Արցախի վարչապետի հետ մենք գաղափարակիցներ ենք. Կարեն Կարապետյան

05/11/2016 schedule18:00

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն առանձնազրույց է ունեցել ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ: Այնուհետև ՀՀ և ԼՂՀ վարչապետների նախագահությամբ կայացել է Հայաստանի ու Արցախի կառավարությունների անդամների համատեղ խորհրդակցությունը. տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:


Արայիկ Հարությունյանը ողջունելով ՀՀ կառավարական պատվիրակությանը՝ շնորհակալություն է հայտնել Կարեն Կարապետյանին Արցախ այցելելու հրավերն ընդունելու համար: ԼՂՀ վարչապետը շնորհավորել է ՀՀ կառավարության ղեկավարին՝ Արցախի նախագահի կողմից «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգևատրվելու կապակցությամբ և ավելացրել, որ այդ պարգևն անցած տարիների ընթացքում կատարված աշխատանքի արդյունք է, մասնավորապես, Կարեն Կարապետյանը մասնակցություն է ունեցել ԼՂՀ սոցիալ-տնտեսական բոլոր ուղղություններով՝ էներգետիկայի, գյուղատնտեսության, ինչպես նաև մի շարք բարեգործական ծրագրերի իրականացման մասով:

«Ցանկանում եմ հաջողություններ մաղթել Ձեզ պարոն վարչապետ՝ այս պատասխանատու ժամանակահատվածում կարևոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Դա աշխատանք չէ, ծառայություն չէ, դա առաքելություն է և այդ առումով ինչ որ տեղ նաև Ձեր հաջողությունով է պայմանավորված մեր ազգի ապագան: Այն վստահությունը, որ այսօր կա հայ ազգի մոտ ոչ միայն ՀՀ-ում, ԼՂՀ-ում, այլ նաև Սփյուռքում, համոզված եմ, որ արդարացվելու է: Ոչ միայն ՀՀ-ն է Ձեր պաշտոնավարման ժամանակ հաջողություններ արձանագրելու, այլ նաև Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման և անվտանգության առումով ևս արդյունքները պայմանավորված են լինելու Ձեր հաջողություններով»,- նշել է Արայիկ Հարությունյանը:


Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Արայիկ Հարությունյանին բարձր գնահատանքի համար և նշել, որ այն պարտավորեցնող է: ՀՀ վարչապետը կարևորել է հայկական երկու պետությունների կառավարությունների պարբերական, առավելագույնս աշխատանքային և ռացիոնալ հանդիպումները:

«Ցանկանում եմ հայտարարել, որ մենք ԼՂՀ վարչապետի հետ ոչ միայն անձնական, այլ նաև գաղափարական ընկերներ ենք: Տնտեսության զարգացման մեր մոտեցումները, այն սկզբունքները, որոնց վրա հիմնվում են մեր պատկերացումները, նույնն են»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ ՀՀ կառավարության անդամները որոշակի ոլորտներում կուսումնասիրեն նաև ԼՂ-ում կատարված ծրագրերը, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում և պատրաստ են քննարկել մի շարք խնդիրներ, մասնավորապես, էներգետիկայի բնագավառում:

Կարևորելով էներգետիկայի ոլորտի ինտենսիվ զարգացումն ու Լեռնային Ղարաբաղի ինքնաբավ լինելը՝ վարչապետն անհրաժեշտ է համարել դիտարկել էներգետիկ ընդհանուր դաշտ ստեղծելու հնարավորությունները: ՀՀ կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ նման հանդիպումները լինելու են ըստ անհրաժեշտության, իսկ աշխատանքային կապերը՝ ամուր ու հաստատակամ: Կարեն Կարապետյանը նշել է, որ ակնկալում է առավելագույն արդյունավետ աշխատանք՝ առկա խնդիրների վերհանման, ինչպես նաև հետագա համագործակցության ընթացքում դրանց լուծումներ տալու գործում:
Այնուհետև ԼՂՀ վարչապետը ներկայացրել է Արցախի Հանրապետության 2007-2015 թվականների սոցիալ-տնտեսական զարգացումը բնութագրող ցուցանիշները: Ներկայացվել են նաև Արցախի ներդրումային և ԼՂՀ Գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամների շնորհանդեսները: Հաջորդիվ Հայաստանի և Արցախի կառավարությունների անդամներն անդրադարձել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությանը, նախանշել առաջիկա անելիքները: Հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ ընդգծվել է Արցախի զարգացմանն առնչվող ծրագրերին արագ արձագանքելու ՀՀ գործադիր իշխանության պատրաստակամությունը:

***

Կարեն Կարապետյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ ու ծաղկեպսակ է դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին: ՀՀ վարչապետն այնուհետև այցելել է հուշահամալիրի հարևանությամբ գտնվող Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատուն, ծաղիկներ դրել նրանց շիրիմներին` հարգանքի տուրք մատուցելով ազատամարտիկների հիշատակին:

Տպել
3180 դիտում

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել