Ամենասարսափազդու ընտրատարածքը թիվ 6-ն է

Արմավիրի մարզի թիվ 6 ընտրատարածքում իշխող Հանրապետական կուսակցության ռեյտինգային թեկնածուների պատկերը ոչ միայն հետաքրքիր է, այլև ինչ-որ տեղ՝ սարսափազդու: Այս ընտրատարածքում կրկին առաջադրվել են գործող պատգամավորներ՝ գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը: Այս ընտրատարածքից են նաև Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, Նահապետ Գևորգյանը՝ Նովոն, Մանվել Գրիգորյանի եղբոր որդին՝ Հրանտ Գրիգորյանը, ՄԱՊ ընկերության սեփականատեր Ալեքսան Պետրոսյանը: Այս վեց պատգամավորներից Ազգային ժողովում շատ հազվադեպ Ալեքսան Պետրոսյանն է ինչ-որ հարց բարձրացնում կամ դժգոհություն արտահայտում օրենսդրական քաղաքականության վերաբերյալ, մյուսների ներկայությունը շատ սիմվոլիկ կամ միայն կոճակ սեղմելու նշանակություն ունի: Բայց արդեն հրապարակումներ կան, որ այս թեկնածուները սկսել են մարզում որպես ընտրակաշառք ալյուր, շաքարավազ ու այլ ապրանքներ բաժանել, իսկ փողի մասին դեռ խոստումներ են տալիս: Թեմայի շուրջ մի քանի հարց ուղղեցինք թեկնածուներից Ալեքսան Պետրոսյանին:

- Պարոն Պետրոսյան, մամուլում արդեն հրապարակումներ կան, որ Արմավիրի մարզում ընտրակաշառք են բաժանում և գումար խոստանում:

- Ոչ, նման բան չկա:

- Դուք չե՞ք բաժանելու:

- Ոչ, ինչո՞ւ պիտի բաժանեմ, ես իմ ընտրողն ունեմ:

- Մարզում ձեր կուսակցական մրցակիցները հայտնի են իրենց կոպիտ պահվածքով: Չե՞ք կարծում, որ նրանք նույն վարքը կդրսևորեն նաև ընտրապայքարի ժամանակ առավել ձայներ ստանալու համար:

- Մենք չենք մրցելու, մենք աշխատելու ենք: Մեր մարզում 240 հազար ձայն կա, մենք աշխատելու ենք, որ դա մեզ բաժին հասնի: Ինձ թվում է, յուրաքանչյուրին էլ բաժին կլինի:

- Մարզում տարածքները բաժանե՞լ եք:

- Ոչ, բացարձակ ազատ է բոլորի համար:

- Ձեր մրցակիցները հայտնի են իրենց կոպիտ վարքով, դա ձեզ չի՞ մտահոգում:

- Ոչ, նրանք շատ բարձր մակարդակով են:

- Մանվել Գրիգորյանը, Առաքել Մովսիսյանը, Նահապետ Գևորգյանը շատ բարձր մակարդակ ունե՞ն:

- Այո, նրանք շատ բարձր մակարդակով մարդկանց հետ հանդիպումներ են անցկացնում: Ես իմ աշխատանքային ընկերների մասին որևէ վատ բան չեմ կարող ասել, քանի որ նման բան չի եղել:

- Իսկ ընտրություններից հետո ձեզանից ո՞վ պետք է գա խորհրդարան:

- Ով ամենաշատ ձայները հավաքի:

- Չե՞ք կարծում, որ ՀՀԿ-ն բոլոր ընտրատարածքների ռեյտինգային թեկնածուներին պարզապես օգտագործում է` իր համար ձայն բերելու համար: Իսկ ընտրություններից հետո նրանց ԱԺ չի բերի:

- Ոչ, մենք էլ ենք այդ կուսակցության անդամ: Դա մեզ համար էլ է: Իսկ եթե կասեն` շնորհակալություն, մենք էլ կասենք` շնորհակալություն:

- Դուք գոնե երբեմն գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ հարց բարձրացրել եք, ձեր այս մրցակիցներն ընդհանրապես քննարկումների չեն մասնակցել: Նրանք ինչո՞ւ պիտի նորից ԱԺ գան:

- Ես ի՞նչ անեմ, մարդիկ միգուցե լռելով են իրենց լավ աշխատանքը կատարում:

Տպել
8022 դիտում

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան