Էժան գա՞զ. պահոոո. Ով եւ ինչու է փակելու վնասները

26/11/2016 schedule12:00

Երեկ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ընդունեց աննախադեպ, խիստ ուշագրավ մի որոշում, որը թերեւս կմտնի հանրային ծառայությունների սակագներ որոշելու համաշխարհային պատմության մեջ: Խոսքը գազի սակագները նվազեցնելու որոշման մասին է:

Ինչ խոսք, շատ լավ է, որ գազի սակագինը նվազում է, բայց պետք է անպայման հաշվի առնել, թե որն է դրա դրդապատճառը, որքանով է դա տնտեսապես հիմնավորված, ինչպիսի հետեւանքներ կարող է ունենալ եւ այլն: Եվ եթե հաշվի ենք առնում այս ամենը, ապա տեսնում ենք, որ սա կարող է ունենալ շատ մութ դրդապատճառներ, կարող է ունենալ ծանր հետեւանքներ, իսկ հիմնավորվածությունն էլ խիստ կասկածելի է:

Նախ այն մասին թե ինչպիսի սակագներ են գործելու հունվարի 1-ից: Բնակիչ բաժանորդները յուրաքանչյուր խմ գազի դիմաց կվճարեն 139 դրամ, նախկին 146.7 դրամի փոխարեն: Իսկ սոցիալապես անապահով բնակիչները կունենան տարվա ընթացքում 600 խմ գազը 100 դրամով օգտագործելու հնարավորություն: Խոշոր սպառողները 1000 խմ գազը կգնեն 242.1 դոլարին համարժեք դրամով: Ներկայումս խոշորները վճարում են 256.57 դոլար: Սակայն խոշոր սպառողների մեջ առանձնացվել են խմբեր, որոնց համար գազը ավելի էժան է լինելու: Մասնավորապես ջերմոցները նոյեմբերի 1-ից մինչեւ մարտի 31-ը 1000 խմ գազը կգնեն 212 դոլարով: Վերամշակող ձեռնարկությունները նույնպես կվճարեն 212 դոլար ամբողջ տարվա ընթացքում:

Եվ ուրեմն, ինչով է այս որոշումը աննախադեպ, ինչ դրդապատճառներ ունի եւ ինչ հետեւանքներ է ունենալու: Սովորաբար երբ ՀԾԿՀ-ին մեղադրում էին ուռճացված սակագներ սահմանելու մեջ, այդ հանձնաժողովը մի քանի վագոն թիվ էր լցնում կասկածողների գլխին, ներկայացնում ցանկացած տասնորդական կամ հարյուրերորդական տոկոսի հիմնավորումները...: Այս դեպքում հանձնաժողովը չունի ոչ մի հիմնավորում: Հանձնաժողովն ուղղակի վերցրել ու հաստատել է սակագները նվազեցնելու վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ընկերության հայտը:

Իսկ «Գազպրոմ Արմենիան» էլ չի հիմնավորել, թե այդ ինչու հանկարծ այդքան բարիացավ ու հայաստանցի սպառողներին որոշեց էժան գազ մատակարարել: Իհարկե, «Գազպրոմ Արմենիան» որպես հիմնավորում ինչ-որ տեքստ է ներկայացրել, որից ամենեւին չի հասկացվում սակագնի նվազեցման տնտեսական հիմնավորումը: Դատեք ինքներդ: «Գազպրոմ Արմենիան» ասում է, թե սակագինը նվազեցնելու հնարավորությունը առաջացել է օրինակ այն պատճառով, որ Ռուսաստանից Հայաստան բերվող գազի համար Վրաստանը նվազեցնելու է տարանցման գինը: Դրա արդյունքում ՀՀ սահմանին գազի գինը ավելի ցածր կլինի:

Տարանցման գինը Վրաստանը իջեցնելու է....: Պահոոո: Այդ թիվը հայտնի չէ: «Հայաստանին մատակարարվող բնական գազի տարանցման պայմանագրի ժամկետն ավարտվում է տարեվերջին եւ ՀՀ բնական գազի մատակարար «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի ու «Վրաստանի գազատրանսպորտային ընկերություն» ՍՊԸ-ի միջեւ պետք է կնքվի նոր պայմանագիր: Հաշվի առնելով դա՝ ՀՀ կառավարությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի, «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի եւ վրացական կողմի հետ նախաձեռնել է բանակցություններ՝ բնական գազի տարանցման գնի հնարավոր նվազեցման նպատակով»,- նշված է «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած փաստաթղթում: Այսինքն, կա պայմանագիր, որը լրանում է այս տարվա վերջին, ու սկսվել են բանակցություններ, որ Վրաստանը նվազեցնի տարանցման գինը: Բա որ չնվազեցրե՞ց: Բա որ ավելացրե՞ց: Ու այս «հիմնավորումը» ՀԾԿՀ-ի համար ծանրակշիռ փաստարկ է դարձել սակագինը նվազեցնելու համար:

Մյուս «հիմնավորումը», որը եւս ծանրակշիռ փաստարկ է դարձել ՀԾԿՀ-ի համար: «Հայաստանում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների նվազեցման արդյունքում սպառման ծավալների ակնկալվող աճ»,- նշվում է «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած փաստաթղթում: Եվ ուրեմն, գազի սակագնի նվազման արդյունքում ակնկալվում է, որ սպառման ծավալները կաճեն...: Պահոոո: էս մի թիվն էլ հայտնի չէ: Բա որ չաճե՞ց: Մարդիկ աղքատանում են, արտագաղթը շարունակվում է, գազ օգտագործող ձեռնարկությունները փակվում են...: Բա որ գազի սպառումը նվազե՞ց...: Ո՞վ է հաշվել, ի՞նչ բանաձեւով...:

 Իսկ գուցե կան ավելի համոզիչ հիմնավորումներ: Օրինակ սա` «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ֆինանսական ծախսերի օպտիմալացման ծրագրի իրականացում՝ ուղղված Ընկերության ֆինանսական պարտավորությունների նվազեցմանը եւ ներդրումային ծրագրերի վերանայմանը»,- նշված է փաստաթղթում: Հա, հիմնավոր է թվում, բայց միայն թվում է: Այսինքն «Գազպրոմ Արմենիայի» ծախսերը կարելի էր օպտիմալացնել այնքան, որ դա կհագեցներ սակագնի նվազեցմանը, բայց դա չէ՞ր արվում: Այսինքն, կարելի էր ներդրումային ծրագիրը վերանայել ու սակագինը նվազեցնել, բայց դա չէ՞ր արվում:

Իսկ կա՞ մի ինչ-որ մարմին, որը պետք է ստուգեր, թե արդյոք «Գազպրոմ Արմենիայի» ծախսերը օպտիմա՞լ չեն, ներդրումային ծրագիրը կարելի՞ է վերանայել ու սակագինը նվազեցնել...: Պահոոո: Կա իհարկե, եւ դա այն նույն ՀԾԿՀ-ն է, որը նախկինում հավեսով ու հաճույքով բարձրացնում էր գազի սակագինը, ընդ որում՝ հանձնաժողովի բոլոր անդամների միաձայն քվեարկությամբ: Այսինքն նախկինում էլ է եղել օպտիմալացումների ու վերանայումների հնարավորություն: Եղել է սակագները եթե ոչ նվազեցնելու, ապա գոնե չափավոր բարձրացնելու հնարավորություններ, սակայն չի արվել: Տարիներ շարունակ գազի ու էլէներգիայի, մեղմ ասած, ուռճացված սակագներով մեզանից աստղաբաշխական գումարներ են քաշել-տարել: Ու հիմա հանկարծ բարիանում են` սակագին են նվազեցնում: Ինչո՞ւ:

«Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած փաստաթղթերից տեղեկանում ենք, որ եթե այս նվազեցման արդյունքում վնասներ կուտակվեն, ապա այդ վնասը փակելու է սեփականատերը` ռուսական «Գազպրոմը»: Պահոոո: Էդ ինչո՞ւ: Մեր սիրուն աչքերի համա՞ր: Ուրեմն ընտրություններից մի քանի ամիս ՀՀ-ում առանց տնտեսական հիմնավորումների նվազեցվում է գազի սակագինը: Չի՞ նշանակում, որ դա ավտոմատ կերպով դառնում է ընտրակաշառք: Ու այդ ընտրակաշառքը վճարելու է ռուսական «Գազպրո՞մը»: Բա ի՞նչ գին ենք տալու դրա դիմաց մենք կամ մեր սերունդները: Մի հատ էլ` պահոոո...

Տպել
3565 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է