Ազգերի լիգայի առաջին մրցաշրջանից առաջ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մոտ ոգեւորությունը բավական մեծ էր: Եվրոպական նոր մրցաշարը ֆուտբոլային փոքր երկրներին խոշոր մրցաշարի՝ այն ժամանակ Եվրոպայի 2020թ. առաջնությանը (ԵԱ), մասնակցելու համար պայքարելու իրական հնարավորություն էր տվել: Հայաստանը դրանից չօգտվեց, իսկ մրցաշարի նոր՝ 2020-21 մրցաշրջանում, դրա միջոցով մեկ այլ խոշոր մրցաշարի՝ այս դեպքում աշխարհի 2022թ. առաջնությանը (ԱԱ), մասնակցելու հնարավորություն ստանալը գործնականում, եթե ոչ անհնար, ապա ծայրահեղ բարդ կլինի:

Ազգերի լիգայի 2-րդ մրցաշրջանում աշխարհի 2022թ. առաջնության ուղիղ ուղեգիր չի խաղարկվելու: 2 թիմի ուղեգրի համար պայքարելու հնարավորություն է տրվելու: Այսպես, աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում ՈՒԵՖԱ-ի 55 ասոցիացիաները բաժանվելու են 10 խմբի՝ 5-6-ական թիմերով: Հաղթողներն ԱԱ ուղեգիր են ստանալու: 2-րդ տեղերը գրաված 10 թիմերը մասնակցելու են փլեյ-օֆին: Նրանց են միանալու Ազգերի լիգայի խմբերի հաղթողներից ամենալավ ցուցանիշներն ունեցող 2 հավաքականները, որոնք աշխարհի առաջնության որակավորման փուլի ընթացքում ոչ ուղեգիր են նվաճել, ոչ էլ իրենց խմբում 2-րդ տեղն են գրավել: Այդ 12 թիմերը բաժանվելու են 3 զամբյուղի՝ 4-ական թիմով: 2-ական կիսաեզրափակիչների ու 1-ական եզրափակչի միջոցով որոշվելու են ԱԱ 2022-ի վերջին 3 ուղեգրերի տերերը:

Այսինքն Ազգերի լիգայի միջոցով ԱԱ որակավորման փլեյ-օֆին մասնակցելու հնարավորություն ստանալը շատ ավելի բարդ է լինելու, քան ԵԱ 2020-ի դեպքում էր, որի պարագայում Ազգերի լիգայի առաջին մրցաշրջանի լավագույն ցուցանիշներն ունեցող 16 թիմ 4 ուղեգրի համար է պայքարելու մարտի վերջին կայանալիք փլեյ-օֆում: Անգամ Ազգերի լիգայի իր խմբում հաղթելու դեպքում Հայաստանի հավաքականի համար ոչինչ ապահովված չի լինելու, թիմն այդ պարագայում կախված կլինի մի շարք այլ գործոններից: Եվ գուցե Աշխարհի առաջնության ընտրական փուլում խմբում 2-րդ տեղը զբաղեցնելն ու փլեյ-օֆին մասնակցելն ավելի հեշտ լինի, քանի Ազգերի լիգայի միջոցով:

Այսպիսով Ազգերի լիգայի նոր՝ 2-րդ, մրցաշրջանը Հայաստանի հավաքականի համար, ըստ էության, ընկերական հանդիպումների մրցաշար կլինի: Նոր մարզչի համար, որին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեռ փնտրում է, կարող է լավ փորձադաշտ լինել: Նա կարող է փորձարկումներ անել, իրենց դրսեւորելու հնարավորություն տալ երիտասարդներին:

Ազգերի լիգայի 2020-21 մրցաշրջանի խմբային փուլի հանդիպումները կայանալու են այս տարվա սեպտեմբեր, հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին: 4 լիգաների բոլոր խմբերի թիմերը 2-ական հանդիպում են անցկացնելու իրենց խմբում ընդգրկված յուրաքանչյուր ընտրանու հետ: A լիգայի 4 խմբերի հաղթողները 2021թ. հունիսին 2 կիսաեզրափակիչների եւ 1 եզրափակչի միջոցով որոշելու են Ազգերի լիգայի չեմպիոնին: Հունիսին տեղի է ունենալու նաեւ 3-րդ տեղի համար խաղը: B լիգայի խմբերի հաղթողները տեղափոխվելու են A, C-ի հաղթողները՝ B եւ D-ի հաղթողները՝ C լիգա: A եւ B լիգաների վերջին տեղերը գրաված թիմերը տեղափոխվելու են համապատասխանաբար 1-ական լիգա ցածր: Քանի որ C դիվիզիոնը 4 խումբ ունի, իսկ D-ն՝ 2, C լիգայից 2 թիմ կհայտնվի D-ում: Դա կորոշվի 2022թ. մարտին C խմբի 4 թիմերի միջեւ 2-ական խաղից բաղկացած փլեյ-օֆների միջոցով: Եթե C դիվիզիոնում վերջին տեղը գրաված թիմն ԱԱ 2022-ի որակավորման փուլի փլեյ-օֆ է դուրս եկել, D դիվիզիոնում կհայտնվեն Ազգերի լիգայի վարկանիշային աղյուսակում 47 եւ 48-րդ տեղերը զբաղեցող թիմերը:

ՈՒԵՖԱ-ն արդեն հաստատել է խաղացանկը, եւ ՀՀ հավաքականը, որն ընդգրկվել է C լիգայի 2-րդ խմբում, ունի հետեւյալ օրացուցային պլանը.

Տուր 1. Մակեդոնիա - Հայաստան, սեպտեմբերի 5

Տուր 2. Հայաստան - Էստոնիա, սեպտեմբերի 8

Տուր 3. Հայաստան - Վրաստան, հոկտեմբերի 8

Տուր 4. Էստոնիա - Հայաստան, հոկտեմբերի 11

Տուր 5. Վրաստան - Հայաստան, նոյեմբերի 13

Տուր 6. Հայաստան - Մակեդոնիա, նոյեմբերի 16

Տպել
1972 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է