Քրեական գործ հարուցելու որոշմամբ որեւէ անձի իրավունք չի խախտվել. դատախազը առարկեց Դավիթ Գրիգորյանի պաշտպանի բողոքի դեմ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր շարունակվեց դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպան Գեորգի Մելիքյանի բողոքի քննությունը: Պաշտպանը բողոքարկել է Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործ հարուցելու մասին որոշումը:

Դավիթ Գրիգորյանը, հիշեցնենք, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր է, որը 2019 թվականի մայիսի 18-ին Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշում էր կայացրել:

Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը, սակայն, վերաբերում է այլ դեպքի: 2019 թվականի փետրվար ամսին քաղաքացի Սերգո Փանոսյանը Գլխավոր դատախազին հաղորդում էր ներկայացրել առերեւույթ պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ: Դրա հիման վրա քրեական գործի հարուցումը սկզբնապես մերժվել էր բավարար հիմքեր չունենալու պատճառաբանությամբ: Փանոսյանը, սակայն, Գլխավոր դատախազին էր բողոքարկել մերժման այդ որոշումը՝ հայտնելով առավել հիմնավոր փաստարկներ, որոնց հիման վրա էլ Դատախազությունը բեկանել էր գործ չհարուցելու մասին որոշումը, բավարարել քաղաքացու բողոքը եւ որոշում կայացրել քրեական գործի հարուցման մասին:

Հարուցված գործի շրջանակում հուլիսի 16-ին ՀՔԾ-ն խուզարկություն իրականացրեց դատավորի աշխատասենյակում՝ կնիքելով դրա դուռը: Բարձրագույն դատական խորհուրդը հայտնեց, որ նախապես տեղեկացված է եղել խուզարկության մասին, եւ հետեւում է իրադարձությունների ընթացքին: Ավելի ուշ Դավիթ Գրիգորյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելը), եւ միջնորդություն ներկայացվեց ԲԴԽ՝ դատավորի լիազորությունները դադարեցնելու համար: ԲԴԽ-ն բավարարեց միջնորդությունը՝ միաժամանակ արձանագրելով, որ դատավորի աշխատասենյակը կնիքելով՝ քննիչը կատարել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախորդ դատական նիստին Դավիթ Գրիգորյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը ներկայացրել էր իր բողոքը՝ պնդելով, որ Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է անհապաղ դադարեցման: Շարունակելով իր այդ պնդումը՝ այսօրվա դատական նիստին պաշտպանը մեղադրող կողմից հետաքրքրվեց, թե ում են նկատի ունեցել, երբ քրեական գործի հարուցման որոշման մեջ գրել են, որ դատական իշխանության ղեկավար մարմնի կողմից առերեւույթ պաշտոնեական կեղծիք է կատարվել: Պաշտպանի խոսքով՝ այդ սուբյեկտը կարող է լինել հենց Դավիթ Գրիգորյանը, իսկ դա, ըստ նրա, կնշանակի, որ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել է քրեական գործի հարուցման պահից, այսինքն՝ ավելի վաղ, քան ԲԴԽ-ն դրա համար թույլտվություն կտար. «Քրեական գործ հարուցելու օրվա դրությամբ չէր հաղթահարվել դատավոր Դավիթ Գրիգորյանի անձեռնմխելիությունը, մասնավորապես, ԲԴԽ-ից չէր ստացվել համաձայնություն՝ քրեական հետապնդում իրականացնելու համար»,- ասաց Մելիքյանը՝ հավելելով, որ անկախ այս դատարանի կողմից կայացվելիք որոշումից, արդեն իսկ առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով քրեական գործ հարուցելու որոշումը ոչ իրավաչափ է ճանաչվել:

ՀՔԾ քննիչ Խորեն Մեժլումյանը, պատասխանելով պաշտպանի հարցին, նշեց, որ խոսքը, բնականաբար դատավոր Դավիթ Գրիգորյանի մասին է: Նա, սակայն, պնդեց՝ քրեական գործ հարուցելու որոշումն ինքնին քրեական հետապնդում չի ենթադրում, եւ խնդրեց դատարանին մերժել բողոքը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Այնուհետեւ ելույթ ունեցավ մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը, ըստ որի՝ ոչ թե վարույթն իրականացնող մարմինը, այլ հաղորդում տված անձը՝ Սերգո Փանոսյանն է պարզել, որ դատավորի կողմից կատարվել է առերեւույթ հանցագործության տարրեր պարունակող գործողություն, եւ իրենք քրեական գործի հարուցման որոշման նկարագրական մասում պարզապես ուղիղ մեջբերել են այդ անձի խոսքը.  «Սերգո Փանոսյանը դեպք է նկարագրել, հանգամանքներ է վկայակոչել՝ նշելով, որ դա վերաբերում է դատական իշխանության ղեկավար աշխատողին, ուստի կարող ենք եզրակացնել, որ վերաբերում է հենց նրա մատնանշած դատական գործը քննած դատավորին»,- ասաց դատախազը՝ հավելելով, որ եթե կոնկրետ դատավորի չվերաբերեր եւ վերացական լիներ, ապա բոլոր դատավորներին կդարձնեին փաստացի հետապնդվողներ: Ըստ դատախազի՝ քրեական գործի հարուցման որոշումը պաշտոնական փաստաթուղթ է, բայց այդ մեջբերումն անելով՝ չի նշանակում, թե  իրենք պաշտոնապես հաստատել են, որ դատավորը կեղծիք է թույլ տվել:

Անդրադառնալով պաշտպանի այն պնդմանը, թե առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով այդ որոշումը ոչ իրավաչափ է ճանաչվել, մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը նշեց, որ Վերաքննիչ դատարանը բեկանել է միայն խուզարկություն կատարելու թույլտվություն տալու մասին Առաջին ատյանի դատական ակտը. «Վերաքննիչ դատարանն ասել է՝ ներքին տրամաբանությամբ դատավորի նկատմամբ ոչ ձեւական-փաստաթղթային, այլ բովանդակային առումով հարուցվել է քրեական հետապնդում, բայց որեւէ այլ որոշում դրանով ոչ բեկանվել է, ոչ դրա օրինականությունն է կասկածի տակ դրվել»: Ըստ դատախազի՝ քրեական գործի հարուցման որոշման իրավաչափությունը կասկածի տակ է դրվել միայն պաշտպանի կողմից՝ իրենց շահերը հաշվի առնելով. «Քեական հետապնդում հարուցելու թույլտվություն տալիս ԲԴԽ-ն հանդես է եկել որպես դատարան եւ իրավունքի խախտում չի արձանագրել, եթե արձանագրեր, նման թույլտվություն չէր տա»,- ասաց դատախազը՝ պնդելով, որ քրեական գործ հարուցելու որոշմամբ որեւէ անձի իրավունք չի խախտվել, եւ խնդրեց դատարանին մերժել բողոքը:

Արձագանքելով դատախազի պնդմանը, թե իրենք պարզապես մեջբերել են հաղորդում տված անձի խոսքերը՝ պաշտպան Գեւորգի Մելիքյանն էլ մեջբերեց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խոսքերը, որոնք տեղ են գտել Սերգո Փանոսյանի բողոքը բավարարելու որոշման մեջ. «Նշված է՝ Սերգո Փանոսյանը պարզել է, որ Դավիթ Գրիգորյանը կատարել է պաշտոնեական կեղծիք, իսկ Գլխավոր դատախազը բառացի ասել է՝ «Գտնում եմ, որ Սերգո Փանոսյանի հաղորդման առթիվ նախապատրաստված եւ քննիչի կողմից կայացված մերժման որոշման նյութերում առկա են բավարար տվյալներ, որոնք վկայում են դատական իշխանության ղեկավար աշխատողի կողմից առերեւույթ պաշտոնենական կեղծիք կատարելու հանցակազմի օբյեկտիվ հատկանիշների մասին»»: Պաշտպանի համոզմամբ՝ սրանով անձին հեղինակազրկելու նախադեպ է ստեղծվել, եւ թեեւ Դավիթ Գրիգորյանը, ըստ պաշտպանի, ի վերջո արդարացվելու է, սակայն նրա ոտնահարված հեղինակությունը վերականգնելու միջոցներ այլեւս չեն լինելու:

Այսպիսով, այսօրվա դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 11-ին:

Տպել
2000 դիտում

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն