Հայկական ֆուտբոլի շնորհիվ ավելանում են մեր գիտելիքները առնվազն աշխարհագրությունից

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան անցյալ շաբաթ տեղեկացրեց, որ մեր ազգային հավաքականը հունիսին ընկերական խաղ է անցկացնելու Սենտ Քիթս եւ Նեւիս երկրի հավաքականի հետ, ինչի շնորհիվ հայկական ֆուտբոլով հետաքրքրվողների ճնշող մեծամասնությունը ավելացրեց իր գիտելիքները առնվազն աշխարհագրությունից: Պարզվում է՝ իրոք գոյություն ունի Սենտ Քիթս եւ Նեւիս երկիր (հետագայում՝ ՍՔՆ), որը գտնվում է Կարիբյան ծովում, բաղկացած է 2 փոքր կղզիներից՝ Քիթսից եւ Նեւիսից, որոնք իրար հետ միասին ունեն մոտ 50 հազար բնակիչ՝ մոտավորապես Երեւանի Դավթաշեն թաղամասի չափ: ՍՔՆ-ը տարածքով եւ բնակչությամբ աշխարհի ամենափոքր երկրներից մեկն է, բայց մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մակարդակով 5 անգամ գերազանցում է Հայաստանին, ունի 10 թիմով ֆուտբոլի առաջնություն եւ հավաքական, որը ներկա պահին ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում Հայաստանից բարձր տեղ է զբաղեցնում. Հայաստանը 82-րդն է, Սենտ Քիթս եւ Նեւիսը՝ 77-  րդը: 

Հետաքրքիր է, որ ՀՖՖ-ն իր տարածած հաղորդագրության մեջ հատուկ ընդգծել է այդ փաստը, ինչպես նաեւ մանրամասնել, թե որ աշխարհամասում է գտնվում ՍՔՆ-ը՝ սա իրոք կարեւոր տեղեկություն էր: «Սենթ Քիթս եւ Նեւիսի հավաքականը հանդես է գալիս ԿՈՆԿԱԿԱՖ (կենտրոնական, հյուսիսային Ամերիկայի, Կարիբյան ավազանի երկրների ֆուտբոլային ասոցիացիա) գոտում եւ տվյալ պահին ՖԻՖԱ-ի ազգային հավաքականների դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 77-րդ հորիզոնականը»,- մասնավորապես նշված է ՀՖՖ հաղորդագրության մեջ: Առաջին անգամ ՀՖՖ-ը տեղեկություն տարածելով մեր ազգային հավաքականի առաջիկա հանդիպման մասին, նշում է նաեւ մրցակցի աշխարհամասը եւ տեղը վարկանիշային աղյուսակում: Նախկինում երբեւէ նման դեպք չի եղել՝ մեր մրցակիցները գոնե աշխարհագրություն փոքր-ինչ իմացող ֆուտբոլասերներին ծանոթ են եղել: Բայց Սենտ Քիթս եւ Նեւիս երկիրը իրոք նորություն է, այնպես որ ֆուտբոլը հերթական անգամ ապացուցում է իր օգտակարությունը, ստիպում ծանոթանալ, ուսումնասիրել մինչ այժմ անհայտ երկրներ:

Եվ այսպես, Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 4-ին, Երեւանում, մրցելու է Սենտ Քիթս եւ Նեւիս երկրի ընտրանու հետ: Բնականաբար, անկախ ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցրած դիրքից, մեր թիմը ակնհայտ ֆավորիտ է այդ խաղում եւ առաջին հերթին պետք է հասկանալ, թե ինչ է տալու մեր հավաքականին այդ խաղը: Նշեմ, որ ՍՔՆ-ի հետ հանդիպումից 6 օր անց՝ հունիսի 10-ին, Հայաստանի ազգային հավաքականը Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում արտագնա հանդիպում է անցկացնելու Չեռնոգորիայի ընտրանու հետ: Այսինքն ՍՔՆ-ի հետ հանդիպումը Չեռնոգորիայի հետ խաղի նախապատրաստության կարեւոր փուլն է: Սա ընդունված պրակտիկա է ֆուտբոլում. կարեւոր խաղից առաջ ընկերական խաղ անցկացնել: Բայց բոլոր դեպքերում նախապատրաստական այդ ընկերական խաղերը ունենում են տրամաբանություն. կամ ընկերական խաղում մրցակիցը իր խաղաոճով նման է լինում ապագա մրցակցին, կամ ընկերական խաղը ունենում է ֆինանսական կոնկրետ նպատակ եւ այլն:

Միանգամից փաստենք՝ Չեռնոգորիայի հետ խաղից առաջ ՍՔՆ-ի հետ հանդիպումը  ոչ մի կերպ չի տեղավորվում ֆուտբոլային ընդունված տրամաբանության մեջ: ՍՔՆ-ի հավաքականը նախ այլ աշխարհամասի թիմ է, համացանցում այդ թիմի մասնակցությամբ եղած ոչ մեծ քանակությամբ տեսանյութերն էլ հուշում են, որ խաղալու ենք ձեռագիր, ոճ չունեցող մի թիմի հետ, որը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի 77-րդ հորիզոնականում է հայտնվել պատահաբար: Իր պատմության ընթացքում ՍՔՆ-ի հավաքականը մրցել է ընդամենը եվրոպական 2 թիմերի հետ՝ Էստոնիա եւ Անդորա, մնացած բոլոր խաղերում ՍՔՆ-ի մրցակիցներ են եղել Կարիբյան ծովում գտնվող տարբեր կղզիների հավաքականները (Սուրինամ, Հայիթի, Բերմուդա, Բարբադոս, Գայանա եւ այլն): Ընդ որում, վարկանիշային աղյուսակում այդ 77-րդ տեղը ռեկորդային է մշտապես 2-րդ հարյուրյակում գտնվող ՍՔՆ-ի համար:

Նախկինում շատ հաճախ մեր ազգային հավաքականը նախապատրաստական շրջանում ընկերական խաղ էր անցկացնում մեր երիտասարդական հավաքականի հետ: Սենտ Քիթս եւ Նեւիս երկրի հավաքականի հետ հունիսին կայանալիք խաղը կարող է տեղավորվել միայն նման խաղի տրամաբանության մեջ՝ ուղղակի խաղ, ուժերի փորձարկում, որի անհրաժեշտությունը գրեթե զրոյական է: Բայց փոխարենը իմացանք եւս մեկ երկրի գոյության մասին:

Տպել
3078 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է