Եթե ես մեկին ընդունել եմ, ուրեմն հետը պիտի գնամ մինչեւ վերջ. Լուսինե Բադալյան

Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը, որն այս օրերին պարբերաբար անդրադառնում է երկրում տիրող ներքաղաքական իրադարձություններին, հանրային քննարկումների է մասնակցում, իր տեսակետը հայտնում տարատեսակ հարցերի շուրջ՝ մեկնաբանություններ է անում նաեւ ֆեյսբուքյան իր էջում: Լուսինե Բադալյանը անդրադարձել է ԵԼՔ խմբակցության Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքացիական շարժմանը հասարակության կողմից դրա ընկալմանն ու շարժման շուրջ ծավալված հակահեղափոխական քննարկումներին: Վերջինս իր գրառման մեջ, մասնավորապես, նշել էր.

«Դե լավ, որպեսզի դուխներդ չգցեք, մի բան էլ ասեմ ու գլուխներդ էլ չեմ տանի: Ես չեմ կարող գլուխ գովել, թե հենց առաջին օրվանից այս պայքարի մեջ եմ (ֆբ-ում ամսաթվերով կա, խաբել չի լինի: Ինձ այս ամենը սկսեց հետաքրքրել ամսի 15-ից, ամսի 18-ից նոր քիչ-քիչ միացա երթերին, որովհետեւ ես հանկարծ հավատացի Նիկոլին ու իրեն շրջապատող հրաշալի ու լուսավոր տղերքին»,- գրել է հաղորդավարուհին:

Վերջինս բացի Նիկոլ Փաշինյանից, թեգ էր արել պատգամավոր Արարատ Միրզոյանին, եւ «Քայլ արա, մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանին Արմեն Գրիգորյանին եւ այլոց: Նշել է, որ նրանք առաջինն են, որ գնում են սխրանքի, իրենց մաշում են, հոգնում, բայց չեն հանձնվում։ «Ես տեսա, որ կիլոմետրեր քայլելուց հետո Նիկոլը դեռ խոսում է, ժպտում, բոլորին սիրով պատասխանում ու չի հանձնվում։ Ես լույս տեսա գաղջի մեջ:

Տեսա, որ տանից նստած կոչեր չեն անում, լոզունգներ չեն հորինում, որոնք իրականությանը հետո չեն համապատասխանելու՝ ինչպես միշտ, այլ գործում են խելացի ու համեստ։ Այսօր գուցե այս ստեղծված քաղաքական քաոսը շատերին է խրտնեցնում, շփոթեցնում, գուցե՝ հիասթափեցնում, բայց ես չեմ սիրում ոչինչ կիսատ թողնել, եթե ես մեկին ընդունել եմ, ուրեմն հետը պիտի գնամ մինչեւ վերջ՝ նույնիսկ մինչեւ տապալում, պարտություն էլ լինի, կիսելու եմ եւ դրա համար էլ ես ՀԱՂԹԵԼՈՒ ԵՄ:

Մենք բոլորս մի պահ տեսանք քաղաքակիրթ երկրում ապրելու բերկրանքը, ուրեմն դա հնարավոր է, դե ուրեմն եկե'ք մինչեւ վերջ պայքարենք դրա համար, չընկրկենք, չթուլանանք, կիսատ չթողնենք ու ՀԱՎԱՏԱՆՔ, չկասկածենք: Փորձությունները նրա համար են, որ հաղթահարենք ու ավելի հզորանանք, այսօրվա ՖԲ-ն երեկվանը չի, երեկ Սեր էր, այսօր՝ պառակտում, սադրանքների մի տրվեք, մի շեղվեք ձեր բռնած ուղղուց, միշտ էլ բարին հաղթում է չարին: Եկեք հաղթենք թավշյա սիրով ու համերաշխությամբ»,- գրել է նա եւ ավելացրել իր կողմից հորինված նոր թեգեր՝
#քայլարահաղթիրչարին #եսհավատումեմտղերքին
#քայլդարամինչեւվերջ
#ոտդգազիցմիհանիր

Տպել
5689 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց