«Բանանցը» հատուկ միջոցառումով հայտարարեց մարզչի հետ պայմանագրի թարմացումը

«Բանանց» ֆուտբոլային ակումբը նոր պայմանագիր կնքեց թիմի գլխավոր մարզիչ Իլշատ Ֆայզուլինի հետ: Արարողությունը տեղի ունեցավ այսօր՝ մայիսի 29-ին, ակումբի մարզաբազայում: Ղեկավարությունը հատուկ միջոցառում էր կազմակերպել՝ հրավիրելով նաեւ լրատվամիջոցներին: Սա այնքան էլ սովորական երեւույթ չէ հայկական ֆուտբոլում: Ավելի հաճախ նման արարողությունները մեծ հետաքրքրություն չեն վայելում, ակումբներն էլ առանձապես ջանք չեն գործադրում հետաքրքրություն առաջացնելու համար: «Բանանցի» սեփականատեր Ջեւան Չելոյանցը, որը ներկա էր միջոցառմանը, նշեց, որ ցանկանում են, որ սա օրինակ լինի հայկական ֆուտբոլում:  

«Ես որոշում եմ կայացրել, որ նոր պայմանագիր կնքենք գլխավոր մարզչի հետ: Կարծում եմ՝ սա երկրում ամենաերկարաժամկետ պայմանագրերից է: Ուզում եմ ասել, որ, երբ կարեւոր մարդկանց հետ ես պայմանագիր կնքում, միշտ պետք է դա բացահայտ անել, ոչինչ չթաքցնել: Կարող ենք ներկայացնել բոլոր մանրամասները, ոչինչ չթաքցնել՝ բացի աշխատավարձից: Ցանկանում ենք, որ Հայաստանում այսպես լինի, այդ պատճառով էլ այսպես հրապարակային միջոցառում ենք կազմակերպել»,- ասաց նա:

Ֆայզուլինի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023 թվականը: Նա շնորհակալություն է հայտնում ակումբին իրեն վստահելու համար: Նշում է, որ ամենակարեւորը մարտունակ թիմ ստեղծելն է, որը կձգտի ու կհասնի մեծ հաջողությունների: Ընդգծում է, որ իր բոլոր խաղացողներից պահանջելու է նվիրվածություն:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Բանանցին» վստահելու համար, եւ սա առաջին տարին չէ, որ ինձ վստահում են: Աշխատանքն այնպես է կազմակերպված, որ հետագայում մարտունակ թիմ ունենաք եւ ցույց տանք, որ ֆուտբոլիստները պատրաստ են մեծ նպատակների հասնել: Հետագայում յուրաքանչյուր խաղացող, որը կգա այստեղ, եւ յուրաքանչյուր խաղացող, որն այստեղ է, պետք է հասկանա, որ այս ակումբում պետք է հասնել մեծ նպատակների: Առաջինն ու ամենակարեւորը մարտունակ թիմ ունենալն է: Ամեն խաղացողից պահանջելու եմ աշխատել՝ ստացվի, թե՝ ո՛չ, ինձ պետք է, որ բոլոր խաղացողները ներդնեն բոլոր ջանքերը թե խաղերի, եւ թե մարզումների ժամանակ »,- ասաց նա:

Ֆայզուլինը թիմի ղեկը ստանձնել է 2018 թ. օգոստոսին: Մինչեւ այդ նա զբաղեցնում էր ակումբի ակադեմիայի գլխավոր տնօրենի պաշտոնը: Ավարտվող մրցաշրջանում «Բանանցը» 52 միավորով 3-րդ տեղում է: Վաղը սեփական հարկի տակ ընդունելու է «Արարատ-Արմենիային», որին միայն հաղթանակ է պետք չեմպիոնությունն ապահովելու համար: «Բանանցն» արդեն չի կարող պայքարել չեմպիոնության համար, սակայն պետք է միավորներ վաստակի եվրագավաթների ուղեգիր նվաճելու համար:

Տպել
1484 դիտում

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին