Երևան
12 °C
Գրչի մեկ հարվածով նախօրեին աշխատանքից ազատվել են երեւանյան երեք մանկապարտեզի տնօրեններ:
Նույն օրը քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարել էր, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է Արաբկիր եւ Աջափնյակ վարչական շրջանների ղեկավարներին աշխատանքից ազատել թիվ 28, 37 եւ 46 մանկապարտեզների տնօրեններին` այդ հաստատություններում անհրաժեշտ եւ համապատասխան նորմատիվներով ջեռուցում չապահովելու համար:
Երեկ այցելեցինք նշված մանկապարտեզներից երկուսը եւ երկուսի աշխատակիցներն էլ տարակուսած էին կատարվածից` հավաստիացնելով, որ խմբասենյակներում ջեռուցման խնդիր իրենց մոտ չի եղել: Արաբկիր վարչական շրջանում գտնվող համար 28 մանկապարտեզում ենթադրում էին, որ տնօրեն Սեդա Խաչատրյանն աշխատանքից ազատվել է ինչ-որ թյուրիմացության հետեւանքով: Ասում էին, որ շոկի մեջ են թե՛ իրենք, եւ թե՛ ծնողները: Պնդում էին, որ մանկապարտեզը սկսել է ջեռուցվել դեռ հոկտեմբերի կեսից ու որ ունեն կենտրոնացված ջեռուցման համակարգ:
«Բոլորը գիտեն, թե տնօրենը որքան նվիրված է իր աշխատանքին, երեխաներին: Սա թյուրիմացություն է: Մենք ոտքի ենք կանգնելու»,- ասաց դաստիարակներից մեկը: Թե ինչ դրսեւորումներ է դա ունենալու, մանկապարտեզի աշխատակիցները դեռ չէին մտածել: Այստեղ նաեւ նկատում էին, որ եթե այս ամենը նախընտրական քարոզչական նպատակ է հետապնդում ու քաղաքապետարանը ցանկանում է ցույց տալ, թե ինչքան սրտացավ են երեխաների համար ու առանց աչք թարթելու պատժում են նրանց առողջությունը վտանգողներին, ապա կարող էին ընտրել այնպիսի մանկապարտեզ, որտեղ իսկապես խնդիրներ կան:
Համար 46 մանկապարտեզի աշխատակիցներն էլ պատմեցին, որ ամեն ինչ սկսվել է մի անանուն հեռախոսազանգից: Ինչ-որ մեկը, ներկայանալով որպես ծնող, ասել է, թե տվյալ նախակրթարան հաճախող իր երեխան հիվանդացել է ու նաեւ հետաքրքրվել, թե արդյոք մանկապարտեզը ջեռուցվո՞ւմ է: Հեռախոսազանգին պատասխանող աշխատակիցը հայտնել է, որ թեպետ կենտրոնացված ջեռուցումը դեռ միացված չէ, քանի որ դրա համար հրաման պետք է լինի, բայց խմբասենյակները տաքացվում են էլեկտրական տաքացուցիչների միջոցով: Ավելի ուշ այստեղ պարզել են, որ զանգահարողը լրագրող է եղել, ու այդ թեմայով նրա պատրաստած տեսանյութն էլ պատճառ է դարձել, որ թիվ 46 նախակրթարանի տնօրեն Գայանե Աղաբեկյանն ազատվի աշխատանքից:
Համար 46 մանկապարտեզում անհասկանալի էր երեխաների նկատմամբ քաղաքապետարանի հոգատարության այս պոռթկումը: Այստեղ նկատում էին, որ տնօրենը բազմաթիվ գրություններով դիմել է Երեւանի քաղաքապետարան` հայտնելով, որ շենքի քարերը թափվում են, ու դրանք մի օր կարող են ընկնել երեխաների վրա, որ խարխլված են ու շարժվում են արդեն բավական հնացած պատուհանները, բայց խնդրի լուծմանն ուղղված որեւէ քայլ դրան այդպես էլ չի հետեւել:
Մեր զրույցում նույնպես աշխատակիցները կրկնեցին այն, ինչ հեռախոսով ասել էին անհայտ զանգահարողին, որ մանկապարտեզի ջեռուցումն ապահովվել է էլեկտրական տաքացուցիչների միջոցով: «Եթե ստուգեն մեր ծախսած էլեկտրաէներգիայի ցուցմունքները, ամեն ինչ պարզ կլինի, կտեսնեն, որ ծախսը շատ մեծ է»,- ասացին մանկապարտեզում: Արդեն նոյեմբերի 3-ին վերագործարկվել է կաթսայատունը: Այն, ի դեպ, մեկն է մանկապարտեզի ու մոտակա դպրոցի համար եւ կառավարվում է դպրոցի կողմից: «Ինչ իմանայինք, որ էս տարի ջեռուցումը շուտ է լինելու»,- նկատեց մանկապարտեզի աշխատակիցներից մեկը:
Մանկապարտեզի հարակից տարածքում մեզ հաջողվեց գտնել այս նախակրթարան հաճախող երեխաների ծնողների: Նրանք ասում էին, որ մանկապարտեզում ջեռուցման հետ կապված խնդիրների չեն բախվել: «Որ սառը լինի, ես երեխա կտանե՞մ, հարյուր հատ մանկապարտեզ էլ լինի»,- արձագանքեց նաեւ այդ առավոտյան երեքամյա թոռնիկին մանկապարտեզ ուղեկցած պապիկը: Գայանե Աղաբեկյանի մասին այստեղ ասում էին, որ նա չունի հզոր թիկունք, որեւէ հայտնի պաշտոնյայի կին չէ, ու թերեւս հենց այդ պատճառով էլ «ընտրությունը» կանգ է առել նրա վրա: Ի դեպ, կարծես նույն իրավիճակն է այդ ճակատագրին արժանացած նաեւ մյուս տնօրենների դեպքում:
Երեւանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանից հետաքրքրվեցինք, թե հատկապես ինչ իրավական հիմնավորմամբ են աշխատանքից ազատվել վերոնշյալ մանկապարտեզների տնօրենները: «Որպես աշխատանքից ազատման հիմք վարչական շրջանների ղեկավարների կարգադրություններով նշվել է «Աշխատանքային օրենսգրքի» 122-րդ հոդվածի 2-րդ կետը, ըստ որի՝ գործատուն իրավունք ունի նույն օրենսգրքի 113 -րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով լուծել աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ, եթե «ուսումնադաստիարակչական գործառույթներ իրականացնող աշխատողը թույլ է տվել տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք»:
Այսինքն` քանի որ տնօրենները սահմանված կարգին համապատասխան չեն կազմակերպել մանկապարտեզների` որպես կազմակերպությունների լիարժեք գործունեությունը, նկատի ունեմ, որ չեն ապահովել ջեռուցման հետ կապված նորմատիվները, այդ հիմքով նրանց ազատվելու մասին կարգադրություն էր ընդունվել վարչական շրջանների ղեկավարների կողմից»,- ասաց վարչության պետը:
Իսկ իրավական ինչ ակտերով է սահմանվում` որն է համարվում «աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք», թե՞ դա որոշելը թողնված է վարչական շրջանի ղեկավարի կամ քաղաքապետի հայեցողությանը` ըստ նրանց ճաշակի: Այս հարցին պատասխանելիս քաղաքապետարանի պաշտոնյան հիշատակեց տարբեր իրավական փաստաթղթեր` առանց որոշակի հոդվածների հղում անելու: «Տնօրենների աշխատանքային պարտականությունները սահմանվում են ինչպես իրենց հետ կնքած պայմանագրերով, այնպես էլ մանկապարտեզների` համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների կանոնադրություններով, «Նախադպրոցական կրթության մասին» եւ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքներով: Այդ իրավական ակտերի վերլուծության արդյունքում տույժը կիրառվել է` հիմք ընդունելով Աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ կետը»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀայաստանի ընդդիմությունը շատ թույլ է, քաղաքականությունից շատ հեռու են․ Սիմոնյան
Ucom-ը հատուկ ակցիա է հայտարարում իր ֆուտբոլասեր բաժանորդների համար
Թուրքական ավիաուղիները երկարաձգել է Իրան մեկնող ուղևորներին տրված արտոնության ժամկետը
Իսրայելի և Իրանի պատերազմի ռիսկերը գնահատել ենք, մոռացե՛ք «Զանգեզուրի միջանցքի» մասին․ ԱԺ նախագահ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով կայցելի Թուրքիա․ հայտնի է օրը
Տիգրան Խաչատրյանն ու Ալեքսանդր Թիմանն անդրադարձել են ՀՀ մակրոտնտեսական քաղաքականությանը
Հայաստանի իշխանությունը ցանկանում է, որ Հայ առաքելական եկեղեցին լինի հոգևոր կառույց․ Խանդանյան
Կրիշտիանու Ռոնալդուն Դոնալդ Թրամփին իր ստորագրությամբ մարզաշապիկ է նվիրել. ինչ է գրված. տեսանյութ
Կտրիճ Ներսիսյանը կուսակրոն չէ, ես իրեն ո՞նց ասեմ Վեհափառ․ Ռուբինյան
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով. հյուսիսային շրջաններում հորդառատ անձրևներ կտեղան
Ադրբեջանը չի հարձակվելու Հայաստանի վրա, չի դիմի նման արկածախնդրության. Թաթուլ Հակոբյանն ասել է՝ ինչու
1996 թվականին նախագահական ընտրություններն արդար չեն եղել, և ես դա իմացել եմ միշտ․ Ռուբինյան
Թուրքիայի հետ տարբեր մակարդակներով շփումներ կան․ Ռուբինյան
Երազանքիդ ղեկին հենց այսօր
Ադրբեջանը չունի որևէ պատճառ և լեգիտիմություն Հայաստանի դեմ ագրեսիա սկսելու համար․ Խանդանյան
Երբ հարևան երկրում ռազմական գործողություններ են, ինքնին սպառնալիք է տարածաշրջանային կայունությանը. Ռուբինյան
Այս պահին Իրանից կամ Իսրայելից հայերի տարհանման անհրաժեշտության մասին ահազանգ չկա. Խանդանյան
Քաջարանի Բակունց փողոցի մարզադաշտն ու խաղահրապարակը վերակառուցված են. վարչապետ. տեսանյութ
Թորի Գոուդը և Սյունիքի մարզային գրադարանի տնօրենը փոխըմբռնման նոր հուշագիր են ստորագրել
Amio Era. բաց մի թող կրթավճար ստանալու քո հնարավորությունը
Աղետից ընդամենը 48 ժամ անց Ապարանը վերադառնում է բնականոն կյանքի. տեսանյութ
1600-ից ավելի ուսուցիչ ստանում է 300-400 հազ դր, 500-ից ավելի ուսուցիչ՝ 400 հազ դր․ նախարար
Ջարդել են Կառավարության աշխատասենյակների դռները, գույքը. ևս 10 անձի մասով վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԱԳ գլխավոր քարտուղարն ու Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոսը քննարկել են ծրագրերն ու հետագա անելիքները
Սպանվել է Իրանի բարձրագույն ռազմական հրամանատարը
Քննարկվել է «Հայֆիլմի»-ի վերագործարկման հնարավորությունը. ԿԳՄՍ նախարարը հանձնարարականներ է տվել
Հավակնոտ ծրագիր ենք ներկայացրել, պլանավորում ենք մինչև 2030-ը դեֆիցիտն իջեցնել մինչև 1 տոկոսի. Հովհաննիսյան
Առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1.5 մլրդ դրամի թերհայտարարագրման նոր դեպք է բացահայտվել. ՊԵԿ. տեսանյութ
Ո՞րն է սահմանադրական կարգի տապալումը․ պարզաբանում է նախարարը
Բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունն է. ընդդիմությունը գործի է եկել. Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել
ՀՀ և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են Իրանից ՀՀ տարածքով հնդիկ ուսանողների տարհանման հնարավորությունը
Եթե հարկ չվճարենք, պետություն չենք ունենա, կհայտնվենք այլ պետության տիրապետnւթյան տակ․ նախարար
Հարկերից խուսափելը հնարամտություն չէ, այլ արատ, որը թուլացնում է պետության հիմքերը. ՀՀ ֆինանսների նախարար
Հնդկաստանը սկսել է Իրանից իր քաղաքացիների տեղափոխումը. տարհանման հնարավոր ուղիների թվում է նաև Հայաստանը. ԶԼՄ
Temu-ում արդեն Իդրամ կա
Կրթական հաստատությունում վիճաբանության պահին 17-ամյա տղան դանակահարել է իր հասակակցին
Գոռավանի նախկին ղեկավարը ձևական աճուրդ-վաճառքներով 543 հա հողատարածք է սեփականացրել, վարձակալել
ԱԺ-ն Հայկ Սարգսյանի գլխավորությամբ դեմ քվեարկեց վերջինիս նախագծին
ՄԻՊ-ն ուսումնասիրել է Շոտլանդիայի ՔԿՀ-ներում ազատությունից զրկվածների կալանքի պայմանները
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Թավրիզին. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT