Արամ Մանուկյանը ԿԳ նախարարին մատնացույց արեց Աշոտյանի «անամոթությունը»

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանից հետաքրքրվեց, թե քանի ուսանող է մասնակցել ապրիլյան ռազմական գործողություններին.

«Նրանց վարձավճարների խնդիրները ձեզ մոտ լուծվելո՞ւ են, թե՞ ոչ»,- հարցրեց նա:

Պատգամավորը հիշեցրեց նախկին նախարար Արմեն Աշոտյանի կողմից առաջ քաշած «վատ ավանդույթը»՝ առանց քննության բուհ ընտրվելը.

«Սա անամոթություն է, գիտության բնագավառ ուղարկել մարդ, որը քննություն չի հանձնում, արգելք չի հաղթահարում: Մոտիվացիան հետեւյալն է, որ ընդունված էրեխեքը փող են մուծելու, իսկ որակը կորելու է»,- ասաց նա՝ հետաքրքրվելով, թե արդյոք նախարարն ունի՞ ռազմավարություն «դրա դեմն առնելու»:

Մանուկյանի խոսքով՝ կրթության համակարգում կոռուպցիայի առումով «տխուր պատկեր» է. հարցումների արդյունքում ուսանողների 75 տոկոսը հայտարարել է, որ իրենց դասախոսները կոռումպացված են.

«Ամենահետաքրքիրը՝ աշակերտների մեջ է հարցում արվել, մենակ թվերն ասեմ. 36 տոկոսն ասել է, որ իրենց ծնողները կաշառք են տվել 1 անգամ, 38 տոկոսը՝ մի քանի անգամ, իսկ 26 տոկոսն ասում է, որ պարբերաբար ուսուցիչներին կաշառք են տվել»,- ասաց պատգամավորը:

Մանուկյանը նաեւ հետաքրքրվեց, թե արդյոք դաշնակցական նախարարը պատրաստվո՞ւմ է ապաքաղաքականացնել կրթության համակարգը.

«Կդաշնակցականացնե՞ք, թե՞ կապաքաղաքականացնե՞ք համակարգը»,- ասաց նա՝ դիմելով նախարարին:

Նախարարն արձագանքեց, որ ապրիլյան պատերազմին մասնակցած ուսանողների մասով խնդիր կա, քանի որ հարց է, թե ինչ փաստաթղթով է ֆիքսվում, որ տվյալ ուսանողը մասնակցել է քառօրյա պատերազմին:

«Ամեն օր Արցախի սահմանին ընթանում է «ապրիլյան պատերազմ», եւ մարտական հերթապահությանը մասնակից ուսանողների ուսման վարձը զեղչվում է 30 տոկոսով»,- ասաց նա:

Խոսելով պատգամավորի՝  կոռուպցիայի մասին ահազանգի մասին, ասաց, որ հասարակության մեջ առկա ցանկացած երեւույթ արտացոլվում է նաեւ կրթության ոլորտում:

Ինչ վերաբերում է կուսակցականացված կրթական համակարգին, Մկրտչյանն ասաց.

«Կրթության կուսակցականացմանը կտրուկ դեմ եմ եղել, կրթական համակարգում կուսակցականությունը չպետք է օգտագործվի»:

Տպել
3355 դիտում

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել