Արթուր Սարգսյանի ցավերը սաստկացել են, բայց ՔԿՀ-ից հրաժարվել են շտապօգնություն կանչել

13/12/2016 schedule14:22

Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը լուրջ առողջական խնդիրներ ունի: Այս մասին ահազանգում են նրա շահերի պաշտպաններ Տիգրան Եգորյանը եւ Դավիթ Գյուրջյանը: Նրանք հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Արթուր Սարգսյանի մոտ առկա է զինծառայության ընթացքում ստացած Բեխտերեւի հիվանդություն, ինչպես նաեւ նա տարել է ողնաշարի վիրահատություն՝ C1 եւ C2 մասնահատումով եւ պրոտեզավորմամբ, նրա մոտ առկա է նաեւ որովայնային գծային ճողվածք՝ բավականին մեծ չափսերի:

Արթուր Սարգսյանն ունի ֆիզիկական գործունեության սահմանափակումներ եւ ունի հատուկ պայմանների կարիք: Հիշյալ առողջական խնդիրների նկատմամբ անտարբերությունը, խնամքի բացակայությունը եւ պահման ոչ բավարար պայմանները կարող են վտանգավոր հետեւանքների պատճառ դառնալ նրա կյանքի եւ առողջության համար:

Արթուր Սարգսյանը կալանավորման պահից ունի անընդհատյա ցավեր եւ գրեթե ամեն օր ստանում է ցավազրկող միջոցներ  (Կետոնալ միջմկանային):

Սեպտեմբեր ամսվա ընթացքում Արթուր Սարգսյանի մոտ ցավերը մարմնի տարբեր հատվածներում, այդ թվում՝ որովայնի, սաստկացել են, եւ նա մի քանի անգամ բժիշկ է հրավիրել, սակայն այդպես էլ նրան օգնություն չի ցուցաբերվել (բժիշկ է կանչվել հերթափոխի պետերի, ինչպես նաեւ հարկի հերթապահի միջոցով):

Այնուհետեւ Արթուր Սարգսյանը դիմել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Նազարյանին, ով վերջապես հրավիրել է ինչ-որ բժշկի (ոչ Նուբարաշեն ՔԿՀ աշխատակցի), որն ասել է, որ անհրաժեշտ է դիմում, որպեսզի իրականացվի համապատասխան բուժօգնություն:

Սույն թվականի դեկտեմբերի 10-ին Արթուր Սարգսյանի մոտ սկսվել են գլխապտույտներ, սրտխառնոցներ եւ փսխումներ: Դեկտեմբերի 11-ին նրա մոտ արդեն սկսվել են արյունային փսխումներ, եւ նորից բժիշկ  հրավիրվելու պահանջ է ներկայացվել Նուբարաշեն ՔԿՀ վարչակազմին: Այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժիշկը եւ ցավազրկող է առաջարկել, չափել է ճնշումը, որը 110/160 էր, եւ ասել է, որ լուրջ խնդիր չկա, եւ գնացել, իսկ Արթուր Սարգսյանի շտապօգնություն հրավիրելու պահանջը մերժվել է: Դրանից 15-20 րոպե հետո նրա մոտ ավելի մեծ արյան քանակությամբ փսխումներ են սկսվել: Նորից հրավիրվել է բժիշկ, կրկին այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի  բժիշկը, կրկին շտապօգնություն հրավիրելու պահանջը մերժվել է: Դրանից մոտ երկու-երեք ժամ անց Արթուր Սարգսյանի վիճակի շարունակական վատթարացման արդյունքում կանչվել է շտապօգնություն, եւ նա տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

«Էրեբունի» բժշկական կենտրոնում իրականացվել է հետազոտություն, ինչի արդյունքում ախտորոշվել է կերակրափողի էրոզիա եւ ճաք, որից տեղի էր ունենում արյան արտահոսքը, աղեստամոքսային համակարգի խնդիրներ, նշանակվել է բուժում դեղորայքի եւ ներերակային կաթիլային ներարկումների միջոցով: Այնուհետեւ Արթուր Սարգսյանը կրկին տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ:

Արթուր Սարգսյանի առողջական խնդիրների ախտորոշումը եւ նշանակված բուժումը չի տրամադրվել նրան:

Հիշյալ հիվանդությունների արդյունավետ բուժումն ակնհայտորեն չի կարող ապահովվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, իսկ պատշաճ որակի բուժօգնություն տրամադրելու հարցում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմը չի շտապում: Աղեստամոքսային խնդիրների պարագայում բուժման բաղադրիչ է նաեւ հատուկ սննդակարգը, որը եւս «Նուբարաշեն» ՔԿՀ-ում բացակայում է, բավարար չի կարելի համարել նաեւ պահման պայմանները՝ հաշվի առնելով, որ դեկտեմբերի 12-ի դրությամբ այն խուցը, որում պահվում է նա, ինչպես նաեւ առանձնատեսակցությունների համար նախատեսված սենյակները չեն ջեռուցվում:

Արթուր Սարգսյանի պաշտպանների կողմից համապատասխան դիմումներ են ուղարկվել ՀՀ Արդարադատության նախարարություն, քրեակատարողական հիմնարկների վարչություն, Նուբարաշեն ՔԿՀ եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ պահանջելով անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Արթուր Սարգսյանին պատշաճ բուժզննություն եւ օգնություն տրամադրելու ուղղությամբ, ինչպես նաեւ վերջինին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց եւ ապահովել պատշաճ բուժում եւ խնամք:

Տպել
2495 դիտում

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է