Երևան
12 °C
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ Armtimes.com-ի այն հրապարակմանը, ըստ որի, պետական բյուջեից «Տեղեկատվության եւ վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ը պետբյուջեից 82 միլիոն դրամ է ստանում սոցցանցերում գրառումներ կատարելու համար.
«Զինծառայողներին աջակցության հնարավոր աղբյուրների մասին շատ էինք խոսում, մի այդպիսի աղբյուր, կարծես թե, գտել եմ»,- ասաց Զուրաբյանը՝ հույս հայտնելով, որ Կառավարությունը հասկանում է, թե հանրային միջոցներով չի կարելի պրոպոգանդա անել.
«Խնդրում եմ հրապարակեք այն անձանց տվյալները, ովքեր ստացել են գումարներ՝ այդ հրապարակումների համար»,- ասաց պատգամավորը:
Հարցին պատասխանեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ հայտարարելով, որ վերոնշյալ ՊՈԱԿ-ը պրոպագանդայով չի զբաղվում.
«Կառավարության քայլերի վերաբերյալ, բնականաբար, աշխատանք տարվում է եւ այն բնական է, որովհետեւ բնակչությունը պետք է տեղյակ լինի ինչ քայլեր է իրականացնում գործող Կառավարությունը: Այստեղ որեւէ ամոթ բան չկա, այն աշխատանք է, որը պետք է կատարի յուրաքանչյուր կառավարություն: Ինչ վերաբերում է հրապարակումների քանակին, չեմ տիրապետում այդ թվերին, կհետաքրքրվեմ, նաեւ ձեզ կտրամադրենք այդ հոդվածները»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Հարությունյանի խոսքով՝ կառավարության աշխատանքի մասին տեղեկատվությունը հասցվում է հանրութանը ոչ միայն սոցցանցերի միջոցով, այլ նաեւ հեռուստահաղորդումների.
«Եւ այդ ամենը կազմակերպում է հենց այդ ՊՈԱԿ-ը. բոլոր վերլուծական նյութերի վերաբերյալ կտրամադրենք տեղեկություններ՝ քանի դեռ չի խախտում անձնական տվյալների գաղտնիությունը»,- ասաց նա:
Լեւոն Զուրաբյանը հակադարձեց՝ խոսքը 5400 հրապարակման մասին է.
«Կամ այդ ՊՈԱԿ-ի կողմից վարձատրվող մարդկանց մասին է, ովքեր կանգնած են այդ հրապարակումների հետեւում»,- ասաց Զուրաբյանը, ապա հավելեց.
«Պահանջը շատ արդացի եմ համարում, քանի որ խոսքը հայրենի գումարների մասին է, իրավունք ունենք իմանալ, թե հայրենի կառավարությունն ինչ գործունեությամբ է զբաղվում, նաեւ ստանանք այն մարդկանց ցուցակները, թե կոնկրետ ում ինչքան գումար է տրվել»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT