ՀՖՖ-ն հրաժեշտի խաղ կկազմակերպի Ռոբերտ Արզումանյանի համար

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանի պատվին հրաժեշտի խաղ կկազմակերպվի: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից: Նշեցին, որ այս հարցում հստակություն կլինի, երբ պարզ կդառնա ընտրանու առաջիկա խաղացանկը:

«Նախատեսվում է հրաժեշտի խաղ հավանաբար մոտակա ընկերական խաղի ընթացքում: Առայժմ դժվար է ասել, թե կոնկրետ երբ, որովհետեւ հաջորդ տարվա խաղացանկը դեռ պարզ չէ: Իսկ ընկերական խաղեր կլինեն, եւ որտեղ կլինեն, նույնպես պարզ կլինի այն բանից հետո, երբ պաշտոնական խաղերի խաղացանկը կհստակեցվի»,- ասացին մամուլի քարտուղարությունից:

33-ամյա Արզումանյանի՝ կարիերան ավարտելու մասին հայտնի դարձավ անցած հանգստյան օրերին: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «Արցախի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը: Երկար ժամանակ թիմ փնտրելուց հետո պաշտպանն «Արցախի» հետ պայմանագիր էր կնքել այս ամռանը, սակայն չի մասնակցել ոչ մի պաշտոնական խաղի: Վերջին տարիներին նրան անընդհատ խանգարում են վնասվածքները:

Կարիերան ֆուտբոլիստը սկսել է «Փյունիկից»: Նրա մի շարք թիմերի թվում են «Ռանդերսը», «Ակտեբեն», Պերմի «Ամկարը»:

Արզումանյանը Հայաստանի հավաքականի լավագույն տարիների առանցքային խաղացողներից էր: Ընտրանու կազմում անցկացրել է 74 հանդիպում, դարձել 5 գոլի հեղինակ: Նա երկրպագուների շրջանում ընտրանու ամենասիրելի անդամներից է, սակայն հրաժեշտը հավաքականին շատ ցավալի էր: Արզումանյանը հավաքականում կարիերան ավարտելու մասին հայտնեց 2015 թ. հոկտեմբերի կայացած Եվրո 2016-ի ընտրական փուլի Ալբանիայի դեմ խաղից որոշ ժամանակ անց:

Այդ աղմկահարույց պարտությունից հետո (0:3) ՀՖՖ այն ժամանակվա նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ թիմում դավաճանություն է եղել: Հասարակության կողմից դա ընկալվել էր որպես հաստատում, թե հավաքականի ֆուտոլիստները խաղը «ծախել» են: Դրանից որոշ ժամանակ անց Արզումանյանը հայտնեց իր որոշման մասին:

Տպել
4072 դիտում

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Գյումրիից եկած խումբը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան