2016 թվականին տեղի ունեցած կարեւոր մարզական իրադարձությունները (հունվար-փետրվար)

Ավարտին է մոտենում 2016 թվականը եւ ժամանակն է վերհիշել տարվա ընթացքում արձանագրված բոլոր նշանակալի մարզական իրադարձությունները, արդյունքները: «Հայկական ժամանակ» օրաթերթի՝ վերջին տարիներին ձեւավորած ավանդույթի համաձայն, ներկայացնում ենք ամբողջ տարվա ընթացքում տեղի ունեցած մարզական իրադարձությունները, առանձնացնելով միջազգայինն ու հայկականը՝ ըստ ամիսների:

Մեծ հաշվով սա տարվա մարզական ամփոփումն է, ընդ որում կրկին ու կրկին անգամ պնդում ենք, որ Հայաստանի նման սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրի համար ցանկացած մարզական հաջողություն կարեւոր է, եւ Հայաստանի մարզական ղեկավարները նույնպես ի վերջո կհանգեն այս եզրակացությանը եւ զերծ կմնան հայ մարզիկների հաջողությունները դասակարգելուց: Հիմա վերհիշենք 2016 թվականի հունվար եւ փետրվար ամիսներին տեղի ունեցած մեծ ու փոքր մարզական իրադարձությունները:

Միջազգային

  • Հունվարի 11-ին իսպանական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին 5-րդ անգամ ճանաչվեց աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ու այս նվաճումով արդեն իսկ դարձավ պատմության ամենաուժեղ եւ առայժմ անհասանելի ֆուտբոլիստը: Մեսին հաղթեց՝ հավաքելով ձայների 41,33 տոկոսը: 2-րդ տեղում էր նախորդ 2 տարիների լավագույն ֆուտբոլիստ, Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (27,76), իսկ 3-րդ տեղը զբաղեցրեց «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը (7,86 տոկոս):

  • Հունվարի 14-ին Մյունխենում կայացած ասուլիսի ժամանակ համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հատուկ հանձնաժողովի նախագահ Դիկ Փաունդը ներկայացրեց ատլետիկայում կատարված իրենց ուսումնասիրությունների հաշվետվությունը, համաձայն որի՝ ռուսաստանցի ատլետները համատարած օգտագործել են խթանիչներ՝ դոպինգ եւ հանցավոր կապերի, սխեմաների միջոցով կարողացել են թաքցնել տվյալները: Ռուս ատլետների կողմից խթանիչների օգտագործման մասին տեղյակ են եղել ատլետիկայի միջազգային ֆեդերացիայի` IAAF-ի բարձրաստիճան պաշտոնյաները, ընդհուպ մինչեւ նախկին նախագահ Լամին Դիակը, որն իսկույն ձերբակալվեց:
  • Սերբիայում կայացած տղամարդկանց ջրագնդակի Եվրոպայի առաջնությունը ավարտվեց տանտերերի՝ Սերբիայի հավաքականի հաղթանակով: Սերբերը եզրափակիչում 10-8 հաշվով հաղթեցին Մոնտենեգրոյի ընտրանուն եւ 3-րդ անգամ անընդմեջ հռչակվեցին Եվրոպայի չեմպիոն: 3-րդ տեղի համար պայքարում Հունգարիան 13-10 հաշվով հաղթեց Հունաստանին:
  • Սերբ Նովակ Ջոկովիչի եւ գերմանուհի Անժելիկա Կերբերի հաղթանակներով ավարտվեցին թենիսի «Մեծ սաղավարտ» մրցաշարքի տարվա առաջին մրցաշարը՝ Ավստրալիայի բաց առաջնությունը:
  • Սերբիայում կայացած ֆուտզալի Եվրոպայի առաջնության եզրափակիչում Իսպանիան 7-3 հաշվով հաղթելով Ռուսաստանին, 7-րդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
  • Փետրվարի 26-ին Ցյուրիխում կայացած ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի արտահերթ համաժողովի ընթացքում կառույցի նախագահ ընտրվեց շվեյցարացի 45-ամյա Ջանի Ինֆանտինոն, որը մինչ այդ զբաղեցնում էր ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը: Ինֆանտինոյի թեկնածությունը պաշտպանում էր նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Հայկական

  • «Sport Market Intelligence» հեղինակավոր կազմակերպությունը ներկայացրեց աշխարհի ամենամարզական երկրների եւ քաղաքների ցանկը, որը կազմվել էր՝ հաշվի առնելով տվյալ երկրում անցկացված մարզական միջոցառումների, սեմինարների քանակը, մասնակից երկրների կազմը, գրանցված արդյունքները, միջազգային սպորտում դրանց նշանակությունը, հեղինակությունը, սպորտով զբաղվողների քանակը, պետության վերաբերմունքը սպորտի նկատմամբ եւ այլն. յուրաքանչյուր մարզական միջոցառում ստացել էր համապատասխան միավորներ: Հայաստանը եւ Երեւանը ընդհանրապես բացակայում էին աշխարհի մարզական երկրների եւ քաղաքների ցուցակից՝ չէին ստացել անգամ 1 միավոր:
  • Աննախադեպ սկանդալային իրադարձություն արձանագրվեց հայկական ֆուտբոլում. ազգային անվտանգության ծառայությունը անօրինական խաղադրույքներ կատարելու մեղադրանքով ձերբակալեց «Ուլիս» ակումբի մի քանի ներկայացուցիչների: Օրեր անց «Ուլիսը» դադարեցրեց իր ելույթները Հայաստանի բարձրագույն խմբում:
  • Կայացան շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները: Տղամարդկանց մրցաշարում կայացած 11 տուրերում չկրելով ոչ մի պարտություն, Հայաստանի 2016 թվականի չեմպիոնի կոչումը նվաճեց Զավեն Անդրեասյանը, կանանց մրցաշարում Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեց Մարիա Գեւորգյանը:
  • Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը եռամյա պայմանագիր կնքեց թուրքական «Բեշիքթաշի» հետ: Անմիջապես «Բեշիքթաշը» Արասին վարձավճարով հանձնեց իսպանական «Ռայո Վալեկանոյին», որի կազմում Արասը ընդհանուր առմամբ անցկացրեց ընդամենը 3 ոչ ամբողջական հանդիպում: Ամեն դեպքում Արաս Օզբիլիսը դարձավ հայաստանցի առաջին ֆուտբոլիստը, որը հանդես եկավ Իսպանիայի առաջնությունում:

  • Գերմանիայի դրոշի տակ հանդես եկող հայազգի Արթուր Աբրահամը եւ Սյուզի Կենտիկյանը ճանաչվեցին Գերմանիայի 2015 թվականի լավագույն բռնցքամարտիկներ:
  • Լեւոն Արոնյանը անհաջող սկսեց տարին. Շվեյցարիայում կայացած «Zurich Chess Challenge 2016» գերմրցաշարում հայկական շախմատի առաջատարը զբաղեցրեց նախավերջին՝ 5-րդ հորիզոնականը:
  • Փետրվարին Նորվեգիայի Լիլեհամեր քաղաքում կայացան ձմեռային 2-րդ պատանեկան Օլիմպիական խաղերը, որին մասնակցեցին Հայաստանը ներկայացնող 2 մարզիկներ՝ դահուկորդ Միքայել Միքայելյանը եւ գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը: 16 մասնակիցների պայքարում Անաստասիան զբաղեցրեց 10-րդ տեղը, իսկ Միքայելյանի լավագույն արդյունքն էր 26-րդ տեղը:
Տպել
2419 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին