«Ես ցանկություն չունեմ նոր թիմի հետ աշխատելու». Նվեր Մնացականյանը հեռանում է Հ1-ից

16/11/2016 schedule15:39

Հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների նոր տնօրեն Հարություն Հարությունյանը լուրջ փոփոխություններ է սկսել հեռուստաընկերությունում: Նա մտադիր է կադրային փոխատեղումներ անել, նոր հաղորդումներ եթեր բերել:

armlur.am-ն այսօր գրել է, որ Հարությունյանի նշանակումից հետո կադրային ջարդ է սկսվել Հանրայինում, աշխատանքից հեռացվել է «Առաջին լրատվական» ծրագրի հաղորդավար Նվեր Մնացականյանը:

Մնացականյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ չի ազատվել աշխատանքից:

- Պարոն Մնացականյան, դուք հեռացվե՞լ եք աշխատանքից:

- Եթե «հեռացնել» բառը հանեք՝ կպատասխանեմ:

- Ձեր դիմումի հիման վրա՞ եք ազատվել:

- Դեռ չեմ ազատվել: Կորոշեմ՝ ազատվե՞լ, թե՞ ոչ:

- Իսկ ի՞նչ է իրականում եղել:

- Նոր ղեկավարություն է եկել, պիտի հասկանա՝ կարո՞ղ ենք իրար հետ աշխատել, թե՞ ոչ:

- Ինչ-որ խոչընդոտներ կա՞ն աշխատելու համար:

- Չէ, չէ, ոչ մի բան չկա: Եկել են նոր մարդիկ, որոնք նոր թիմ են ձեւավորում: Կամ պետք է մտնես այդ թիմ, կամ՝ ոչ:

- Դուք ցանկություն ունե՞ք մտնելու թիմ, թե՞ ոչ:

- Չէ, ես չունեմ:

- Հնարավո՞ր է առաջիկայում դիմում գրեք:

- Ոչինչ չի բացառվում, իհարկե: 

Հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն Հարություն Հարությունյանը մեր զրույցում հաստատեց կադրային փոփոխությունների լուրը, իսկ Նվեր Մնացականյանի հեռացումն այսպես մեկնաբանեց.

- Նվեր Մնացականյանը չի հեռացվել աշխատանքից, Նվեր Մնացականյանին առաջարկվել է այլ տարբերակներով պրոյեկտներ ներկայացնել, գուցե այլ ոլորտում շարունակել աշխատել՝ եթե հարմար գտնի հեռուստատեսության տնօրինությունը: Դա կադրային ջարդ անվանելը ճիշտ չեմ համարում: Դուք ինձ նախորդ անգամ հարցրեցիք եւ ես ձեզ անկեղծ պատասխանեցի, որ ցանկացած նոր ղեկավար կուզի, որ փոփոխություններ անի: Ես եկել եմ, ուզում են փոփոխություններ անել: Դուք որպես հասարակության ներկայացուցիչ ուզո՞ւմ եք, որ հեռուստատեսությունում փոփոփոխություններ լինեն եւ եթերը հետաքրքիր դառնա նաեւ ձեզ համար:

- Եթե փոփոխությունները դրական են լինելու, հասարակության համար ցանկալի կլինի:

- Վերջ ուրեմն, սա կադրային ջարդ չի:

- Իսկ էլ ո՞ւմ եք նախատեսում առաջիկայում տեղափոխել կամ ազատել աշխատանքից:

- Ես խոստանում եմ, առաջիկայում, եթե նման բաներ լինեն՝ կիմանաք: Ես պետք է աշխատեմ, հանձրարարություններ տամ, տեսնեմ դրանք ինչպես են կատարվում, որքանով է դա համապատասխանում իմ պատկերացրած կոնցեպտին, լսարանի պատկերացրած կոնցեպտին, ըստ այնմ, կկողմնորոշվենք, կորոշենք: Տեղափոխություններ կլինեն, բայց սա կադրային ջարդ որակելը ինձ համար զավեշտալի է: Մի կողմից հանրությունն ուզում է փոփոխություններ, մյուս կողմից դա համարում կադրային ջա՞րդ:

Մեր տեղեկություններով այս պահին քննարկվում է նաեւ «Առաջին լրատվականի» հաղորդավար Զարուհի Ռշտունուն այլ հաղորդում տեղափոխելու կամ աշխատանքից ազատելու հարցը: Հարություն Հարությունյանն այս տեղեկությունը ոչ հաստատեց, ոչ հերքեց:

Տպել
7892 դիտում

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը