Ջավախքի Հեշտիա գյուղում ԱրՄաթ ինժեներական լաբորատորիա է բացվել

22/02/2019 schedule20:50

Վրաստանում երկրորդ ԱրՄաթ ինժեներական լաբորատորիան կրկին բացվեց Ջավախքում: Այս անգամ ծրագիրն իրականացվեց հայաբնակ Հեշտիայում: Եվս մեկ նման լաբորատորիա էլ բացվել էր 2018 թվականին՝ Ախալքալաքում:Հեշտիայում լաբորատորիան բացվեց «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Վրաստանի ներկայացուցչության, Առաջատար տեխնոլոգիաների  ձեռնարկությունների միության եւ «Կարիտաս Վրաստան» Բարեսիրական կազամկերպության եռակողմ համագործակցությամբ: Լաբորատորիան բացվել է Կարիտաս Վրաստանի նախապես արդեն հիմնած Երիտասարդական կենտրոնում:Տնօրեն Անահիտ Մխոյանը սա շատ առանցաքային եւ կարեւոր համարեց: «Նախկինում, երբ հիմնում էինք երիտասարդական կենտրոններ, անպայման ունեինք համակարգչային սենյակ, որտեղ երեխային գիտելիք էինք հաղորդում համակարգչից օգտվելու եւ տարբեր ծրագրերի մասին: Հիմա աստիճանաբար կյանքը փոխվեց, եւ երիտասարդական կենտրոն հասած երեխան արդեն տանը հիմնականում ունի համակարգիչ եւ գալիս է գիտելիքով զինված: Հենց դրա համար էլ մեզ համար կարեւոր էր համագործակցությունը «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի եւ Առաջատար տեխնոլոգիաների  ձեռնարկությունների միության հետ: Արդյունքում մենք ունեցանք ինժեներական լաբորատորիա, որտեղ երեխաներն առավել շատ գիտելիք կստանան եւ կտիրապետեն այնպիսի ծրագրերի, որոնք հետագայում նրանց համար կդառնան մասնագիտություն եւ աշխատանք»,-ՀԺ-ի ետ զրույցում ասաց Անահիտ Մխոյանը:«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանն այս լաբորատորիաների առկայությունը մեծապես կարեւորեց հայապահպանության տեսանկյունից: Երեխաներն այստեղ ծանոթանում են բիզնես գաղափարների եւ ձեռներեցության հետ, սովորում այնպիսի ծրագրեր, որոնց տիրապետելու պարագայում առանց դժվարության կկարողանան աշխատանք ունենալ հենց իրենց քաղաքում եւ գյուղում: «ԱրՄաթ բառը հենց ուղիղ էլ պետք  է հասկանալ, այսինքն հայկական մաթեմատիկա, որի նկատմամբ գնալով աճում է աշխարհի հետաքրքրությունը: Իսկ  Ջավախքում երեխաները բնատուր հակվածությունը ունեն դեպի բնական գիտությունները: Դրա համար էլ մենք վստահությամբ ենք բացում այս լաբորատորիաները, առանց անհանգստության: Վստահ ենք, որ զարգացման լայն հեռանկարներ կան»,- ասաց Սոս Սահակյանը:Նորաբաց լաբորատորիան արդեն 10-ից 18 տարեկան 70 սան ունի, նախատեսված 2 խմբի փոխարեն 4-ն է գործում, սակայն առաջիկայում, ինչպես Ախալքալաքի փորձն է հուշում, նրանց թիվը կտրուկ կաճի:Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը շնորհակալություն հայտեց Հեշտիայում բնակվող հայերին: «Ապրեք, որ անկախ առկա պայմաններից, բնակվում եք այստեղ, ես շնորհակալ եմ, որ Դուք կաք, հատուկ ոչ մեկիդ չեմ ճանաչում, բայց հավատացեք, անկեղծորեն բոլորիդ շատ եմ սիրում: Ես տեսա, թե ինչ անմխիթար վիճակում են ճանապարհները: Վրացական կողմի հետ կխոսենք, կգանք ընդհանուր համաձայնության եւ մեծ հույս ունեմ, որ այդ խնդիրը կկարողանանք լուծել»,-ասաց դեսպանը: ԱրՄաթ լաբորատորիաների բացումը հատկապես Ջավախքում տեխնոլոգիական կրթության զարգացմանը, տեխնոլոգիական զբաղվածության ընդլայնմանը եւ հայրենիքում մնալու, աշխատելու ռեալ հնարավորություն եւ հեռանկար են ստեղծում: «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը մինչեւ 2020 թվականը Ջավախքում 20 ԱրՄաթ լաբորատորիա կհիմնի:

Տպել
2441 դիտում

19-ամյա տղան իր «Տելեգրամ» ալիքներով թմրանյութի առցանց վաճառքով զբաղվող հարթակ է գովազդել, ձեռք է բերել «Մեթամֆետամին»

Գառնիկ Դանիելյանի հայտնած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սահմանային ոչ մի սյուն չի հանվել

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում կրկին ընձառյուծ է արձանագրվել (տեսանյութ)

Համաշխարհային բանկը ոչ միայն դոնոր կազմակերպություն է Հայաստանի համար, այլև կարևորագույն գործընկեր․ փոխվարչապետ

Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ռուգենաաթին՝ ՀԲ կառավարիչների խորհրդում ՀՀ-ին առնչվող ծրագրերին աջակցելու համար

Ապրիլի 17-29-ը ՀՀ մի շարք շրջաններում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է գրանցված պատմական արժեքները

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 35 սահմանային սյուն է տեղադրվել

Դաշտերից մեկում տղամարդը հրազենով սպանել է իր շանը, ապա՝ ինքնասպան եղել

Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած

Վաղը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան․ ինչ հանդիպումներ են նախատեսված

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 18 հարց է ընդգրկված

71-ամյա տղամարդը շենքի մուտքում բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել

ՀՀ-ին պատկանող որևէ տարածքի՝ այլ երկրի տիրապետությանը «հանձնելու» հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել․ կեղծ թեզեր են

Նարեկ Սամսոնյանը կմնա կալանավորված

Չի կատարվել «Գրքի աշխարհ» կառուցելու պայմանը․ Կողբացի 36/3 համալիրի 235,8 քմ-ի սեփականության իրավունքը փոխանցվել է ՀՀ-ին

Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Կատար․ այնտեղ է նաև Արարատ Միրզոյանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին

Հայաստան է ժամանել Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը

Մենք չենք միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին. Ղազախստանի ԱԳՆ

Թբիլիսիում ևս մեկ փոթորկոտ գիշեր է անցել. «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ ցույցերն ու բախումները չեն դադարում

Չինաստանի նախագահը կմեկնի Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա

Տավուշում Բագրատ սրբազանի բիզնեսի հետքերով. մանրամասներ

Մյասնիկյան պողոտայում 3 մեքենաների բախումից հետո դրանցից մեկը կողաշրջվել է. կա տուժած

Նովգորոդի իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերել են Բագրատաշենի անցակետում

Նախորդ շաբաթվա ընթացքում վայրի կենդանիների հարձակման 12 դեպք է գրանցվել

100 նոր ծառ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ)

«Թուրքական ավիաուղիներ»-ը երեք տարի անց կվերսկսի թռիչքները դեպի Աֆղանստան

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Մահացել է Սուրեն Բաղդասարյանի թոռը՝ «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղարը

Ժերար Դեպարդյեին Փարիզում ձերբակալել են

Անձրև, ամպրոպ, կարկուտ, կցրտի 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԳ նախարարը Կատարի խորհրդատվական խորհրդի նախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

Կարմրուկի քանի դեպք է գրանցվել Հայաստանում 2024 թվականին

Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը․ Անդրանիկ Քոչարյանը՝ դատախազին (տեսանյութ)

Ադրբեջանի պետական ​​հանձնաժողովը Հայաստանին կոչ է արել համագործակցել անհետ կորածների հարցում

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վայրը հայտնի է

Կադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

11:30-ի դրությամբ՝ Երևանում փակ փողոցներ չկան

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել