբայանին

«Տեղեկություն չունեմ, չեմ ճանաչում, առաջին անգամ եմ լսում»,- ասաց նա:

Դավիթ Հարությունյանի հերքումը

Ամեն դեպքում, մեր հրապարակումից հետո ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը կրկին հարցազրույց է տվել կայքերից մեկին եւ պնդել իր տեսակետը, որ վարչապետի ընտրության կարգը որոշելիս հաշվի են առել գերմանական փորձը:

Թովմասյանն ԱԺ-ից ՍԴ միայնակ չի գնա, բարեկամներին իր հետ կտանի

Արսեն Բաբայանի կարիերայում հերթական վերելքի մասին լուրը կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 27-ի համարում:

ԱԺ խմբակցություններից խլել են Արմեն Սարգսյանի ընտրության խնդիրներով ՍԴ դիմելու իրավունքը

ՀՀ չորրորդ նախագահի ընտրությունները կայացել են մարտի երկուսին: Նախագահի ընտրությունից հետո Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված տասը օրն արդեն անցել է:

Մեծ անելիքներ կան․ Սերժ Սարգսյանը ՍԴ-ի ղեկը փոխանցեց Հրայր Թովմասյանին

ՍԴ նախագահը նշել է, որ նախատեսում է թվայնացնել գրադարանը եւ նոր տեխնոլոգիաների շնորհիվ այն ավելի հասանելի դարձնել օգտվողների համար:

Չգիտեմ՝ ով է ասել, բայց ճիշտ չի ասել. Դավիթ Հարությունյանը «բոչկա» գլորեց Թովմասյանի վրա

Հստակեցմանը, որ ընդդիմադիրները նշում են՝ ՀՀԿ-ում մտավախություն ունեն, թե պառակտում կլինի եւ գաղտնի քվեարկության ժամանակ ուրիշին կքվեարկեն, Դավիթ Հարությունյանն ասաց.

Արդարադատության նախարարն այսօր առաջին հարվածը հասցրեց ՍԴ նորաթուխ նախագահին

ՍԴ նորաթուխ նախագահին դեռ շատ փորձություններ են սպասվում, սակայն այսօր նա առաջին հարվածն է ստացել ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից:

Հրայր Թովմասյանին 2005 թ.-ի ուժը կորցնող Սահմանադությամբ կարգեցին ՍԴ ցմահ նախագահ

Ազգային ժողովում տեղի ունեցած քվեարկության արդյուքնում Սահմանադրական դատարանի նախագահ ընտրվեց վերջերս ՍԴ դատավոր նշանակված Հրայր Թովմասյանը:

Սերժ Սարգսյանը ստահոդ պետություն է կառուցում, ստահոդ ընդդիմություն է պետք

«Այսքանից հետո ինչի՞ պիտի դրա հեղինակը չգործուղվի Սահմանադրական դատարան եւ դառնա ՍԴ նախագահ: Նա գործուղվում է ՍԴ, որովհետեւ այս ստահոդ պետության պահապան շունն է բառիս քաղաքական իմաստով»:

ՍԴ մյուս անդամները ևս արժանի էին այստեղ կանգնած լինելու. ՍԴ նախագահի թեկնածու Հ. Թովմասյան

Թովմասյանի խոսքով` ՍԴ նախագահի կամ դատավորի աշխատանքն այս հարցում ամենաուղղակի հնարավորությունն է տալիս:

Թովմասյանի՝ մինչեւ 65 տարեկանում ՍԴ նախագահ լինելը հակասում է Սահմանադրությանը. Զեյնալյան

Հրայր Թովմասյանը նոր Սահմանադրությունը Սերժ Սարգսյանի համար կարելու ընթացքում «ձեռքի հետ էլ» իր չափսերն է վերցրել ու մի կոստյում էլ իր համար է կարել:

Հրայր Թովմասյանը կնշանակվի ՍԴ նախագահ հին Սահմանադրությամբ. Բաբլոյանը բացեց խաղաքարտերը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը առաջադրել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանի նախագահի թափուր պաշտոնում:

Հրայր Թովմասյանը՝ ՍԴ ցմահ նախագահ. հրամայողը Բ26-ից է, դատավորները դժգոհ են

Գագիկ Հարությունյանի Բարձարգույն դատական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո կուլիսային հետաքրքիր զարգացումներ են ընթանում Սահմանադրական դատարանի ապագա նախագահի ընտրության/նշանակման շուրջ:

Կուլիսային պատերազմներ Սահմանադրական դատարանում

Ըստ մեզ հասած տեղեկությունների, Հրայր Թովմասյանը ցանկանում է հավերժացնել իրեն Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում:

Հետաքրքիր մանրամասներ ընդդիմադիր Հրայր Թովմասյանի մասին. ինչու դուրս եկավ Ժառանգությունից

Ի դեպ, երբ 2013-ին Ժառանգությունը ՍԴ-ում վիճարկում էր ընտրության արդյունքները, Հրայր Թովմասյանը պաշտպանում էր Սերժ Սարգսյանի շահերն ընդդեմ Րաֆֆի Հովհաննիսյանի:

Սկանդալային մանրամասներ Սահմանադրական դատարանի ապագա նախագահի կենսագրությունից

Պարզվում է՝ Թովմասյանը ճիշտ չի ներկայացրել իրականությունը:

Տաճատ Վարդապետյանը վերադառնում է Ազգային ժողով

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր արտահերթ նիստ է գումարել, որի ժամանակ Հրայր Թովմասյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են։

Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի անդամ ընտրվեց

Այսօր ԱԺ-ում կայացան Սահմանադրական դատարանի անդամի ընտրությունները։

Դու Սերժ Սարգսյանի թրի տակով անցե՞լ ես․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Երբ խոսում ես ընդդիմության գործունեության մասին, ուղղակի ձեռ են առնում, քննադատում են, ասում են մեկա շոու է։

Կոստանյանն առաջադրվել է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել պատգամավոր Գեւորգ Կոստանյանին:

Թող դեռ բարով-խերով գամ խորհրդարան, մնացածը արդեն պարզ կլինի․ Տաճատ Վարդապետյան

ՀՀԿ համամասնական ցուցակում Տաճատ Վարդապետյանին հաջորդում է ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը։ Իսկ վերջինիս հաջորդում է ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Սոֆոյանը:

Արա Բաբլոյանը ՍԴ անդամի թափուր պաշտոնում առաջարկել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը

Արա Բաբլոյանը ՍԴ անդամի թափուր պաշտոնում նշանակելու համար առաջարկել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

Հրայր Թովմասյանը ՀՀ ԱԺ նախագահին ներկայացրել է պաշտոնից հրաժարարվելու դիմում

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, պատգամավոր Հրայր Թովմասյանը ՀՀ ԱԺ նախագահին ներկայացրել է պաշտոնից հրաժարարվելու դիմում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից:

Հրայր Թովմասյանը՝ ՍԴ, Գեւորգ Կոստանյանն էլ պետաիրավական հանձնաժողովի նախագահ. ՀՀԿ-ն որոշեց

«Վաղը խմբակցությունը կառաջադրի պետաիրավական հանձնաժողովի նոր նախագահի թեկնածությունը՝ ՀՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը»:

Ինչու ԱԺ նախագահն Անվտանգության խորհրդում չի լինելու․ քննարկում խորհրդարանում

Գեւորգ Պետրոսյանը հարց ուղղեց` ինչո՞ւ Անվտանգության խորհրդի կազմում չի լինելու ԱԺ նախագահը։

Հրայր Թովմասյանին ՍԴ ուղարկելու մասով ՀՀԿ-ում քննարկում չի եղել. Շարմազանովի պարզաբանումը

«Հրայր Թովմասյանը պետաիրավական հանձնաժողովի նախագահն է: Մենք Սահմանադրական դատարանի մասով որեւէ բան չենք քննարկել: Երբ գա ժամանակը կքննարկենք, կհայտարարենք»,- ասաց նա:

Խոչընդոտ Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ դառնալու ճանապարհին

Վերջինս նոր Սահմանադրության համահեղինակներից է եւ ակնկալիքներ ունի զբաղեցնել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի տեղը, սակայն դրա համար նախ պետք է դառնա ՍԴ անդամ:

Ինչն է խանգարում Հրայր Թովմասյանին՝ դառնալ Սահմանադրական դատարանի նախագահ. կլքի՞ նա ՀՀԿ-ն

ՍԴ նախագահ դառնալու համար, սակայն, նա խնդիրներ ունի: Չի բացառվում նաեւ, որ Թովմասյանն առաջիկայում ստիպված լինի լքել իշխող հանրապետական կուսակցության շարքերը:

«Հրապարակ». Հրայր Թովմասյանը կդառնա ՍԴ անդամ, հետո՝ նախագահ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունվարի 25-ից ուժի մեջ է մտել դատական նոր օրենսգիրքը. մեկնարկել են Բարձրագույն դատական խորհրդի, Երեւանի ընդհանուր իրավասության միասնական դատարանի ձեւավորման աշխատանքները:

ԱԺ-ն օրենքը կփոխի, դեմը ընտրություններ չկան. Լեւոն Բարսեղյանը՝ ՍԴ որոշման մասին

- Պիտի օրենքը փոխեն, դեմը ընտրություններ չկան, կարող են դնել, փոխել այդ օրենքը եւ այդ այլանդակ ապօրինությունը վերացնեն:

ՀՀԿ կերակրատաշտից սնվող կայքին պատգամավորների ցուցակ է տրվել, որոնց պետք է ռասկրուտկա անել

Լրատվական անցուդարձին ակտիվ հետեւողների աչքից պետք է, որ այս հանգամանքը վրիպած չլիներ:

Այդպես էլ չենք իմանա՝ կալանավորի եղո՞ւնգն են քաշել, թե՞ մատն են կտրել

Պատգամավորը քրեակատարողական հիմնարկ կարող է անարգել մտնել եւ դուրս գալ, եւ ՔԿՀ տարածքում որեւէ սահմանափակման չի կարող հանդիպել, բայց օրենքն այլ կերպ է մեկնաբանվում։

Նոր Սահմանադրությունը երկրորդ անգամ խախտվեց. ԱԺ առաջին նիստը պետք է կայանար ապրիլի 27-ին

Իրավաբանները չեն կարողանում հետաձգման որեւէ իրավական նորմ մատնացույց անել:

Նորընտիր խորհրդարանն այսօր պետք է սկսեր նիստերը, Կառավարությունը հրաժարական տար, բայց...

Թեկնածուներին հանձնարարել է աշխատել քաղաքապետի իրենց թեկնածու Տարոն Մարգարյանի գլխավորած ավագանու ցուցակի համար: Միայն դրանից հետո Սերժ Սարգսյանը կորոշի, թե որ թեկնածուին կտանի ԱԺ:

Նոր կառավարությունը կձեւավորվի մինչև մայիսի վերջ

Մայիսի սկզբին կնշանակվի նոր վարչապետը, իսկ ամենաուշը մինչեւ ամսվա վերջ էլ կձեւավորվի նոր կառավարությունը. եթե ՍԴ-ն բողոք դիմում չստանա: Հակառակ պարագայում այդ գործընթացը 2 շաբաթով կերկարաձգվի:

Արագածոտնում բախվել են ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանն ու Լուսակերտի Խաչիկ Մանուկյանը

Ժողովուրդը սոված վիճակում, կարծես թե, էլ խնդիր չունի, սաղս գնացել, կոպիտ ասած՝ սաղին իրար դեմ ենք հանելու։ Մենք թողնելու ենք, գանք, էլի հանգիստ ստեղ նստենք, մարդիկ իրար թշնամի են դառնալու:

Սերժ Սարգսյանը Հրայր Թովմասյանին պարգևատրել է

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Վարդանի Թովմասյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

Իմ կյանքի հետագա պլանավորման վերաբերյալ բավականին մեծ անորոշություն կա. Հրայր Թովմասյան

Միշտ ես եմ որոշում: Այս առումով ես այսօր չեմ կարող պատասխանել այդ հարցին:

«Հրապարակ»․ Շտապում են Հրայր Թովմասյանին ՍԴ ցմահ նախագահ նշանակել

«Հրապարակ» թերթի տեղեկություններով, Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի՝ թոշակի գնալուց հետո ՍԴ է գնալու ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:

Կրակոցներ Երևանում. հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակի 3 պարկուճ, 1 գնդակ, 2 ավտոմեքենաների վրա՝ կրակոցների հետքեր

Ա. Հարությունյանը Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել է Վրաստանի դպրոցներում հայոց լեզվի դասագրքեր ունենալու հարցը

Մրգաշենի նախկին ղեկավարը բնակիչների անուններով գումարներ է դուրս գրել եւ յուրացրել՝ կեղծելով ստորագրությունները

ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ռեժիսորների և պրոդյուսերների պատվիրակությանը

ԱՄՆ-ը եւ Թուրքիան Սիրիայում կրակը դադարեցնելու մասին պայմանավորվածություն են ձեռք բերել

Եթե Սերժ Սարգսյանը հրաժարվի գալ Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով, դա կլինի քաղաքական ինքնասպանություն. Ա. Քոչարյան

Գյումրիում կրկին տոն էր, իսկ քաղաքի փողոցներով քայլում էին «Ավրորայի» հերոսները, բարերարներ, Ազնավուրի որդին

1-ին զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացվել են հավաքներ

Մխիթար Հայրապետյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ՝ փոխարինելով Տարոն Մարգարյանին

Վարչապետը ներկա է գտնվել արցախյան թեմային նվիրված «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերային

Հրդեհ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում. 60 ծառի կոճղ է այրվել, ջերմահարվել՝ 20 հաճարենի

Կառավարությունը «Ryanair»-ին ոչ մի 5 միլիոն էլ չի տալու. ինչո՞վ է պայմանավորված ավիատոմսերի էժան գինը

Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ Արա Դարզիի հետ

Դավիթ Տոնոյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ԼՂ հակամարտության հետ կապված հարցեր

Փաշինյանը և Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը

Սա մեր երկրի նկատմամբ միջազգային հանրության մեծ վստահության վկայություն է. վարչապետը ՀՀ-ի՝ ՄԱԿ-ում ընտրվելու մասին

Հայաստանը 144 ձայնով ընտրվել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի անդամ 2020-2022 թթ. համար. ԱԳՆ

Նոյեմբերյանի ոստիկանները ապօրինի ծառահատումներ են բացահայտել (տեսանյութ)

Թուրքերի ռազմական օպերացիան Փայլանը որակել է որպես տեղահանություն և ցեղասպանության փորձ

Երեւանի բժշկական քոլեջում տեղի ունեցած հանելուկը. մեկ տուժած շմոլ գազից թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց