2019 թվականի ինն ամիսների ընթացքում ՊԵԿ-ը հավաքագրել է 1 տրլն 79.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ․ Դավիթ Անանյան

2019 թվականի ինն ամիսների ընթացքում Պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 1 տրլն 79.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ: Այս մասին այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

2019-ի ինն ամսվա համար սահմանված էր հավաքագրել 1 տրլն 26.2 մլրդ, այսինքն՝ ընդհանուր առմամբ գերակատարվել է 52.9 մլրդ դրամ կամ 5.2 տոկոս․

«Մենք կանխատեսում էինք, որ երրորդ եռամսյակի թերակատարումը կլինի 20-25 մլրդ, սակայն, ըստ էության, այն կազմել է 10 մլրդ»,- ասաց Անանյանը:

Նշենք, որ 2019-ի առաջին կիսամյակում ՊԵԿ-ը 62 մլրդ-ով գերակատարել էր նախատեսված հավաքագրման գումարը: Այսինքն՝ ստացվում է, որ առաջին կիսամյակի գերակատարված գումարի շնորհիվ է ՊԵԿ-ն ինն ամիսների դրությամբ գերակատարում ունեցել եւ երրորդ եռամսյակում շուրջ 10 մլրդ պակաս հավաքագրել նախատեսվածից, որի մասին էլ ասաց ՊԵԿ նախագահը:

2018 թվականի ինն ամսվա կատարողականը եղել է 887.7 մլրդ դրամ, այսինքն՝ այս տարի նախորդ տարվա համեմատ հավաքագրվել է 191.5 մլրդ դրամով ավելի կամ 21.6 տոկոս:

Տպել
2141 դիտում

Փաստորեն գիտակցելով էին ձախողում

Արփի լճում բավական ձկնային պաշար կար, ջրթողի հետ ձկնային պաշարներն էլ գնացին. «Արփի լիճ» ազգային պարկի նախկին տնօրեն

Մարվել է «Կեռ Թալա» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը. ԱԻՆ

Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցում է

ԱՍՀՆ-ն դիմել է դատախազություն. «ադեկվադ»-ները գիշերօթիկ հաստատություններից մեկում խաբեությամբ նկարահանում են իրականացրել

Մխիթարյանի բացակայությամբ ՀՀ ֆուտբոլի հավաքականի ավագը կլինի Հովհաննես Համբարձումյանը

ՀՀ ֆուտբոլի հավաքականը երանելի վիճակում չէ. գլխավոր մարզիչ

Գործարար Ալիկ Պետրոսյանն ազատ է արձակվել

Հրդեհ է բռնկվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում. ԱԻՆ

«Ռազմարդյունաբերության ոլորտի զարգացումը շատ կարևոր է մեզ համար». կայացել է ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստը

Հուսով եմ Ներկայացուցիչների պալատի կատարած սխալը ԱՄՆ Սենատը չի կրկնի. Էրդողանը՝ Թրամփի հետ հանդիպմանը

Գորիսի պարեկայինները 27 խմ փայտանյութով բարձված խոշոր բեռնատար են հայտնաբերել. ոստիկանություն

77-ամյա Լաուրա Հայրապետյանը որոնվում է որպես անհետ կորած

Ո՞վ կփոխարինի Վազգեն Մանուկյանին. խորհրդի 2 նոր անդամի նշանակվելուց հետո վարչապետը ՀԽ նախագահի թեկնածու կառաջադրի

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Էլեկտրոնային արդարադատության միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

ԱԻՆ - «JICA» համագործակցությունը շարունակվում է. ԱԻՆ

Ավանում ավտոտնակների տեղում եւ ինքնակամ զբաղեցրած տարածքներում խաղահրապարակ է կառուցվել (լուսանկարներ)

ՌԴ իրավապահ մամինները զբաղվում են Գ. Նժդեհի հուշատախտակի նկատմամբ կատարված միջադեպով. Մարիա Զախարովա

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ «Եղշատի մատեր» կոչվող հանդամասում, խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Հայաստանի Մ-21 ընտրանին 0։1 հաշվով պարտվեց Իռլանդիայի Մ-21 թիմին