«Կանաչ լույս»` Բաքվին. Հրայր Թովմասյանը դուրս է եկել ԱԳՆ-ի դեմ

Թեպետ Հայաստանն ԱԳՆ խոսնակի մակարդակով վերջերս «կարմիր քարտ» ցույց տվեց ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության վերաբերյալ քննարկումներն առաջ տանողներին եւ խոսեց վետոյի կիրառման մասին, միեւնույն է՝ ՀՀ-ում ոչ բոլոր պետական կառույցներն են, որ հետեւում են այդ կոշտ գծին՝ անգամ, եթե խոսքը «ոխերիմ հարեւանի»՝ Ադրբեջանի մասին է:

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ ԱԳՆ խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը պաշտոնապես հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարցի բարձրացման դեպքում Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը: Այդուհանդերձ, պարզվում է, որ ոչ բոլոր պետական հաստատությունները և պետական պաշտոնյաներն են համաձայնեցնում իրենց արտաքին քաղաքական գործողությունները ՀՀ ԱԳՆ պաշտոնական դիրքորոշման հետ:

Այսպես, ինչպես հաղորդում է Ղազախստանի Հանրապետության սահմանադրական խորհրդի պաշտոնական կայքը և ղազախական մի շարք լրատվական գործակալություններ, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանը մասնակցել է «Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների խորհրդաժողովի» անդամ դատարանների հերթական նիստի աշխատանքներին, որտեղ թիվ մեկ և առաջնային հարցը եղել է նշված կազմակերպությանն Ադրբեջանի Սահմանադրական դատարանի անդամակցությունը:

Ղազախական կողմի տարածած մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ անդամակցության հայտը հաստատվել է, իսկ քվեարկությանը մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Մոնղոլիայի և Ուզբեկստանի սահմանադրական արդարադատության մարմինները: Հրապարակված նյութերը չեն պարունակում որևէ տեղեկատվություն ՀՀ Սահմանադրական դատարանի «դեմ» կամ «ձեռնպահ» քվեարկության մասին և ամենայն հավանականությամբ Հայաստանը ևս կողմ է քվեարկել: Էլ ավելի հատկանշական է, որ Թովմասյանի նմանատիպ քվեարկությունը համընկել է ՀՀ ԱԳՆ խոսնակի պաշտոնակատարի բավականին կտրուկ հայտարարության օրվա հետ:

Իրավիճակը բարդանում է նաև նրանով, որ ՀՀ Սահմանադրական դատարանի կայքում տարածված հաղորդագրությունում հմտորեն բաց է թողնված Թովմասյանի՝ քաղաք Աստանա կատարած այցի կարևորագույն դրվագներից մեկը և Ադրբեջանին վերաբերող նուրբ հարցը:  

ՍԴ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում ասված է ամեն ինչ, բացի վերոնշյալ կազմակերպությանն Ադրբեջանի Սահմանադրական դատարանի անդամակցության հարցից: Անգամ չի ասվում այն մասին, որ համաժողովին մասնակցել է նաեւ Ադրբեջանի ՍԴ պատվիրակությունը: Բայց միեւնույն ժամանակ ասվում է, որ Թովմասյանին ի թիվս այլ երկրների պատվիրակությունների ղեկավարների ընդունել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը:

«Օգոստոսի 29-ին միջազգային խորհրդաժողովին մասնակցած պատվիրակությունների ղեկավարներին, այդ թվում՝ ՀՀ Սահմանադրական դատարանի պատվիրակության ղեկավար Հ. Թովմասյանին ընդունեց Ղազախստանի Հանրապետության նախագահ պրն Նուրսուլթան Նազարբաեւը», - ասված է հաղորդագրության մեջ:

Լրացուցիչ պարզաբանումներ ՀՀ Սահմանադրական դատարանի մամուլի ծառայությունից հնարավոր չեղավ ստանալ: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Թովմասյանն արդեն 5 ամիս է՝ չի կարողանում նշանակել ՍԴ մամուլի քարտուղար:

Տպել
22294 դիտում

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ