Սուբսիդավորած պարարտանյութը ձեռք է բերվում 35%-ով թանկ. Վանաձորի քիմպրոմը գործարկել է պետք

21/12/2016 schedule20:30

Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների մասին լսել եւ նրանց գործունեության մասին տեղյակ են հողօգտագործողների ընդամենը 20%-ը, միջոցառումների մասնակիցների 55 եւ ավելի տոկոսը ԳԱՄԿ-երի մատուցած ծառայությունները գնահատել են միջին որակի կամ ավելի ցածրիսկ գյուղացիների վրա վաճառվող պետության կողմից սուբսիդավորած պարարտանյութերը առնվազն 35 %-ով ավելի թանկ են, քան հնարավոր է եւ պետք է ձեռք բերել:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոնի տնօրեն Կարինե Հարությունյանը, ով արդեն 2-րդ անգամ հետազոտություն է իրականացնում գյուղատնտեսական բյուջետային ծրագրում: Այսօր  ներկայացված զեկույցը վերաբերում էր գյուղատնտեսական երկու՝  «Գյուղական խորհրդատվական ծառայություններ» եւ «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի եւ դիզելային վառելիքի ձեռքբերման համար» ծրագրերին:

Բյուջետային ծրագրերի անկախ գնահատման աշխատանքները ՏԶՀԿ-ն (EDRC) իրականացրել է Եվրոպական Միության աջակցությամբ՝ «Օքսֆամ» հայաստանյան գրասենյակի հետ համատեղ  իրականացվող «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն եւ քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» ծրագրի շրջանակներում:

Կոնֆերանսին ներկա էր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, ինչպես նաեւ անկախ փորձագետներ, ԳԱՄԿ-երի ներկայացուցիչներն ու ֆերմերներ: Հետազոտությունների արդյունքների հրապարակմանը հետեւեցին բուռն քննարկումներ պետական եւ հասարակական սեկտորի ներկայացուցիչների միջեւ:

Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը՝ որպես ոլորտի պատասխանատու, հիմնականում կիսում էր անկախ գնահատման արդյունքները, սակայն որոշակի վերապահում ուներ հատկապես ԳԱՄԿ-երի մատուցած ծառայությունների մասով.

«Այն, որ զեկույցում ասվում էր, թե ԳԱՄկ-երն արդյունավետ չեն, ես դա չեմ ընդունում: ԳԱՄԿ-երը բավական աշխատանք են տանում մարզերում եւ հնարավորինս մատչելի խորհրդատվություն են տալիս հողօգտագործողներին: Մեկ այլ հարց է, թե հողօգտագործողները որքանով են կարողանում օգտվել այդ տեղեկատվությունից եւ այն կիրառել իրենց պրակտիկայում: 

Այս պահին ՀՀ-ում գյուղատնտեսության խթանման ապահովմանն անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր խորհուրդներ՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառման առումով եւ սա ակնհայտ է: Մենք էլ նախարարի հանձնարարությամբ ծրագրեր ենք մշակում, որպեսզի բարձրացվի ԳԱՄԿ-երի ակտիվությունն ու միաժամանակ նաեւ խորհրդատվության արդյունավետությունը: 

Բացի այդ, հորդորում ենք հողօգտագործողներին, որ իրենք էլ իրենց հերթին լինեն խիստ պահանջատեր, պահանջեն խորհրդատվություն, քանի որ այդ նպատակով պետբյուջեից ծախսվում են մեծ գումարներ»,- նշեց նախարարի տեղակալը: 

Այն դիտարկմանը, թե ում եւ ինչպես բողոքել այն դեպքերում, երբ ԳԱՄԿ-երի տված խորհրդատվությունն ուշացած է եւ անարդյունավետ, Աշոտ Հարությունյանը հիշեցրեց ամենաօպտիմալ ճանապարհը.

«ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունում գործում է թեժ գիծ, որի մասին հեռուստատեսությամբ, էլեկտրոնային լրատվամիջոցներով ու ռադիոյով բազմիցս հայտնել ենք: Ասվել է նաեւ, որ հողօգտագործողներն իրենց հետ կապված ցանկացած խնդրի դեպքում կարող են դիմել թեժ գծին, որտեղից էլ օպերատիվ պատասխան կստանան՝ առավել եւս եթե հարցը վերաբերում է ԳԱՄԿ-երի մատուցած ծառայությունների ցածր որակին, դա քաղաքացիների իրավունքն է»:

Անդրադառնալով պարարտանյութերի շուկայի մրցակցային չլինելուն, ծախսերի անարդյունավետությանն ու Վանաձորի Քիմպրոմի կոմբինատը գործարկելու ՏԶՀԿ-ի առաջարկին ՝ Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչը հետեւյալը նշեց.

«Ես երկու ձեռքով համաձայն եմ Վանաձորի Քիմպրոմը գործարկելու արտադրանք ստեղծելու եւ մեր բարձրորակ ներուժով սեփական բնակչությանն ապահովելու գաղափարին, եւ սա հայտարարում եմ որպես Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչ, բայց եկեք ընդունեք, որ դա իմ կամ մեր նախարարության կոմպետենցիայի մեջ չմտնող հարց է: Արդյունաբերական կոմբինատի գործարկման մասով կարող է Տնտեսական զարգացման նախարարությունը կարծիք հայտնել:

Իսկ պարարտանյութերի ներկրման մասով, այո, այստեղ կան թերացումներ: Մենք ունենք հանձնարարություն՝ վերանայել ծրագրի շարունակման  ու սուբսիդավորման մեխանիզմները, որպեսզի նախկինում տեղ գտած թերացումները չկրկնվեն:

2016-ից այլևս մատակարար ընկերությունը որոշվում է մրցութային կարգով: Այս տարեսկզբին հայտարարվեց բաց մրցույթ, հայտ ներկայացրած միակ ռուսական կազմակերպությունը «Մասիսի Բերրիություն» ընկերությանը պարտվեց ընդամենը 20 ցենտով. այսինքն՝ մրցակցություն իրականում եղել է»:

Իր հերթին հետազոտություն պատվիրատու Օքսֆամ միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը հանդես եկավ առաջարկությամբ.

«Եթե տեղական արտադրություն լինի, ապա կապահովվի նաեւ որակը եւ մենք փաստորեն ստիպված չենք լինի ձեռք բերել պարարտանյութը հարեւան երկրներից, այն էլ թանկ գնով:

Մյուս կողմից մեր առաջարկությունը վերաբերում է նրան, որ գնումների գործընթացը պետք է լինի ավելի թափանցիկ եւ բոլորին հնարավորություն տրվի մասնակցել մրցույթին, որպեսզի սպառողն իրականում շահեկան վիճակում հայտնվի: Իսկ ինչ վերաբերում է ԳԱՄԿ-երի մատուցած ծառայություններին, ապա մեր բացահայտումներն ու առաջարկությունները կայանում են նրանում, որ ցանկալի կլիներ, որպեսզի ԳԱՄԿ-երն ավելի կոմպլեքս ծառայություն մատուցեին գյուղի բնակչությանը, չլինեին մեկժամյա խորհրդատվություններ, այլ ներկայացվի փաթեթ՝ ըստ կարիքի ու պահանջարկի:

Գրագետ խորհրդատվական ծառայություն մատուցվի  նրանց, ովքեր ի վիճակի չեն վճարելու, իսկ ըստ պահանջարկի լինեն վճարովի ծառայություններ: Քանի որ ԳԱՄԿ-երը գնում են ինքնաֆինանսավորման, առավել եւս անհրաժեշտ է, որ այդ ծրագիրն ունենա իր տեսլականը՝ հարկավոր է երեւի թե մարզային ծառայությունները կենտրոնացնել հանրապետական աջակցության կենտրոնում կամ գյուղապետարաններն առանձին ունենան մասնագետներ»:

Վերջինս նկատեց, որ ԳԱՄԿ-երի բյուջեն շատ փոքր է, ու թեեւ խորհրդատվություններ դրանց կողմից գյուղացիական տնտեսություններին տրվել են, բայց հետաքրքրվողներն ընդամենը 20 տոկոս են կազմում: Իսկ դրանք, հիմնականում, մեծ հողակտորներ ունեցողներն են, որոնք հետաքրքրված են խորհրդատվություն ստանալու.

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԵՏԵՎՅԱԼՆ ԵՆ` 

Գյուղական խորհրդատվական ծառայություններ

- ԳԽԾ ծրագրի բյուջեն 2016 թվականին կազմել է 397.3 մլն դրամ:  Ծրագրի ֆինանսավորման ծավալները 2008-2016 թվականների ընթացքում աճել են 2.8 անգամ կամ միջին տարեկան՝ 13.9 տոկոսով:

- Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների մասին լսել են և նրանց գործունեության մասին տեղյակ են հետազոտությանը մասնակցած ԳՏ-ների ընդամենը 20 տոկոսը:

- Գյուղատնտեսության վարման խորհրդատվությունների պարբերական ստացումը կարևորում են ԳՏ-ների 20.3 տոկոսը:

- Գյուղական խորհրդատվական ծառայություններ ծրագրի շրջանակներում ԳԱՄԿ-երի կողմից կազմակերպված տարբեր միջոցառումների շրջանակներում վերջին երեք տարիների ընթացքում խորհրդատվական ծառայություններ են ստացել հետազոտությանը մասնակցած ԳՏ-ների ընդամենը 9.8 տոկոսը:

- Ծրագրի շահառու ԳՏ-ների 46.6 տոկոսը ստացած տեղեկատվությունը երբևէ չի օգտագործել իր ԳՏ վարման ընթացքում: Մյուս կողմից, խորհրդատվությունների ընթացքում ստացված տեղեկատվությունն օգտագործող ԳՏ-ների 36 տոկոսը դժվարացել է մեկնաբանել, թե ինչպես է այն օգտագործել:

- Միջոցառումների մասնակիցների գերազանց մեծամասնությունը՝ 55 և ավելի տոկոսը, ծառայությունները գնահատել է միջին  որակի կամ ավելի ցածր:

 

Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին․ մատչելի գներով պարարտանյութերի և դիզելային վառելիքի ձեռքբերում

- Գյուղատնտեսության բյուջեի 23.1 տոկոսը կամ 3.1 մլրդ դրամ ուղղվում է Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի և դիզելային վառելիքի ձեռքբերման ծրագրերին:

- Գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցության ծրագրերից վերջին երեք տարիների ընթացքում   պարատանյութեր են ձեռք բերել ԳՏ-ների 64.3 տոկոսը, իսկ դիզելային վառելիք՝ 15.6 տոկոսը:

- ԳՏ-ների մասնակցությունը ծրագրին բարձր չէ, քանի որ հայ գյուղացու համար, այնուամենայնիվ, սուբսիդավորված գնով պարարտանյութերը շարունակում են մնալ թանկ է քանի իրականում հնարավոր է ձեռք բերել:

- Պարարտանյութերից չօգտվելու հիմնական պատճառ է հանդիսացել պատվերի ձևակերպման ժամանակահատվածում ֆինանսական ռեսուրսների բացակայությունը:

- ԳՏ-ների մոտ 28 տոկոսը գտնում է, որ պարարտանյութերի գները բարձր են, իսկ 25 տոկոսը կարևորվում է պարարտանյութերի դիմաց վճարման ժամկետները: ԳՏ-ների անվճարունակության պատճառով հաճախ պարարտանյութերը նրանք ձեռք են բերում վերավաճառողներից կամ պարտքեր են ձևավորում՝ ԳՏ-ների համար բարձրացնելով պարարտանյութի միավորի արժեքը:

- Պարարտանյութեր մատակարարող կազմակերպության ընտրության գործընթացը թափանցիկ չէ:

- Պարարտանյութերի շուկայում ստեղծվել է մրցակցային անհավասար պայմաններ՝ սահմանափակելով ինչպես ներմուծման, այնպես էլ ներքին արտադրության զարգացումը:

- Բաշխվող պարարտանյութերի գները հիմնավորված չեն և նվազման հնարավորություններ ունեն:

- Հնարավոր է պարարտանյութերի ներմուծումը փոխարինել ներքին արտադրությամբ, կամ ներմուծել համեմատաբար էժան փոխարինող պարարտանյութեր:   

 

Տպել
17221 դիտում

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա