Ջավախքում հայերի և իրավապահների միջև բախումներից հետո ննջեցյալների աճյունները կտեղափոխվեն

04/10/2017 schedule10:49

Վրաստանի Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության ղեկավար Նիկոլոզ Անթիձեն ասում է, որ ննջեցյալների աճյունները կտեղափոխվեն հայաբնակ Գումբուրդոյի (Կումուրդո) եկեղեցու տարածքից և կկանգնեցվի հուշակոթող, գրում է jnews.ge-ն: 

Անթիձեն նշել է, որ սեպտեմբերի 30-ի միջադեպը, չպետք է լիներ, քանի որ նախապես քննարկվել է ոսկորների վերաթաղման և հուշարձանի տեղադրման հարցը:

«Կես ամիս առաջ ես և նահանգապետը, տեղական իշխանությունների ներկայացուցիչների, գյուղական համայնքի ներկայացուցիչների հետ համաձայնեցինք, գտանք համապատասխան վայր ուր կտեղափոխվեն թաղվածների ոսկորները: Ճիշտ է, այդ տարածքը մասնավոր սեփականություն է: Բայց սեփականատերը կարող է մի փոքրիկ հողակտոր հատկացնել, որպեսզի կարողանանք այնտեղ վերաթաղել և հուշարձան տեղադրել»,- ասաց Նիկոլոզ Անթիձեն:

Այն հարցին, թե ինչու են որոշել թաղվածների ոսկորները եկեղեցու տարածքից դուրս բերել, նա պատասխանեց. «Առաջին հերթին այնտեղ լինելու է նոր դարպաս, և նոր դարպասը չի համապատասխանում հին եկեղեցու կառույցին, հուշարձանի հետ: Մենք պետք է շարունակենք հնագիտական պեղումները եկեղեցու վերականգնման աշխատանքներից հետո, որպեսզի ամբողջությամբ ուսումնասիրենք տեղանքը, ենթակառուցվածքների զարգացումը»:

Նախնական տարածքը, որտեղ որոշվել է կատարել նոր վերահուղարկավորումը գտնվում է գյուղում եկեղեցու ցանկապատից 5 մետր հեռավորության վրա:

Ըստ Անթիձեի, պեղումների ժամանակ հողից դուրս եկած ոսկորների մնացորդները հետազոտվել են:

«Սա այն մարդկանց մնացորդներն են, ովքեր գնդակահարվել են XX դարի սկզբին, երբ խորհրդային իշխանությունը մտավ Վրաստան: Նրանք գնդակահարում էին հիմնականում եկեղեցիներում կամ աղոթքի համար նախատեսված վայրերում: Մենք ցանկանում եք տեղադրել հուշարձան և հարգանքի տուրք մատուցել այդ մարդկանց, կապ չունի, այնտեղ միայն հայեր են, թե միայն վրացիները, կամ երկուսն էլ, մենք ուզում ենք հարգել նրանց հիշատակը»,- ասաց Նիկոլոզ Անթիձեն:

Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության ղեկավարը գտնում է, որ սեպտեմբերի 30-ին Գումբուրդոյում տիրող լարվածությունը արհեստականորեն է հրահրված՝ կոնկրետ մարդկանց կողմից:

«Մենք արդեն երկրորդ տարին է աշխատում ենք այնտեղ, նման բան չի եղել այնտեղ, կարծում եմ, սա սադրանք է, ժողովուրդը, տեղական իշխանությունները, մեր վերականգնողները, բոլորը միասին են աշխատում, այն ամենը, ինչը տեղի է ունեցել այնտեղ, սա պետք էր ինչ-որ ոչ անկեղծ ուժերի, իրավիճակը սրելու համար»,- ասաց նա:

Այն հարցին, ինչու են եկեղեցու տարածքը հսկում ոստիկանության հսկիչ անձնակազմը և ինչու բնակիչներին չեն թույլատրել մտնել տարածք, Նիկոլոզ Անթիձեն պատասխանեց. «Մենք ունենք նոր մոտեցում, լինում է, որ վերականգնման ընթացքում ինչ-որ բան է կորչում: Բոլոր վայրերում, որտեղ ընթանում են վերականգնողական աշխատանքներ` Ածղուրիում, Սաֆարայում, ամենուր կա ոստիկանության պահակախումբ: Մենք այդպիսով ապահովագրում են ինքներս մեզ և շրջապատում գտնվողներին: Չեն թույլատրել քանի որ նրանք ցանկանում էին ուժով մտնել և մի քար տեղադրել: Այդպես չի կարելի, որ երբ ուզենաս, գաս հուշարձան տեղադրես»:

Ամեն շաբաթ Գումբուրդոյում բնակիչները գնում են եկեղեցի, աղոթում և մոմեր են վառում: Ըստ Անթիձեի, ոչ-ոքի չի արգելվում մտնել եկեղեցու տարածք: «Աղոթել, ոչ-ոք չի արգելում: Դա ոչ-ոք չի կարող անել: Այնպես, որ տարածքը հսկվում է, որ այնտեղ ոչինչ չկորչի, կամ ինչ-որ նոր բան չմտցվի: Կիրակի օրը տեղի ունեցած միջադեպից հետո, մարդիկ մտան այնտեղ, և աղոթեցին»,- ասում է նա:

Գումբուրդոյի տաճարի վերականգնումը սկսվել է 2016 թվականին և կավարտվի 2021 թվականին:

Սեպտեմբերի 30-ին հայաբնակ Գումբուրդոյում տեղի ունեցավ բախում գյուղացիների և ոստիկանների միջև: Բնակիչները ցանկանում էին մտնել եկեղեցու տարածք և հուշարձան տեղադրել իրենց նախնիների վերաթաղված մնացորդների գերեզմանին, սակայն մոտ 30 հոգուց բաղկացած ոստիկանների խումբը նրանց թույլ չտվեց: Արդյունքում, իրավիճակը տաքացավ և տեղի ունեցավ բախում: Դեպքի վայր ժամանեց հատուկ նշանակության զորքը: Բախումների արդյունքում տուժել է ավելի քան 10 մարդ, բնակիչներ ու ոստիկաններ: Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է վարում Վրաստանի Քրեական օրենսգրքի երեք հոդվածների վերաբերյալ, որոնք ենթադրում են հարձակում գործել ոստիկանի վրա, վնասել կամ ոչնչացնել ուրիշի իրերը, ինչը զգալի վնաս է հասցրել, ինչպես նաև խուլիգանություն:

Տպել
2667 դիտում

Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը

Գետափ-Մարտունի ճանապարհին ջրաբերուկները լցվել են երթևեկելի հատված

Բելառուսի զինվորականները մասնակցում են Իրանում հակաահաբեկչական զորավարժություններին

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է

Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել

Կիրանցի և Խեյրեմլիի շրջակա տարածքում իրականացվում է ականազերծում. ՆԳՆ-ն տեղում անցել է ուժեղացված ծառայության

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել