Ինչպես խուսափել խաբեությունից եւ իրապես թարմ թռչնամիս գնել. խորհուրդներ մասնագետից

21/12/2016 schedule19:05

Ամանորը սարերի հետեւում չէ, եւ մարդիկ տենդագին փութաջանությամբ պատրաստվում են տոնին, ավելի շուտ՝ տոնական ճոխ սեղանների պատրաստությանը: Խոզի բուդն, իհարկե, այդ սեղանի «զարդն» է, բայց չպետք է թերագնահատել նաեւ թռչնամիսը՝ ի դեմս ջեռոցում պատրաստված ախորժելի հավի ու հնդկահավի:

Ինչպես ուրեմն կողմնորոշվել առաջարկվող հսկայական տեսականու մեջ, ինչպես տարբերակել՝ տեղականն է լավը, թե՝ դրսից բերվածը, սառեցվածը, թե՝ թարմը: Շատ դեպքերում դա բավական բարդ է, եւ եթե սննդաբան չես, լուրջ խնդրի առջեւ ես կանգնում՝ ինչպես ընտրել թարմ, առողջության համար անվտանգ թռչնամիս:

Խորհուրդներ ստանալու նպատակով armtimes.com-ի թղթակիցը զրուցեց «Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ Միլետա Արիստակեսյանի հետ:

Մեր զրուցակիցը նախ տեղեկացրեց, որ իրենց հասարակական կազմակերպությունը պարբերաբար, այդ թվում՝ տոներին ընդառաջ, մշտադիտարկումներ է անցկացնում թռչնամսի շուկայում: Վերջին օրերին, ինչպես նաեւ ավելի վաղ իրականացված մի շարք խանութներ շրջայցերը ցույց են տվել, որ որակի հետ կապված խնդիրներ առկա են հիմնականում ներկրված թռչնամսի խմբաքանակներում: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ժամկետներին, երբ շատ դեպքերում մի քանի պիտակներ փակցված են լինում մեկը մյուսի վրա՝ կանխամտածված կերպով մոլորեցնելու սպառողին:

Միլետա Արիստակեսյանը նշեց, որ հավերին շատ հաճախ ջրակլանիչ նյութեր են ներարկում, ինչի հաշվին վաճառքի կետերում դրանք ավելի խոշոր են երեւում եւ ծանր կշռում: Սակայն բավական է միսը բերել տուն եւ որոշ ժամանակ անց այն կրկնակի կփոքրանա: Եփելուց հետո նույնիսկ ճտի չափեր ձեռք կբերի: Այս պարագայում գնորդը պետք է շատ ուշադիր լինի եւ համոզվի, որ սառույցի քանակը շատ փոքր է: Այլապես բոլոր իրավունքներն ունի՝ կտրոնի առկայությամբ հետ վերադարձնելու գնված անորակ ապրանքը:

«Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահը նաեւ ընդգծեց, որ շատ դեպքերում վաճառողներն ամենատարբեր հնարքների են դիմում՝ ապրանքի թարմ տեսքն ապահովելու, այդ թվում՝ հավերին տեւական ժամանակ դնում են կալիումի պերմանգանատի (մարգանցովկա՝ խմբ.) լուծույթի մեջ: Խորամանկությունը պարզելու համար բավական է ընդամենը չոր անձեռոցիկը հպել հավին, եւ եթե դրա վրա վարդագույն հետք մնա, կասկածից վեր է, որ ձեռք բերված թռչնամիսը վերամշակում է անցել:

Տպել
3151 դիտում

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել