Բաքվի ուշացած փորձերը անհիմն են. Վլադիմիր Կազիմիրով

02/10/2019 schedule13:27

Ռուս քաղաքական գործիչ, ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովը, որը, հիշեցնենք, 1992 թվականից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավարն էր, իսկ 1994-1996 թվականներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում ՌԴ ներկայացուցիչը, պատասխանել է «Հայկական ժամանակ»-ի հարցերին:

- Վլադիմիր Նիկոլաեւիչ, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը պարբերաբար խախտում է զինադադարի ռեժիմը: Ավելին, 2016 թվականին Ադրբեջանը որոշել էր իր բազմամյա հռետորաբանությունից գործի անցնել, սակայն նույնիսկ դա չէր ազդել միջնորդների հայտարարությունների դեկլարատիվ բնույթի վրա, որոնք չեն ստիպել նստել բանակցությունների սեղանին եւ վեր չկենալ, քանի դեռ լուծված չէ պատերազմի վերսկսումը բացառելու հարցը:

- Ներկայիս հակամարտության ողջ 30 տարվա ընթացքում հաջողվել է հասնել երեք կողմերի միջեւ միայն երկու համաձայնագրի՝ 1994 թ. մայիսի 12-ից հրադադարի եւ ռազմական գործողությունների դադարեցման (կամ զինադադարի) մասին (Ռուսաստանի միջնորդությամբ) եւ 1995 թ. փետրվարի 6-ից հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին (Ռուսաստանի նախաձեռնությամբ, բայց այն ձեւակերպելով ԵԱՀԿ-ի անունից):

Իհարկե, կողմերն այդ համաձայնագրերը լավագույնս չեն պահպանում, հատկապես մեկ՝ չափազանց ճղճղան կողմը: Սակայն, այնուամենայնիվ, կարեւոր է իրապես հասկանալ, որ ներկայումս կրակահերթերի ժամանակ, այո, ցավոք, հաճախ զինծառայողներ են զոհվում, եւ նույնիսկ խաղաղ բնակիչներ, բայց 1991-1994 թթ. պատերազմի տարիներին հարյուրավոր եւ նույնիսկ հազարավոր մարդիկ էին զոհվում, զրկանքն ու ավերածությունները աճում էին: Ուստի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է կողմերից ավելի խստորեն պահանջեն այն տարիների համաձայնագրերի պահպանում:

Երիտասարդ պետությունների ու հակամարտության կողմերի փորձը դեռ մեծ չէ, բավարար չէ իրենց պարտավորությունները խստորեն կատարելու համար: Ավելին, կողմերից մեկը 1993-ից չէր կատարում ՄԱԿ-ի ԱԽ չորս բանաձեւերի առաջնահերթ պահանջները («անհապաղ դադարեցնել կրակը»), բազմիցս խափանում էր կարճ զինադադարները՝ ուժով առավելություն ստանալու հույսով: Արդյունքում՝ պատերազմում փաստացի պարտվելուց հետո անբարենպաստ վիճակում հայտնվելով, այժմ այն լարվածության ու միջադեպերի կարիք ունի՝ ռեւանշով սպառնալու համար, խաբելով սեփական ժողովրդին կեղծ հայրենասիրությամբ ու ռազմական հռետորաբանությամբ, սպառնալիքներով, շփման գծում բախումներով: Այն պարբերաբար խախտում է ԵԱՀԿ այնպիսի հիմնական սկզբունքները, ինչպիսիք են ուժի չկիրառումը եւ վեճերի խաղաղ լուծումը: Քաջ հայտնի է 2016 թ. ապրիլին այդ կողմի նախաձեռնած ուժերի փորձարկումը, սակայն արդյունքում այն ստիպված էր Մոսկվայում համաձայնել Գլխավոր շտաբների գծով պայմանավորվածությանը: Եռանախագահները վերահաստատել են իրենց 1994 թվականի պահանջը հրադադարի մասին:

- Տպավորություն է, թե Ղարաբաղյան հակամարտության կետում ժամանակը կանգ է առել, եւ այս 25 տարիների ընթացքում միակ փոփոխությունն այն էր, որ ԼՂՀ-ն դուրս մնաց բանակցային մարաթոնից, չնայած ըստ ընդունված ակտերի, այն հակամարտության լիարժեք կողմ է: Հայաստանի նոր ղեկավարությունը պնդում է, որ այս սխալն ուղղվի: Ինչո՞ւ մենք չենք տեսնում միջնորդների հստակ դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ:

- ԼՂ-ի՝ որպես այս հակամարտության կողմի եւ, հետեւաբար, բանակցությունների մասնակցի կարգավիճակը վաղուց է ճանաչվել: Հայտնի են այս հարցի շուրջ Բուդապեշտում (1994) եւ Ստամբուլում (1999) ԵԱՀԿ բարձրագույն համաժողովների փաստաթղթերը: Սակայն Բաքուն օգտագործում է բոլոր իրավիճակները, որոնք իր նախորդ անհաջողությունների ֆոնին թույլ են տալիս այս կամ այն կերպ ցույց տալ իր կամքն ու բնավորությունը: Ժամանակին դրա համար պիտանի համարվեց նույնիսկ Բուդապեշտում հայ սպային սպանողին հերոսացնելը, այնուհետեւ՝ ուժերի փորձարկումը 2016-ին, հիմա էլ եւս մեկ քմահաճույք՝ թույլ չտալ ԼՂ մասնակցությունը բանակցություններին: Ընդ որում պաշտոնական Բաքվի ներկայիս դիրքորոշումը անհեթեթորեն տարբերվում է այս հարցի վերաբերյալ իր իսկ նախկին մոտեցումից, այն անհեթեթ է եւ ծիծաղելի: Չէ՞ որ 1993 թ. ամռանը Աղդամի անկումից հետո Ադրբեջանի ղեկավար Ս. Աբիեւը ինքն էր կապ հաստատում հենց Ստեփանակերտի հետ (ոչ թե Երեւանի), զանգահարում այնտեղ, նամակներ ուղարկում: Բաքվի ներկայացուցիչները սեփական նախաձեռնությամբ հանդիպումներ էին ունենում ԼՂ ղեկավարների հետ (այն երբեք ինքնուրույն կապ չի հաստատել Բաքվի հետ): Առկա են այս փաստը հաստատող տասնյակ փաստաթղթեր, որոնք լուսանկարների տեսքով ներկայացված են «Խաղաղություն Ղարաբաղին» իմ գրքում:

Ռուսաստանի միջնորդությամբ բանակցությունները մշտապես անցնում էին բոլոր երեք երկրների մասնակցությամբ, այնուհետ՝ նույն եղանակով նաեւ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում (մինչեւ 1997 թ. ապրիլ ամիսը): Այլ կերպ ասած, Բաքուն դե ֆակտո ճանաչում էր ԼՂ-ին որպես հակամարտության կողմ ու բանակցությունների մասնակից: ԵԱՀԿ-ում չկան որոշումներ ԼՂ-ի՝ բանակցություններին չմասնակցելու մասին: ԼՂ ադրբեջանական համայնքը Ստեփանակերտին հակադրելու՝ Բաքվի ուշացած փորձերը պարզապես անհիմն են. այն բանակցության կողմի որեւէ անհրաժեշտ հատկանիշ չունի:

Բաքուն ցանկանում է իրեն վերապահել տվյալ հարցի լուծումը, բայց վերջինիս դիրքորոշումը ակնհայտորեն տարբերվում է իր իսկ նախկին գծից ու ԵԱՀԿ որոշումներից: Հանուն բանակցությունների արդյունավետության՝ հարկ է պարբերաբար, կանոնավոր կերպով հրապարակայնորեն ցույց տալ Ադրբեջանի Հանրապետության՝ լիարժեք բանակցությունները արգելափակելու փորձերը առավել բնական ձեւաչափով, որպեսզի բոլորը տեսնեն նման մոտեցման անհեթեթությունը: Չէ՞ որ բանակցությունների արդյունավետությունը ուղղակիորեն կախված է վերջիններիս ձեւաչափից: Ժամանակակից դիվանագիտությունում անհրաժեշտ է հակամարտության բոլոր կողմերի մասնակցության ներառականությունը՝ վերջինիս կարգավորման ջանքերում:

- Ասացեք, խնդրեմ, 30 տարվա ընթացքում եղե՞լ է հարմար մի պահ, ասենք, հարմար երկրաքաղաքական իրավիճակ, որից կարող էին օգտվել հակամարտող կողմերը՝ այս կարծրացած բանակցային գործընթացը կոտրելու համար:

- Դժվար է պատասխանել նման հիպոթետիկ հարցի: Գուցե, կցանկանայի հավատալ, որ հակամարտության վերջնական լուծմանը հասնելու համար առավել բարենպստ ժամանակահատված կարող էին լինել 1994 թվականի ամառը եւ աշունը՝ անմիջապես զինադադար կնքելուց հետո: Դրական իներցիա էր առաջացել... Սակայն դաժան պատերազմի մասին հիշողությունները դժվար թե դրան նպաստեին: Բացի այդ, ԵԱՀԿ ՄԽ բազմաթիվ մասնակիցներ այն ժամանակ փորձում էին չճանաչել զինադադարի լիարժեքությունը, քանի որ այն ձեռք էր բերվել Ռուսաստանի շնորհիվ: Եթե նրանք ավելի ներդաշնակ աշխատեին՝ ներկայիս համանախագահների պես, շանսերը կարող էին ավելի զգալի լինել:

- Քանի դեռ Ադրբեջանը ռազմական հռետորաբանությամբ է զբաղված, հսկայական միջոցներ է ծախսում հակամարտության տեղեկատվական-քարոզչական բաղադրիչի վրա եւ իր ժողովուրդը պատրաստում պատերազմի, ոչ թե խաղաղության, դժվար է պատկերացնել, որ բանակցային գործընթացը դուրս կգա փակ շրջանից. Ավելին, ակնհայտ է, որ Բաքուն փորձում է ստանալ ռազմական գործողություններ վերսկսելու իրավունքը: Ի՞նչ եք կարծում, ինչի՞ վրա է հույս դնում Ադրբեջանը, արդյոք այնտեղ չե՞ն հասկանում, որ նույնիսկ նրանց հաղթանակի դեպքում դա կլինի պյուռոսյան հաղթանակ:

- Ոչ ոք ռազմական գործողություններ վերսկսելու որեւէ իրավունք չունի, սա հակասելու էր թե ՄԱԿ-ի Կանոնադրությանը, թե ԵԱՀԿ սկզբունքներին: Չեն կարող որպես պատրվակ օգտագործել նաեւ հայկական ուժերի վերահսկողությունը Ադրբեջանին պատկանող մի շարք շրջանների նկատմամբ, քանի որ այդ հարցերը (ԼՂ կարգավիճակի եւ անվտանգության հետ մեկտեղ) բանակցությունների առարկա են: Բացի այդ, ակնհայտ է նաեւ այդ խնդրի ծագման պատճառը՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունները դադարեցնելու ցանկություն չունենալը՝ ի հեճուկս ՄԱԿ ԱԽ-ի 4 բանաձեւերի: Բաքվի համար հեշտ չէ հղում կատարել այս բանաձեւերին, քանի որ հենց ինքը չի կատարել ռազմական գործողությունները դադարեցնելու դրանց առաջնահերթ պահանջները, ընդ որում՝ անհապաղ: Բացի այդ, կողմերի ժամանակակից զինվածությունը նշանակում է անհամեմատ ավելի շատ զոհեր, քան 90-ական թվականներին: Եվ ադրբեջանական ժողովրդի համար նոր զինված հակամարտությունը կնշանակեր հսկայական կորուստներ ու աղետներ, միեւնույն ժամանակ դժվար թե թույլ տար ակնկալել նույնիսկ պյուռոսյան հաղթանակ:

- Ադրբեջանին զենքի վաճառքը շատ ցավոտ է ընկալվում հայ հասարակությունում: «Այո, բիզնեսի տեսանկյունից հասկանում եմ նման գործարքների տրամաբանությունը, այո, Ադրբեջանը եթե ոչ Ռուսաստանից, ապա ցանկացած այլ երկրից կարող է սպառազինություն գնել, բայց ինչո՞ւ Ռուսաստանը չի կարող ասել, որ քանի դեռ այս արյունալի հակամարտությունը չի լուծվել, քանի դեռ այդ զենքով սպանում են իմ ռազմական դաշնակցի զինվորներին, ես այն չեմ վաճառելու: Գուցե նման մոտեցումը կնպաստեր բանակցային գործընթացի առաջխաղացմանը», - մտածում է միջին վիճակագրական հայը:

- Սպեցիֆիկ հարցեր կան, որոնց վերաբերյալ միջին վիճակագրական հայի դատողությունները կարող են չափազանց ընդհանրական, չափազանց մոտավոր, նույնիսկ զուտ հուզական բնույթ կրել: Մասնագետ չհանդիսացող մարդը ավելի լավ է զերծ մնա մեծ մասնագիտական պատրաստություն, մանրամասն վերլուծություն, համալիր մոտեցում պահանջող հարցերը քննարկելուց: Արտաքին առեւտրով, առավել եւս՝ ռազմական հանդերձանքով երբեք չեմ զբաղվել:

- Ժամանակակից աշխարհում դժվար է պատկերացնել որեւէ վիճահարույց հարց, որի շուրջ չէր ծավալվի տեղեկատվական հակամարտություն: Մենք գիտենք, որ Ադրբեջանն այս հարցում հսկայական միջոցների շնորհիվ զգալիորեն առաջադիմում է: Ի՞նչ եք կարծում, տեղեկատվական քարոզչությունը կամ լոբբիզմը կարո՞ղ է որոշիչ գործոն դառնալ Ղարաբաղյան հակամարտության հարցում, եւ այս հարցում ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնի հայկական կողմը:

- Տեղեկատվական հակամարտությունը չլուծված հակամարտությունների դեպքում մեծ, բայց դժվար թե որոշիչ, ավելի շուտ՝ օժանդակ նշանակություն ունի: Ամենակարեւորը վիճահարույց խնդիրների էությունն  է, չնայած քարոզչությունում այն նույնպես կարող է աղավաղվել: Նման մի օրինակ արդեն բերել էի՝ Բաքվի անհեթեթ դիրքորոշումը, երբ այն չի ցանկանում ԼՂ մասնակցությանը բանակցություններին:

ՆԱԻՐԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Մոսկվա

Տպել
3257 դիտում

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել