Հայաստանը ցանցային պատրաստվածության ինդեքսի զգալի աճ է գրանցել. Տեսանյութ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Հայաստանում 2009թ. տվյալներով համացանցից օգտվում էր 191000 բնակիչ, 2016թ. երրորդ եռամսյակի դրությամբ ինտերնետ կապին միացած է Հայաստանի բնակչության գրեթե 60 տոկոսը:

ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կապի և տեղեկատվայնացման վարչության գլխավոր մասնագետ Արման Գալստյանը նշեց, որ ցանցի շարունակական բարելավման և նոր տեխնոլոգիաների տարածման արդյունքում վերջին 3 տարիներին  մեր երկրում ինտերնետ օգտագործողների կայուն աճ է գրանցվում` տարեկան մոտ 5 տոկոս:

Գլոբալ տնտեսական ֆորումի ցեկույցի համաձայն՝ Հայաստանը ցանցային պատրաստվածության ինդեքսի զգալի աճ է գրանցել. 144 երկրների ցանկում 2013թ. 82-րդ տեղից 2016-ին բարձրանալով 56-րդ հորիզոնական:

Ինտերնետի զարգացմանը զուգահեռ, առաջանում են նաև նոր մարտահրավերներ. ինչպե՛ս և ի՞նչ գործիքներով պայքարել համացանցում վտանգավոր բովանդակության, կիբերտարածության մեջ կատարվող հանցագործությունների, անձնական տվյալների պահպանության իրավունքի ոտնահարման դեմ:

Ցանցը զարգանում է ավելի արագ, քան օրենսդիր մարմինները հասցնում են համապատասխան օրենսդրական ակտեր մշակել։ Դրանից էլ առաջանում է անհրաժեշտություն՝ ունենալ ինտերնետ կառավարման մարմին:

Հայաստանում որոշվեց առաջնորդվել աշխարհում ընդունված բազմաշահառու ինտերնետ կառավարման մոդելով:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության գխավորությամբ  2014 թվականին ստեղծվեց Ինտերնետ կառավարման համաժողովը: Այստեղ ներկայացված են ինչպես պետական մարմիններից ու հասարակական կազմակերպություններից, այնպես էլ մասնավոր ընկերություններից ներկայացուցիչներ, ինտերնետ պրովայդերներ: Միջգերատեսչական այս հանձնաժողովի նպատակը կիբերտիրույթում առաջացող խնդիրներն ի հայտ բերելը, քննարկելն ու լուծումներ առաջարկելն է:

«Ինտերնետ հանրություն» ՀԿ ղեկավար Գրիգոր Սաղյանը, ով նաև Ինտերնետ կառավարման հանձնաժողովի քարտուղարն է, նշում է, որ հանձնաժողովի գործառույթը խորհրդատվական է: Սակայն հանձնաժողովի առաջարկությամբ և նախարարության միջնորդությամբ ընդունվեց DDos հարձակումներին վերաբերող որոշում:

«Կառավարությունն ընդունեց որոշում, որով ինտերնետ պրովայդերները պարտավորվում են պետական գերատեսչություններին տրամադրել DDos հարձակումներից պաշտպանված ինտերնետ կապ»,- նշեց Գրիգորի Սաղյանը:

Այս տարի, հոկտեմբերին անցկացվեց Ինտերնետ կառավարման ֆորումը, որին մասնակցեցին ոլորտի բազմաթիվ շահառուներ, քննարկվեցին կիբերանվտանգությանը, ՕԹիԹի ծառայություններին և երեխաների առցանց պաշտպանությանը վերաբերող հարցեր:

«Մենք տեսնում ենք, թե ինչպես երեխաները առաջին դասարանից պլանշետներով գնում են դպրոց, բայց ոչ ոք նրանց չի սովորեցնում, թե ցանցում ինչպես է պետք աշխատել։ Ցանցային էթիկետի խնդիրը արդիական է նաև մեծահասակների համար»,- ասաց Ինտերնետ կառավարման հանձնաժողովի անդամ Սամվել Մարտիրոսյանը:

 

Չբացել անծանոթներից ստացված նամակները, պատահական շփումներ չհաստատել սոցիալական ցանցերում, խուսափել կասկածելի բովանդակությամբ կայքերից. այս ու բազմաթիվ այլ կանոններ նախարարությունն առաջարկում է սովորեցնել երեխաններին հենց դպրոցում: Մտահոգությունները ներկայացվել են նաև Կրթության և գիտության նախարարությանը:

«Ինտերնետից անվտանգ օգտվելու թեմայով պետք է դասաժամեր լինեն դպրոցում, սոցիալական գովազդներ տարածվեն հեռուստատեսությամբ, սոցցանցերով»,- ընդգծեց Սամվել Մարտիրոսյանը:

 

Եթե բազմամիլիոնանոց Չինաստանը կարող է իրեն թույլ տալ արգելափակել «Ֆեյսբուքը», «Թվիթերն» ու «Յութուբը» կամ ունենալ սեփական արտադրության որոնողական համակարգ, ապա փոքր երկրները, ինչպիսին Հայաստանն է, չեն կարող գնալ արգելափակումների ճանապարհով:

Կիբերտարածությունում անվտանգ գոյատևելու բանաձևը գրագետ ինտերնետ օգտագործողներ ունենալն է:

 

Այլ մանրամասներ՝ տեսանյութում:

 

Տպել
2138 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին