Երևան
12 °C
Կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել «Կուսակցությունների մասին» նոր օրենքի նախագիծը: Այն դրվել է շրջանառության մեջ, բայց դեռ չի ընդգրկվել լիագումար նիստերի օրակարգ: Դեռ չի քննարկվել նաեւ գլխադասային՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում:
«Կուսակցությունների մասին» օրենքը այն 12 օրենքներից է, որոնք 2016թ. դեկտեմբերին ընդունված Սահմանադրության համաձայն՝ պետք է ամբողջությամբ փոփոխության ենթարկվեն: Հիշեցնենք, որ նոր Սահմանադրության պահանջով արդեն իսկ ընդունվել են Ընտրական օրենսգիրքը եւ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքը: Կոնկրետ այս նախագիծը ԱԺ-ն պետք է ընդունի մինչեւ 2017թ. խորհրդարանական ընտրությունները: Իսկ այն, Սահմանադրության համաձայն, ուժի մեջ կմտնի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեւավորված Ազգային ժողովի առաջին նիստի օրը: Այսինքն, առաջիկա ընտրություններին կուսակցությունները պարտավոր չեն առաջնորդվել նոր օրենքի սահմանած չափորոշիչներով:
Հավանաբար դա է պատճառը, որ այդ նախագծի մասին դեռ չի լսել եւ ոչ մի կուսակցություն, անգամ՝ խորհրդարանական խմբակցություն: Բայց երեկ՝ նախագիծը խորհրդարան ներկայացնելու վերջնաժամկետի հաջորդ իսկ օրն արդեն դրա վերաբերյալ իրենց դժգոհությունն են հայտնել քաղաքագիտական շրջանակներից: Օրինակ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գտնում է, որ այդ նախագծում չկան ներկուսակցական ժողովրդավարությունն ապահովող մեխանիզմներ: Իսկ մեկ այլ քաղաքագետի՝ Մանվել Սարգսյանի կարծիքով, ներքին ժողովրդավարության բացակայության պատճառով կուսակցություններում հաճախ որոշիչ են դառնում օլիգարխիկ խմբավորումները:
Նշենք, որ նոր Սահմանադրության համաձայն, մենք ունենք մեկ համապետական ընտրություններ՝ խորհրդարանական ընտրությունները: Եվ մինչեւ հաջորդ ընտրությունները, ըստ էության, իշխանությունը հանձնվում է մեկ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքին:
Այստեղ հարց է առաջանում, կա՞ն ինչ-որ պարտավորություններ, որոնք դրվում են կուսակցությունների վրա, արդեն մեզ հետ զրույցում մտահոգվում էր Ս. Դանիելյանը: «Որովհետեւ եթե, ենթադրենք, ընտրությունները արդար են անցել, եւ իրոք արտահայտում են ժողովրդի կամքը, արդյոք այդ կուսակցություններն ունե՞ն ներքին ժողովրդավարական մեխանիզմներ, որոնք կարողանան արդար, թափանցիկ կառավարում ապահովել:
Ներկայացված նախագծում այդ մեխանիզմները գոյություն չունեն: Կա՞ն արդյոք այն մեխանիզմները, որ բոլոր կուսակցականներն իրենց մասնակցությունն ունենան ցուցակների կազմման գործընթացում, որ կուսակցական բյուրոկրատիան չկարողանա վերահսկել ամբողջ կուսակցությունը: Հակառակ դեպքում նման կուսակցությունները, գալով իշխանության՝ իրենք չեն կարող ժողովրդավարական համակարգ ստեղծել: Արդյունքում մենք խորհրդարանում ունենք կոճակ սեղմողներ»,- ասում է Ս. Դանիելյանը:
Որպես ներկուսակցական ժողովրդավարության օրինակ, վերջինս հիշեցնում է ամերիկյան պրայմերիզների՝ նախնական ընտրությունների մեխանիզմը, որտեղ որոշվում են ցուցակների դասավորությունը, եւ որը ձեւավորվել է դեռեւս 1842թ.: Մինդեռ «Կուսակցությունների մասին» օրինագծի մշակման հեղինակներից արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը գտնում է, որ իրենք փորձել են ավելի լիբերալ չափանիշներ եւ վերահսկողության մեխանիզմներ մշակել քաղաքական ուժերի գործունեության համար:
Նրա դիտարկմամբ, գործող օրենքն այդ առումով բավական կոշտ է: Եվ թե՛ Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականներից, թե՛ միջազգային փորձից ելնելով՝ ընտրվել է այն տարբերակը, որ կուսակցությունները պետք է իրենց ձեւավորման ժամանակ ազատ լինեն, իսկ պետությունը հնարավորինս քիչ մասնակցություն ու միջամտություն ունենա կուսակցաշինության գործընթացին:
«Համեմատության համար կարելի է նշել, որ գործող օրենքով նորաստեղծ կուսակցությունը գործունեության 6 ամիսների ընթացքում պետք է ունենա առնվազն 2000 անդամ, ներկայացված նախագծով՝ 1000 անդամ: Եվ մենք հնարավորություն ենք տվել, որ ընդհանրապես հասարակական-քաղաքական կյանքում կուսակցության՝ որպես միավորի դերակատարությունը որոշվի բացառապես ընտությունների ժամանակ եւ ոչ թե պետական-իշխանական գործիքակազմի միջոցով: Դրա համար կուսակցական ներքին ժողովրդավարության խթանման ուղղությամբ ինքը՝ կուսակցությունը, պետք է շահագրգիռ լինի:
Եվ եթե կուսակցությունը հասել է այն մակարդակին, որ ոչ միայն ռեգիոնալ, այլեւ համապետական ընտրություններում է առաջադրվում, կուսակցաշինությունը հասել է այն մակարդակի, որ տարբեր մարզերում ունի բազմաթիվ հեղինակավոր անդամներ, ժողովրդի մոտ ունի բարձր վարկանիշ եւ ինչ-որ տեղ փրայմերիզների անհրաժեշտություն է տեսնում, դա պետք է բացառապես այդ ուժի ներքին կանոնադրությանբ որոշվի»,- ասում է Ա. Հովհաննիսյանը:
Վերջինիս խոսքերով, կուսակցությունների ներքին ժողովրդավարության հարցն այնքան է կարեւորվել, որ Սահմանադրության փոփոխություններով սահմանվել է, թե կուսակցությունների կառուցվածքը եւ գործունեությունը չեն կարող հակասել ժողովրդավարական սկզբունքներին: «Նախագիծը մշակելիս մենք բավականին զգույշ մոտեցում ենք դրսեւորել: Մի շարք միջազգային փաստաթղթեր պահանջում են, որ պետության միջամտությունը կուսակցության գործունեությանը պետք է հասցվի նվազագույնին, մյուս կողմից՝ մենք խնդիր ունեինք սահմանել երաշիքներ կուսակցության ներքին ժողովրդավարության համար, ինչը նշանակում էր, որ կուսակցության կառուցվածքի եւ որոշումների ընդունման համար պետք է սահմանեինք որոշակի չափանիշներ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք դեռեւս կուսակցությունների ներքին ժողովրդավարության ապահովման խնդիր ունենք` մեր կողմից սահմանվել են մանրամասն կարգավորումներ` ի տարբերություն մի շարք երկրների փորձի, որտեղ կուսակցությունների մասին օրենքները պարունակում են ընդամենը մի քանի կողմնորոշիչ նշանակություն ունեցող դրույթներ»,- ասում է Ա. Հովհաննիսյանը:
Պատասխանելով այն դիտարկմանը, թե կուսակցություններում շատ հաճախ որոշումն ընդունում է մեկ անձ՝ նախագահն ու այն պարտադրում կուսակիցներին՝ Ա. Հովհաննիսյանը հավելում է, թե նախագծում կա այնպիսի կարգավորում, որ ամենակարեւոր որոշումները կուսակցության կանոնադրության հաստատման եւ ծրագրի ընդունման, դրանցում փոփոխություններ կատարելու, ղեկավար եւ վերահսկողություն իրականացնող մարմինների կազմավորման, մշտապես գործող ղեկավար մարմնի ընտրության, նշանակման, կուսակցության վերակազմակերպման խնդիրներն են: «Եվ որ կուսակցության լուծարման որոշումները կարող է ընդունել միայն կուսակցության բարձրագույն կոլեգիալ մարմինը, այսինքն` համագումարը, որը իրավազոր է, եթե մասնակցում են առնվազն 100 պատվիրակ: Սա երաշխիք է, որ կուսակցության ամենակարեւոր որոշումները չկայացնի, օրինակ, միայն կուսակացության նախագահը»,- եզրափակում է նախարարը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT