Սարսափելի ցուցանիշ, որ ցույց է տալիս` ժողովրդագրական առումով մենք դանդաղ վերանում ենք

09/11/2016 schedule12:30

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության` օրերս հրապարակած «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը» հրապարակումը այս գերատեսչության թերեւս ամենածավալուն ու ամենաաշխատատար զեկույցն է, որը հրապարակվում է տարին մեկ անգամ: Այս զեկույցը վերաբերվում է 2015 թվականի տվյալներին:

Իհարկե, ինչպես ԱՎԾ-ի գրեթե բոլոր հետազոտություններն ու զեկույցները զերծ չեն «քաղաքական բաղադրիչից» եւ կախված տվյալ պահի «հրամայականներից»՝ կարող են ակնհայտ կեղծ ցուցանիշներ պարունակել, սակայն այս զեկույցը առանձնանում է իր աշխատատարությամբ եւ այսպես թե այնպես տալիս է ընդհանուր իրավիճակի մոտավոր պատկերը:    

Ինչպես արդեն նշել ենք, ԱՎԾ-ն իր մի զեկույցում արձանագրել է, որ  2015 թվականին աղքատությունը Հայաստանում փոքր- ինչ նվազել է` 0.2 տոկոսով: Այսինքն, եթե 2014-ին աղքատ է համարվել բնակչության ուղիղ 30 տոկոսը, ապա 2015 թվականին՝ արդեն 29.8 տոկոսը: Բայց նույն` 2015 թվականի իր մեկ այլ զեկույցում ԱՎԾ-ն արձանագրել է որ մանրածախ առեւտրի ծավալը նվազել է ավելի քան 10 տոկոսով: Այսինքն, բնակչության գնողունակությունը նվազել է, հայաստանցիները ավելի քիչ ապրանքներ են կարողացել գնել, սակայն աղքատների թիվը նվազել է: Սա ակնհայտ հակասություն է: Հանուն արդարության նշենք, որ «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը» իր վերջին զեկույցում ԱՎԾ-ն արձանագրել է որ 0.2 տոկոսի նվազումը ըստ էության նվազում էլ չէ: Բայց հաշվի առնելով, որ մանրածախ առեւտրի ծավալը նվազել է 10 տոկոսով, կարելի է պնդել որ աղքատությունը աճել է, ոչ թե նվազել:

Իսկ հիշյալ զեկույցում բերված տվյալները ավելի հետաքրքրիր են ոչ միայն համեմատության մեջ, այլ հենց իրենք իրենցով: Մի քանի մեջբերումներ՝ այդ զեկույցից: «Պտղաբերության  գործակիցը` ծնունակ տարիքի (15-49 տարեկան) 1 կնոջ հաշվով 2015 թվականին կազմել է 1.645 միավոր, 2014թ.՝ 1.651 միավորի համեմատ, ինչը զգալիորեն ցածր է բնակչության պարզ վերարտադրության համար անհրաժեշտ` 2.150  ցուցանիշից»,- նշված է զեկույցում: Սա սարսափելի ցուցանիշ է եւ ցույց է տալիս, որ ժողովրդագրական առումով մենք ուղղակի դանդաղ վերանում ենք:

Ինչ է սա նշանակում: Նշանակում է, որ մեր բնակչության թիվը պահպանելու համար ծնունդների թիվը Հայաստանում պետք է աճի ավելի քան 1.3 անգամ: Եվ սա՝ չհաշված արտագաղթը: Եթե սա էլ հաշվի առնենք, ծնունդների թիվը պետք է ավելի շատ աճի: Ու նույնիսկ էական չէ, որ 2015-ին 2014 թվականի համեմատ նշված գործակիցը ավելի է նվազել: 2014 թվականի գործակիցն էլ շատ քիչ է բնակչության պարզ վերարտադրության համար:  

«Մինչեւ 18 տարեկան երեխաների 2.5 տոկոսը 2015թ. ապրում է ծայրահեղ աղքատության, իսկ 33.7 տոկոսը` աղքատության մեջ»,- նշված է զեկույցում: Այսինքն աղքատ երեխաների տոկոսը ավելի բարձր է, քան բնակչության միջինը: «... Կարիքավորության մեջ է երեխաների ընդհանուր թվաքանակի 44 տոկոսը: Աղքատ եւ ծայրահեղ աղքատ երեխաների թվում նյութական կարիքավորությունն ավելի բարձր է եւ կազմում է համապատասխանաբար` 69.6 եւ 93.5 տոկոս»,- նշված է զեկույցում: «Կարիքավորությունը» հաշվարկելու համար ԱՎԾ-ն հաշվի է առնում, թե ինչ ունի այն ընտանիքը, որտեղ ապրում է երեխան: Խոսքը, օրինակ, սառնարանի, հեռուստացույցի, ձայնարկիչի, համակարգչի եւ այլ պարագաների մասին է: Ընդհանուր առմամբ մեր երեխաների մոտ կեսը զրկված է նշված պարագաներից մի քանիսից, իսկ աղքատ համարվող երեխաների մոտ 70, իսկ ծայրահեղ աղքատ երեխաների դեպքում այդ ցուցանիշը 93.5 տոկոս է: 

«Աղքատության հաղթահարման համար Հայաստանին անհրաժեշտ է 71.4 մլրդ. դրամ կամ ՀՆԱ-ի 1.4 % կազմող գումար` ի լրումն սոցիալական աջակցության համար արդեն իսկ հատկացված միջոցների, ենթադրելով, որ սոցիալական աջակցությունը բարձր հասցեականությամբ կտրամադրվի միայն աղքատներին: Ծայրահեղ աղքատության վերացումը կպահանջի 1.8 մլրդ. դրամ կամ ՀՆԱ-ի 0.04 տոկոսը` ի հավելումն ծայրահեղ աղքատներին արդեն իսկ ուղղված սոցիալական աջակցության եւ ապահովելով բարձր հասցեականություն: Միջազգային փորձը վկայում է, որ սոցիալական աջակցության տրամադրման անթերի հասցեականություն ապահովելը շատ անհավանական է, ուստի աղքատության հաղթահարման համար պահանջվող փաստացի միջոցներն իրականում շատ ավելին են»,- արձանագրում է ԱՎԾ-ն:

Մի չափազանց հետաքրքրիր դիտարկում են արել վիճակագիրները: 2008-ից 2015 թվականները ՀՀ բնակչության ամենաաղքատ 10 տոկոսի (առաջին դեցիլային խումբ) մոտ սպառման ծավալները չեն աճել: Այսինքն, նրանք նույնքան աղքատ են մնացել, որքան 2008-ին էին: Սակայն բնակչության ամենահարուստ 10 տոկոսը ավելի քան 15 տոկոսով ավելի շատ է ծախսել, այսինքն ավելի է հարստացել այս ընթացքում: «Ճգնաժամից ամենից շատ տուժել է ամենաաղքատ առաջին դեցիլային խումբը, իսկ ամենահարուստ 10-րդ դեցիլային խումբն ամենաշատն է շահել ճգնաժամից»,- արձանագրում է ԱՎԾ-ն: 

Այն, որ ճգնաժամից ավելի շատ են տուժում աղքատները, նույնիսկ զարգացած երկրներում է այդպես: Բայց երբ տուժելու ու շահելու «տարբերությունը» այնքան ահռելի է, ինչպես Հայաստանում, դա խոսում է կառավարման ողջ համակարգի անարդյունավետության մասին: Դա նշանակում է, որ իշխանությունը ըստ էության ճգնաժամը արձանագրողի դերում է եւ ոչ թե դրա դիմակայողի: Կարելի է գրազ գալ, որ եթե երկիրը տեսականորեն չունենա կառավարություն, ապա ճգնաժամի հետեւանքները կլինեն ճիշտ նույնը, ինչ արձանագրվում է Հայաստանում:

Եվ վերջապես, մի շատ հետաքրքրիր ցուցանիշ: Չնայած ԱՎԾ-ն արձանագրում է, որ բնակչության միայն 29.8 տոկոսն է աղքատ, նրա բերած այլ տվյալներ, մեղմ ասած, ուրիշ պատկեր են նկարագրում: ԱՎԾ-ն արձանագրում է, որ բնակչության առնվազն 60 տոկոսը օրական ընդունում է 2400 կիլոկալորիայից ցածր սնունդ: Այլ խոսքերով, բնակչության 60 տոկոսը, ըստ էության, թերսնվում է: Թերեւս այս ցուցանիշը ավելի ճիշտ է ցույց տալիս, թե որքան է աղքատության մակարդակը Հայաստանում:

Տպել
4710 դիտում

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում հրդեհ է բռնկվել երկհարկանի շինության առաջին հարկում

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել