Կլասիկոն, Մխիթարյանի հիանալի խաղը, «Լիվերպուլի» սենսացիոն պարտությունը եւ «Բավարիա»-«Հոֆենհայմ» հանդիպման ակցիան

Այն հանգստյան օրերին, երբ նախատեսված է Սուպերկլասիկոն, ֆուտբոլային աշխարհի համար ավելի կարեւոր իրադարձություն չի լինում: Երեկ՝ մարտի 1-ին էլ, անկախ կորոնավիրուսի պատճառով տարածված խոսակցություններից, «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումն ուշադրության կենտրոնում էր: 2019-20 մրցաշրջանի 26-րդ տուրի շրջանակներում «արքայական ակումբը» կարեւոր հաղթանակ տարավ ոխերիմ մրցակցի նկատմամբ: 

Հանդիպման տարբեր հատվածներում առավելությունը պարբերաբար անցնում էր թիմերից մեկի կամ մյուսի կողմը: «Կատալոնցիները» չկարողացան իրացնել իրենց պահերը, իսկ ահա մադրիդցիները դրանցից 2-ը գոլով ավարտեցին: 71-րդ րոպեին հաշիվը բացեց Վինիսիուսը, իսկ 92-րդ րոպեին՝ իր թիմի առավելությունը կրկնապատկեց եւ հաղթանակն հաշիվը (2:0) ձեւակերպեց Մարիանոն: Նա աչքի ընկավ Կարիմ Բենզեմային փոխարինելուց ընդամենը 50 վայրկյան անց:

Այս հաղթանակից հետո «Ռեալը» միավորների քանակը հասցրեց 56-ի, շրջանցեց «Բարսային» ու միանձնյա գլխավորեց Լա լիգայի մրցաշարային աղյուսակը: «Կապտանռնագույնները» մնացի 55 միավորով ու տեղափոխվեցին 2-րդ տեղ:

Իտալիայի 26-րդ տուրի «Ռոմայի» հանդիպումը բարձր տրամադրություն ապահովեց հայ ֆուտբոլասերների համար: «Գայլերը» հյուրընկալվելիս 4:3 հաշվով հաղթեցին «Կալյարիին», ՀՀ ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանն էլ հերթական հիանալի խաղն անցկացրեց: Նրա փոխանցումից հետո 41-րդ րոպեին Նիկոլա Կալինիչը խփեց իր թիմի 2-րդ գոլը: 81-րդ րոպեին էլ Մխիթարյանի մասնակցությամբ «Ռոման» 4-րդ անգամ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը:

Այդ իրավիճակում այնքան էլ պարզ չէր, թե գոլի հեղինակն ով է: Ալեքսանդր Կոլարովը հարված կատարեց, ու գնդակը հայտնվեց դարպասում, սակայն հստակ չէր երեւում՝ արդյոք գնդակը դիպավ Մխիթարյանի գլխին, թե Կոլարովի հարվածից հետո հատեց դարպասային գիծը: Լուսագրով ցույց տվեցին սերբի անունը, սակայն տեսախցիկները Մխիթարյանի վրա էին: Շփոթմունքի մեջ էր նաեւ «Ռոման». ըստ պաշտոնական կայքի՝ գոլի հեղինակը Մխիթարյանն էր, իսկ ըստ ակումբի «Թվիթեր»-ի՝ Կոլարովը:

Ի վերջո Ա Սերիայի պաշտոնական կայքը գոլը գրանցել է հայ ֆուտբոլիստի օգտին: Հիմա նա Կալինիչի ու Ջասթին Կլյուվերտի հետ հավակնում է խաղի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Քվեարկությունն անց է կացվում «Ռոմայի» «Թվիթեր»-ում:

Սա Մխիթարյանի 6-րդ գոլն էր ընթացիկ մրցաշրջանում: Բացի այդ՝ սա 3-րդ անընդմեջ խաղն էր, որ նա գոլային փոխանցում է կատարում, ու 2-րդ անընդմեջ խաղն Ա Սերիայում, որ ե՛ւ գոլ է խփում, ե՛ւ արդյունավետ փոխանցում կատարում:

Այս հաղթանակից հետո «Ռոման» 45 միավորով շարունակում է ընթանալ 5-րդ տեղում: 3 միավորով է հետ մնում «Ատալանտայից», որն այս տուրում 7:2 հաշվով հաղթեց «Լեչեին»:

Անսպասելի հաշիվ գրանցվեց Անգլիայի Պրեմիեր լիգայում: Անպարտելի «Լիվերպուլն» անակնկալ կերպով ջախջախվեց 28-րդ տուրի «Ուոթֆորդի» դեմ խաղում: Հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ բաց թողեց: Այսպիսով ընդհատվեց «մերսիսայդցիների»՝ 44 խաղից բաղկացած անպարտելի շարքը, ու նրանք չեն կրկնի «Արսենալի» 2003-04 մրցաշրջանի ռեկորդը (49): Վերջին անգամ «Լիվերպուլն» ԱՊԼ-ում գոլ չէր կարողացել խփել 2019թ. մարտի 3-ին՝ «Էվերթոնի» հետ խաղում (0:0):

Պարտությունը «Լիվերպուլին» չի խանգարում շարունակել մեծ առավելության գլխավորել աղյուսակը: 79 միավորով առաջինն է: «Մանչեստեր Սիթին» 57 միավորով 2-րդն է:

Ֆուտբոլային շաբաթը կարող էր ավելի հետաքրքիր լինել, եթե Ա Սերիայում կայանար «Ինտեր» - «Յուվենտուս» հանդիպումը: Այս խաղն Իտալիայի առաջնության մի շարք այլ հանդիպումների պես կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է մինչեւ մայիսի 13: Թուրինցիների աստղ Կրիշտիանու Ռոնալդուն էլ առիթն օգտագործել էր Իսպանիա գնալու ու Էլ Կլասիկոն դիտելու համար: 2018-ին «Ռեալից» հետո առաջին դեպքն էր, որ նա ներկա էր գտնվում իր նախկին թիմի խաղին:

Բունդեսլիգայում առաջատար «Բավարիան» հյուրընկալվելիս 6 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը, սակայն այդ հանդիպումը հաշվի համար չէ, որ առանձնացել է: Մյունխենցիների երկրպագուները վիրավորական պաստառներ են ցուցադրել «Հոֆենհայմի» սեփականատիրոջ՝ Դիտմար Հոպի հասցեին: «Բավարիայի» ֆուտբոլիստները, մարզիչները, անգամ ակումբի ղեկավար անձնակազմի ներկայցուցիչները՝ այդ թվում Հասան Սալիհամիջիչը եւ Օլիվեր Կանը, փորձել են համոզել նրանց դադարեցնել, սակայն չստացվեց:

«Բավարիայի» երկրպագուների ակցիայի պատճառն այն է, որ Գերմանիայում չեն սիրում, որ ակումբները պատկանում են 1 սեփականատիրոջ: Ըստ օրենքի էլ՝ դա չի թույլատվում, սակայն Հոպը, որը երկրի ամենահարուստ մարդկանցից է, ակումբը գնել է մինչեւ այդ օրենքն ուժի մեջ մտնելը:

Ֆուտբոլասերների այս քայլի պատճառով մրցավարը 2 անգամ դադարեցրել է հանդիպումը: 2-րդ անգամ խաղը վերսկսվելուց հետո արդեն 2 թիմերի ֆուտբոլիստներն իրենց ակցիան են իրականացրել: 10-15 րոպե՝ մինչեւ հանդիպման ավարտը, նրանք ցուցադրաբար չեն խաղում: Խաղադաշտի կենտրոնում գնդակը պարզապես փոխանցել են մեկը մյուսին, զրուցել իրար հետ ու ժամանակ ձգել:

Հայաստանի առաջնությունն էլ առանց սկանդալի չի անցել: Մրցաշրջանի վերսկսվելուց հետո հենց առաջին խաղայի օրվա ընթացքում միջադեպ է տեղի ունեցել: Երեւանի ֆուտբոլի ակադեմիայում կայացած 16-րդ տուրի «Փյունիկ» - «Գանձասար-Կապան» հանդիպման (2:0 հաղել էր «Փյունիկը ընդմիջման ժամանակ «Գանձասարի» ղեկավարության ներկայացուցիչները փորձել են հարաբերություններ պարզել հանդիպման գլխավոր մրցավարի հետ, հնչեցրել են սպառնալիքներ, վիրավորական արտահայտություններ: 2-րդ կեսն սկսվել է մի քանի րոպե ուշացումով: ՀՖՖ պատրաստվում է ոստիկանությանը ներկայացնել դեպքի մանրամասները:

Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում էլ կորոնավիրուսը միջամտել է սպորտին: Բասկետբոլի Եվրասիական լիգայի կիսաեզրափակիչներն ու եզրափակիչը Երեւանում տեղի կունենան առանց հանդիսականների, իսկ «Աստղերի խաղը» հետաձգվել է անորոշ ժամանակով: ՀՖՖ-ն մինչեւ մարտի 10 դադարեցրել է մանկապատանեկան ֆուտբոլի առաջնությունները եւ վերսկսման մասին հավելյալ տեղեկություն կտա: Երեւանի ֆուտբոլի ակադեմիայում էլ մարտի 2-8-ը մարզումներ չեն լինելու: Անժամկետ հետաձգվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունը:

Տպել
2654 դիտում

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ