Օհանյանին ու Բաբաջանյանին ես էի հրավիրել աշխատանքի, երբ սոցապի պետն էի. ԱԺ պատգամավորը գոհ է եղել աշխատակիցներից

Սոցապ ծառայության պետի տեղակալ Արսեն Օհանյանին եւ ծառայության քարտուղար Վանիկ Բաբաջանյանին ես էի հրավիրել աշխատանքի, երբ զբաղեցնում էի Սոցիալական ապահովության ծառայության ղեկավարի պաշտոնը։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արաման Բոշյանը՝ անդրադառնալով ծառայության պետի տեղակալ Արսեն Օհանյանի՝ աշխատանքից անսպասելի ազատմանը: Սոցիալական ապահովության ծառայության նախկին պետը նշեց, որ երկու աշխատակիցների աշխատանքից էլ գոհ է եղել․

«Կար թիմային ոգի, կար այն առաքելության գիտակցումը, որ Հայաստանում տեղի են ունեցել արմատական փոփոխություներ եւ մենք յուրաքանչյուրս մեր տեղում պարտավոր էինք այդ փոփոխությունները տանել իր տրամաբանական հունով»,-ասաց նա:

Բոշյանը վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում շատ կառուցողական եւ պրոդուկտիվ են աշխատել, ինքը բավարարված է եղել ամբողջ աշխատակազմի աշխատանքից: «Իմ՝ ԱԺ պատգամավոր ընտրվելուց հետո ՀՀ վարչապետի կողմից ծառայության նոր պետ է նշանակվել պարոն Սուրեն Ղամբարյանը, նա, իհարկե, իր նոր մոտեցումներն ունի աշխատանքի վերաբերյալ եւ ինքն է հաշվետու ծառայության գործունեության համար»,-ասաց Բոշյանը:

Վերջինս սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնը զբաղեցրել է գրեթե 8 ամիս: Մեր զրույցում պատգամավորը նկատեց, որ ծառայության պետի եւ աշխատակիցների միջեւ կոմպրոմիս է ակնկալել՝ մտածելով, որ մարդիկ կկարողանան աշխատանքային գործընթացում մի կողմ դնել եղած տարաձայնություններն ու միջանձնային հարաբերությունները: «Այո, ինձ համար կանխատեսելի չէր նման ավարտ, բայց պետք է նշեմ, որ նախարարն է որոշում ծառայության ղեկավարի տեղակալին ազատել-չազատելը, դա բացառապես նախարարի լիազորությունների տիրույթում է»,-ասաց նա:

Աժ պատգամավորը սոցիալական ապահովության  ծառայության գործառույթները ներկայացնելիս նկատեց, որ ծառայության ղեկավար լինելու եւ աշխատանքը ճիշտ կազմակերպելու համար նախ եւ առաջ պետք է լինել լավ կառավարիչ․

«Ես տեղյակ չեմ, թե պարոն Ղամբարյանը որքանով է տիրապետում իր գործառույթներին, ես չէ, որ պետք է գնահատեմ նրա աշխատանքները պրոֆեսիոնալ հարթության մեջ: Պետք չէ շտապել, պետք չէ արագ եզրահանգումներ անել, սրանք գործընթացներ են որոնք, իհարկե, ցանկալի չեն, բայց չակերտավոր ասած՝ բնական են, որովհետեւ ինչքան էլ պետական ապարատն իր յուրահատկություններն ու փոխհարաբերություններն ունի, այնտեղ աշխատում են մարդիկ, եւ միջանձնային փոխհարաբերությունենրի մեջ հնարավոր են նմանատիպ դեպքեր»,-ասաց Բոշյանը՝ հույս հայտելով, որ ծառայության աշխատանքներն ապագայում նույնպես կընթանան իրենց բնականոն ճանապարհով։

Մամուլում շրջանառվող տեղկությունները, թե սոցիալական ապահովության ծառայության պետ Սուրեն Ղամբարյանը նախկինում ներգրավված է եղել մի շարք կոռուպցիոն գործարքներում եւ այդ պատճառով է ՊՎԾ-ում, ապա ՊԵԿ-ում զբաղեցրած իր պաշտոններից ազատվել, Բոշյանը չցանկացավ մեկնաբանել.

«Չեմ տիրապետում նման ինֆորմացիայի եւ լիազորված չեմ նման մեկնաբանություններ անել, ուղղակի կարող եմ ասել, որ այն մարդիկ, որոնք նմանատիպ պնդումներ են անում, շատ հանգիստ կարող են դիմել համապատասխան մարմիններին, ներկայացնել համապատասխան փաստեր, վստահ եմ, որ գործը կընթանա իր տրամաբանական հունով: Եթե կան փաստեր, ես պարզապես հորդորում եմ դրանք ներկայացնել իրավապահ մարմիններին, խոստանում եմ հետամուտ լինել գործի ընթացքին»:

Արման Բոշյանը նաեւ նկատեց, որ թավշյա հեղափոխությունից հետո ծառայությունում այնպիսի իրավիճակ էր, ինչպես մնացած գերատեսչություններում: Մարդիկ ինչ-որ դադարի մեջ էին եւ սպասում էին որոշակի գործողությունների, ինչը, սակայն, հետագայում կարգավորվել էր:

Տպել
5845 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել