Վալերի Պերմյակովը ետ է վերցրել իր պաշտպանի բողոքը

31/10/2016 schedule22:10

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը մեր տեղեկություններով, ետ է վերցրել իր պաշտպան Էդուարդ Աղաջանյանի Վերաքննիչ բողոքը:

Մեր զրույցում պաշտպանն ասաց, որ իրեն պաշտոնապես որեւէ գրություն չի եկել: «Մինչեւ դատաքննության սկիզբն ամբաստանայլը կարող է իր պաշտպանի բողոքը ետ վերցնել»,- ասաց Աղաջանյանը: Մեր հարցին, թե ի՞նչ ընթացակարգով է Պերմյակովը ետ վերցնում բողոքը, պաշտպանը պատասխանեց, որ վերջինս համապատասխան դիմում է ներկայացնում 102-րդ ռամզաբազայի աշխատակազմին, որն էլ իր հերթին Վերաքննիչ դատարանին:

Նշենք, որ Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության գործով տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների ներկայացրած վերաքննիչ բողոքը: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ վերաքննիչում այս գործով առաջին դատական նիստը նշանակված է նոյեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին: Վերաքննիչ բողոք են ներկայացրել գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը, Արայիկ Զալյանն ու Արամազդ Կիվիրյանը: Մասնավորապես`Սաքունցն ու Զալյանը պահանջում են ամբողջությամբ բեկանել եւ փոփոխել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Վալերի Պավելի Պերմյակովի նկատմամբ կայացրած դատավճիռը եւ գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության: Արամազդ Կիվիրյանը նույնպես պահանջում է բեկանել դատավճիռն ու գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության՝ տուժողների իրավահաջորդներ Լուսինե Ավետիսյանի, Անահիտ Կոշտոյանի, Անդրանիկ Պողոսյանի, Նարինե Պողոսյանի հայցն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության` ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասին քննելու համար:

Իսկ Պերմյակովի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը դատարանից պահանջել է բեկանել եւ փոփոխել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Վալերի Պերմյակովին ցմահ ազատազրկման դատապարտելու վերաբերյալ` օգոստոսի 23-ի դատավճիռը, նրա նկատմամբ ՀՀ քր.օր. 34-329 հոդ. 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել: Պերմյակովի նկատմամբ նշանակել է համաչափ մեղմ պատիժ: Նշենք, որ այս հոդվածը վերաբերում է պետական սահմանն ապօրինի հատելու փորձին: Ըստ պաշտպանի՝ դատաքննության ընթացքում չի ապացուցվել, որ նա սահմանահատման փորձ է կատարել: Երեկ Աղաջանյանից հետաքրքրվեցիքն, եթե այնուամենայնիվ, Պերմյակովը ետ վերցրած լինի բողոքը, ապա մասնակցելու է ներկայացուցիչների կողմից ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությանը, Աղաջանյանը պատասխանեց, որ անպայման նման միջնորդություն ներկայացնելու է: Վերաքննիչ դատարանում հիշյալ գործը մակագրվել է քրեական վերաքննիչ դատարանի դատավորներ Մհեր Արղամանյանին, Մխիթար Պապոյանին եւ Սերգեյ Չիչոյանին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3165 դիտում

Պենտագոնը մշակում է Հորմուզի նեղուցում իրանական ռազմական թիրախներին հարվածելու ծրագրեր, եթե հրադադարը խզվի

Շատ էի ուզում հենց այսօր դառնալ չեմպիոն․ հաղթանակը նվիրում եմ բոլորիս, մեր հայ ազգին․ Էմմա Պողոսյան

Ալ-Շարաան կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա

Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի մուտքին հարակից տարածքը բարեկարգվել է, վնասված քարերը՝ վերանորոգվել

Հայաստանը 2025-ին աշխարհում 16-րդն է՝ տնտեսական զարգացման տեմպով․ Արժույթի միջազգային հիմնադրամ

Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն․ 2023-ին Երևանի առաջնության ժամանակ կանխատեսել էի․ Հարությունյան

Ու այս եռագլուխ աղբակույտը պետք է մասնակցի՞ հայաստանյան ընտրություններին․ Ռուբինյան

Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում կազմակերպվել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակի և ոգեկոչման արարողություն

Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ին խնդրել է չճանաչել Ցեղասպանությունը. մեր վիշտը գործիք են դարձրել. Ղազարյան. տեսանյութ

Սգալով Մեծ Եղեռնի անմեղ զոհերին՝ վերահաստատում ենք մեր կոչը` պաշտպանել անմեղներին, խթանել խաղաղությունը․ Թրամփ

Ընդունելություն Փարիզի քաղաքապետարանում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին․ լուսանկարներ

«Թուրքիան մեզ կուտի» հասկացությունն անհասկանալի է. այնտեղ հարյուր հազար հայ է ապրում և աշխատում. Ղևոնդյան

Շվեյցարիան սկսել է Թեհրանում իր դեսպանատան փուլային վերաբացումը

Իսկ կարիք կա՞ վերծանելու, թե ինչու է աղմկում Զախարովան ԵՄ նոր քաղաքացիական առաքելության դեմ․ Մարգարյան

Ծանրորդ Արա Աղանյանը՝ Եվրոպայի առաջնության եռակի փոխչեմպիոն

Ավանսով ողբում էին․ Ծիծեռնակաբերդում երեքմանեթանոց լաց դնողների մասին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել

Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա

Երևանում ավտոմեքենան ընկել է ջրանցքը

Կիսում եմ հայ հասարակության՝ անցյալում ապրած ցավերը և հարգանքով ոգեկոչում զոհերի հիշատակը․ Էրդողանի ուղերձը

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել ապրիլի 24-ին

Պապիկյանն ու Ֆրանսիայի ԶՈՒ և վետերանների հարցերով նախարարը համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

ԵԽ-ում ՀՀ դիմակայունության բարձրացմանն աջակցելուն ուղղված բանաձևի ընդունման քննարկում կանցկացվի

Պենտագոնը քննարկում է Իսպանիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կասեցնելու հարցը

ՀՀ տարածքում սպասվում են անձրև, ամպրոպ ու կարկուտ, Լոռու և Շիրակի մարզերում՝ ձյան տեղումներ

Կարևոր է հիշել բոլոր զոհերին ու տուժածներին՝ աշխատելով տարածաշրջանի խաղաղ ապագայի ուղղությամբ․ ՄԹ դեսպան

Հայաստանում Կանադայի դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ

ՀՀ դեսպանը և Բունդեսթագի փոխնախագահը հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանում ՌԴ դեսպանը մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը

Անցյալի ողբերգությունը պիտի դառնա ոչ թե բաժանարար պատ, այլ ծանր, բայց ուսանելի փորձառություն. Մաշալյան

Անկեղծորեն կիսում ենք հայ ժողովրդի վիշտը նախնիների կրած տառապանքների համար․ ՀՀ-ում Նիդերլանդների դեսպան

Մեր երկրները կապված են համատեղ փորձությունների հավերժական կապերով. Հունաստանի նախագահը՝ հայ ժողովրդին

Սա հնարավորություն է՝ հիշելու և ընդգծելու այն անխզելի կապը, որը միավորում է Ֆրանսիան Հայաստանի հետ. Մակրոն

Տորնադո ԱՄՆ Օկլահոմա նահանգում․ կան տուժածներ. տեսանյութ

Հայերի հետ միասին ոգեկոչում ենք 1915 թվականի Ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ վարորդը տեղում մահացել է

Կեղծ և մանիպուլյատիվ. վարչապետի խոսնակը՝ Փաշինյան-Թրամփ հեռախոսազրույցի լուրի մասին

Հալածանքներն ու ճնշումները չբուժվող վերք դարձան հայերի բազմաթիվ սերունդների համար. Պուտինի ուղերձը

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում քաղաքացու հանկարծամահության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Ազատ ոճային ըմբիշները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում