Սպիտակում հարգել են Ճապոնիայի զոհերի հիշատակը. կորոնավիրուսի պատճառով Ճապոնիայում միջոցառումներ չեն իրականացվել

Մարտի 11-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ԱԻՆ և այլ պաշտոնատար անձինք հարգանքի տուրք մատուցեցին 2011 թ Ճապոնիայի արևելյան հատվածը պատուհասած աղետի հետևանքով զոհվածների պատվին տեղադրված խաչքարի մոտ, որը կանգնեցվել է 2012 թվականին` ի նշան ճապոնացիների նկատմամբ համամարդկային վերաբերմունքի և գնահատանքի: ԱԻ նախարարը, վկայակոչելով աղետի հետևանքով զոհվածներին, համոզմունք հայտնեց, որ մեր երկու ժողովուրդները` որպես բնական աղետների հետևանքով տուժածներ, առավել ընկալելի և հասկանալի են միմյանց համար, և փոխադարձ կարեկցանքը մտերմացրել է մեզ:
Ճապոնացիների պատվին տեղադրված խաչքարը մի սրբավայր դարձած պուրակում է, որտեղ կոթողներ են կառուցված Սպիտակի երկրաշարժի հետևանքով զոհվածների և ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին: Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ հայերս ճակատագրի և հավատամքի բերումով շատ զգայուն ենք տանում դիմացինի ցավը և պատրաստ ենք կարեցածի առավելագույնն անել այն սփոփելու համար:
Լոռու մարզպետը, հիշատակելով Սպիտակի ավերիչ երկրաշարժը, շատ բնական համարեց, որ խաչքարը տեղադրվել է Սպիտակում: Նա, հարգանքի տուրք մատուցելով 2011 թ. Ճապոնիայի զոհերի հիշատակին, նաև երախտագիտություն հայտնեց Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին և Ճապոնիայի կառավարությանը Լոռու մարզին ցուցաբերած զգալի օժանդակության համար:
Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան խորին երախտագիտություն հայտնեց հայ ժողովրդին, ՀՀ կառավարությանը, Հայոց Առաքելական Եկեղեցուն 2011 թ.  երկրաշարժից հետո Ճապոնիայի ժողովրդին բազմակողմանի և անգնահատելի աջակցություն ցուցաբերելու համար: Միևնույն ժամանակ կարեկցանք հայտնեց 1988 թ.-ի Սպիտակի զոհերի հիշատակին: Նա տեղեկացրեց, որ ճապոնացիները 2011 թ.-ից հետո, ամեն տարի հարգանքի տուրք են մատուցում զոհերի հիշատակին, բայց այս տարի կորոնավիրուսով պայմանավորված Ճապոնիայում միջոցառումներ չեն իրականացվել, և միակը Սպիտակում անցկացվող ցավակցական միջոցառումն է:
Ջուն Յամադան հավաստիացրեց, որ ճապոնացիները երբեք չեն մոռանա երախտագետ հայ ժողովրդին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Տպել
1227 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է