Բանակից խուսափող ֆուտբոլիստը հետախուզվում է

Երեւանի «Փյունիկի» նախկի ֆուտբոլիստ Հովիկ Ներսիսյանը ՀՀ-ում ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրեսնգրքի 327-րդ հոդվածի հատկանշներով (ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելը): Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ նշելով, որ Ներսիյանը հետախուզվում է 2017 թ. մայիսից: Այս հոդվածով նախատեսվում է պատիժ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:

Հովիկ Նեսիսյանը «Փյունիկում» խաղացել է եկել մինչեւ 2015 թ.: Այժմ հանդես գալիս անգլիական ցածր լիգաներից մեկը ներկայացնող «Վիթչըրչ Էլփորթում»: Անգլիայում քաղաքական ապաստան է խնդրել՝ հայտարարելով, որ չի ցանկանում Հայաստան վերադառնալ, քանի որ հետախուզման մեջ է: Նշել է, որ կարոտում է իր հարզատներին, սակայն, եթե վերադառնա, իրեն կձերբակալեն ու կուղարկեն բանակ, որտեղ անընդհատ զինվորներ են մահանում: Ըստ BBC-ի՝ նա վստահ է, որ Հայաստանում կսպանվի:

Ժամանակին նա կարող էր հայտնվել Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում: Մոտ 2 տարի առաջ Կարեն Բարսեղյանը, որն այն  ժամանակ Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչն էր, փորձել է թիմում ընդգրկել նրան, սակայն ֆուտբոլիստը հրաժարվել է:

«Այն ժամանակահատվածում, երբ գլխավորում էի երիտասարդական հավաքականը, փորձել եմ նրան հավաքի հրավիրել, բայց վնասվածք ուներ ու չմիացավ: Հիմա՝ նրա տված հարցազրույցից հետո մի քիչ կասկածում եմ՝ վնասվածք ուներ, թե ոչ: Ինձնից առաջ, եթե չեմ սխալվում, մասնակցել է 1-2 հանդիպման, դրա համար էլ ուզում էի հրավիրել, որովհետեւ պաշտպանների խնդիր ունեինք: Փորձեցինք հրավիրել, բայց ասաց՝ վնասվածք ունեմ»,- պատմեց նա՝ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում:

Կարեն Բարսեղյանն ընդգծում է, որ Ներսիսյանի ասածները սուտ են: Որպես ՀՀ երիտասարդական հավաքականի անդամ նա կարող էր ծառայել սպորտային վաշտում, որը թեեւ հիմա արդեն լուծարված է, սակայն այդ ժամանակ գործում էր, եւ ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին էր, այլ Երեւանում:

«Շատ հանգիստ կարող էր սպորտային վաշտում ծառայել: Ինձ համար նույնիսկ ծիծաղելի է նման բաներ լսել ֆուտբոլիստից, որովհետեւ այն, ինչ նա ասում է, ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում: Այն, ինչ լսեցի, զարմանալի է: Նա ՀՀ երիտասարդական հավաքականի անդամ էր: Երիտասարդական հավաքականի ցանկացած անդամ, ծառայելով սպորտային վաշտում, հնարավորություն էր ունենում մասնակցելու խաղերին: Չգիտեմ՝ ինչու է նման բաներ ասել»,- նշում է Բարսեյանը:

«Հայկական ժամանակ»-ը փորձել է կապ հաստատել Ներսիսյանի ներկայիս ակումբի հետ, սակայն հեռախոսազանգերին պատասխանում է ինքնապատասխանիչը: Ֆեյսբուքի էջին ուղարկված հարցումն էլ տեսնելուց հետո ակումբի ներկայացուցիչները հեռացրել են իրենց նամակ գրելու հնարավորությունը: Ըստ արտասահմանյան լրատվամիջոցներից մեկի՝ ակումբը Ներսիսյանի համար իրավաբան է վարձել, որը նրա շահերն էր պաշտպանելու դատարանում: Նրա գործի լսումը տեղի է ունենալու փետրվարի 19-ին:

Հունվարի 25-ին նրան առակցող «փրկենք Հովիկին» խորագրով առցանց ստորագրահավաք է սկսվել: Այս պահին 562 հոգի ստորագրել են այն:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ 2015 թ. ձմեռային զորակոչից առաջ ՀՖՖ-ն երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստների ցուցակը ներկայացրել է ՀՀ Պաշտպանության նախարարություն, եւ Ներսիսյանը, համաձայն ընդունված կարգի, պետք է ծառայության անցներ սպորտային վաշտում: Սակայն նա հրաժարվել է ծառայել անգամ սպորտային վաշտում: 2015 թ. աշնանը ծնողների միջոցով՝ հիվանդության պատրվակով տարկետման իրավունք է ստացել ՀՀ ՊՆ համապատասխան բժշկական հանձնաժողովից եւ 2016 թ. մեկնել է Անգլիա:

Եթե Ներսիսյանը գնար՝ ծառայելու սպրոտային վաշտում, հիմա արդեն զորացրված կլիներ: Սպորտային վաշտում նա չէր բախվի այն վտանգներին, որոնցից վախենում է, կշարունակեր մարզվել եւ մասնակցել ֆուտբոլային հանդիպումների: Բացի այդ՝ հայկական թիմերում խաղալով կարող էր նաեւ բարեկեցիկ կյանքով ապրել. ճիշտ է՝ հայկական ակումբերում աստղաբաշխական գումարներ չեն վճարում, սակայն բավարար է կարիքի մեջ չլինելու համար:

Տպել
3570 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել