Ուկրաինական Boeing-ի կործանման հարցով Կիեւ է մեկնել իրանցի նախարարը՝ որպես Ռոհանիի ներկայացուցիչ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոն հայտարարել է, որ այսօր հանդիպում է ունեցել Իրանի ներկայացուցչի հետ՝ Թեհրանում խոցված ուկրաինական Boeing-ի թեմայով:

Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Աբբաս Մուսավին հայտարարել էր, որ Իրանի ճանապարհների եւ քաղաքային շինարարության նախարար Մոհամեդ Իսլամին ուղեւորվել է Կիեւ, որպեսզի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին փոխանցի Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ուղերձը:

«Իրանցի նախարարը հանդիսանում է Իրանի կառավարության լիազոր ներկայացուցիչը: Նա պետք է այսօրվա դրությամբ եղած պաշտոնական դիրքորոշումը հասցնի Ուկրաինայի նախագահին: Այդ տեսակետը, եթե պատրաստ է, մենք էլ պատրաստ ենք այն ընդունել»,-նշել է Պրիստայկոն:

Իրանն իր մեղքը պաշտոնապես խոստովանեց հունվարի 11-ին՝ նշելով, որ Թեհրանում կործանված ուղեւորատար Boeing-ը «մարդկային սխալի հետեւանքով» պատահաբար էր հարվածի տակ առնվել:

Աղետին զոհ դարձավ 176 մարդ, մեծ մասամբ՝ Իրանի, Եվրոպական երկրների  եւ Կանադայի քաղաքացիներ:

Իրանում ավելի ուշ պարզաբանեցին, որ ինքնաթիռը շփոթել են թեւավոր հրթիռի հետ: Հայտնի է, որ Իրանում մի շարք զինվորականներ են ձերբակալվել՝ ուկրաինական ինքնաթիռի կործանման գործով: 

Այժմ 5 երկրներ, որոնց քաղաքացիները եղել են կործանված ինքնաթիռում, պահանջում են փոխհատուցում Իրանի կառավարությունից:

Տպել
240 դիտում

Ռուսաստանն այսօր էլ դեմ է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը․ Գախարիա

Տեղի են ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություններ. ՊՆ

Բռնակոթի 53-ամյա բնակչի տնից 2 կիլոգրամ 200 գրամից ավելի քաշով կանեփ եւ մարիխուանա է հայտնաբերվել

Պայմանագրեր, համաձայնություններ, առեւտուր, ղարաբաղյան հակամարտություն. Էրդողանն Ադրբեջանում է

Երեխայի վթարի գործով փորձաքննությունն ապացուցեց իմ անմեղությունը. Դավիթ Սանասարյան

205 մլն 560 հազար դրամ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքն ավարտվեց

Այսօր Անդրանիկ Զորավարի 155-ամյակն է

Լարսը փակ է. ռուսական կողմում կա կուտակված 483 բեռնատար

Ապօրինություն Վայոց ձորի մարզում․ ոստիկանները կոռուպցիոն բնույթի հանցագործություն են բացահայտել (տեսանյութ)

Շիրակի մարզետարանը «Մի բան անենք» նախաձեռնության շրջանակներում այս ձմեռ մոտ 450 ընտանիքի ապահովել է վառելափայտով

Իրանի առողջապահության փոխնախարարը վարակվել է կորոնավիրուսով

Եղվարդի խճուղում բախվել են «Lexus GX460» եւ «Mitsubishi Grand» մակնիշների ավտոմեքենաները

Մասիս քաղաքում տեսախցիկներ են տեղադրվել

«Այո» քարոզչական կողմի տարբերանշանի մրցույթում հաղթեց «Garun Agency» կազմակերպությունը. մրցանակը՝ 3 մլն դրամ է

14 հորթ, 34 գառ, 30 գոճի. անասնապահության համար աջակցություն ստացած տնտեսություններում կենդանիների քանակի աճ կա

Այս քաղաքական թիմը կկտրի սեփական ձեռքերը, բայց մի քվեաթերթիկի ընտրակեղծիք թույլ չի տա. վարչապետ

5-րդ զորամիավորման զորամասի պահպանության գոտու մարտական հենակետերում անակնկալ ստուգումներ են անցկացվել

ԱԻՆ փ/ծ խորհրդակցության ժամանակ հանձնարարվել է հետևել Տավուշի մարզի ՔՊ հենակետի հրշեջ փրկարարների ուսուցանմանը

Կանադայի նորանշանակ դեսպան Էլիսոն ԼըՔլերն իր հավատարմագրերն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

2020 թվականի ապրիլի 5-ին ՀՀ քաղաքացին կանգնած է կարեւոր որոշում ընդունելու առաջ. Սուրեն Պապիկյան