«Օրիգինալ» հանձնարարականներ. իսկ կոռուպցիայի ու մենաշնորհների մասին` ոչ մի խոսք

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի` երեկ կառավարությունում անցկացրած խորհրդակցությունը թերեւս ավելի շատ բան կարող է ասել գործող կառավարության ծրագրերի մասին, քան այն ծրագիրը, որը հաստատվեց վերջերս: 

Ըստ տարածված պաշտոնական հաղորդագրության, խորհրդակցությունը կառավարության ծրագրի իրականացման միջոցառումների եւ գերակա խնդիրներին էր վերաբերվում: Խորհրդակցության ժամանակ վարչապետը բազում հանձնարարականներ է տվել, որոնցից էլ հենց երեւում է, թե ինչ «տեսլականներ» ունի նա: Այդ հանձնարարականների մի զգալի մասը, իհարկե, դեկլարատիվ բնույթ են կրում: Ավելի ճիշտ, ցանկացած չինովնիկ կարող է որոշ ժամանակ անց զեկուցել, որ այդ հանձնարարականը ամբողջությամբ կատարվել է եւ ներկայացնել գեղեցիկ ձեւակերպված «կատարողական» ցանկ:

Օրինակ, վարչապետը այսպիսի հանձնարարականներ է տվել. «Յուրաքանչյուր մարզպետ պետք է ներկայացնի մարզի զարգացման ծրագիրը», «Բուհերի եւ այլ կրթական հաստատությունների հետ վերանայել ծրագրերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն մասնագիտական հմտություններին, կիրառական հնարավորություններին, որոնք այսօր մեր հասարակությանը եւ մեր երկրին անհրաժեշտ են: Հատուկ ուշադրություն դարձնել գյուղական համայնքներում կրթության խնդրին, ՏՏ ոլորտին», «Գյուղատնտեսության, Կրթության եւ գիտության նախարարությունների եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ՝ ուսումնասիրել, թե առկա կրթական ծրագրերը որքանով են կիրառական հմտություններ ու գիտելիքներ տալիս եւ մշակել մարզերում համապատասխան ծրագրեր՝ մասնագիտական բարձրացման նպատակով»...: Կարելի է, չէ՞, պատկերացնել, թե ի կատարումն նման հանձնարարականների, առաջիկայում դեմքի ինչպիսի լուրջ արտահայտությամբ  գեղեցիկ տեքստեր են կարդալու մարզպետներն ու նախարարները:

Բայց հանձնարարականների մեջ կան նաեւ այնպիսիք, որոնք, այսպես ասենք, ուշագրավ են եւ նախկինում նման թեմաներով հանձնարարականներ կարծես չեն եղել: Առանձնացնենք դրանցից մի քանիսը:

«Արտաքին գործերի նախարարությանը՝ դեսպանատների աշխատանքների գնահատման մեջ հաշվի առնել հետեւյալ ցուցանիշները՝ ներդրումները տվյալ երկրից, առեւտրային շրջանառությունը, արտահանումը, ներմուծումը, զբոսաշրջությունն այդ երկրի եւ մեր երկրի միջեւ»,- հանձնարարել է Կարեն Կարապետյանը:

Սա բավականին նուրբ թեմա է: Խնդիրն այն է, որ Հայաստանը դեսպանատներ է հիմնել որտեղ ասես, անկախ նրանից, թե ինչ անհրաժեշտություն կա դրանում: Տարեկան միլիարդավոր դրամների ծախսեր են կատարվում դրանց պահպանման համար: Դեսպաններ են նշանակվում մարդիկ, որոնք դիվանագիտության հետ ոչ մի առնչություն չունեն, ու այդպիսի կարգավիճակ ստանում են միայն իշխանությունների առաջ իրենց մատուցած «ծառայությունների» դիմաց կամ իրենց հարազատական կապերի շնորհիվ: Ոչ ոք չգիտի ու չի կարողանում բացատրել, թե նրանք ինչով են «լցնում» իրենց օրը արտասահմանում ու ինչով են վաստակել այն «հզոր» աշխատավարձերը, որ ստանում են մեր` հարկատուներիս հաշվին:

Չէ, այնպես չէ, որ հանձնարարականը կատարելու մասին զեկուցելիս, ասենք, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարելու է, թե մենք ուսումնասիրեցինք մեր դեսպանատների աշխատանքի արդյունավետությունը նշված չափանիշներով եւ եկանք եզրակացության, որ դրանց կեսը պետք է փակվի: Կարելի է համոզված լինել, որ հանձնարարականների կատարման մասին ելույթում նախարարը հայտարարելու է, որ ներդրումներն ու փոխադարձ առեւտուրը կարեւոր չափանիշներ են, բայց մեր դեսպանատները այսինչ ու այսինչ երկրներում հսկայական ջանքեր են թափել Հայոց ցեղասպանության ճանաչման կամ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքը բացառելու ուղղությամբ: Դե գնա ու հաշվիր այդ «հսկայական ջանքը»: 

Բայց այս հանձնարարականի կատարման ընթացքում կարող է մի այլ հետաքրքիր բան պարզվել: Վարչապետի նշած չափանիշները հիմք վերցնելով, Հայաստանը պետք է դեսպանատներ բացի օֆշորային գոտիներում` ասենք Կայմաններում, Վիրջիններում, Սեյշելներում եւ այլուր: Եվ ԱԳ նախարարը կարող է դա հիմնավորել ցուցանիշներով: Խնդիրն այն է, որ այդ օֆշորներից ՀՀ տնտեսության մեջ շատ ավելի մեծ ներդրումներ են իրականացվում, քան շատ այլ երկրներից, որտեղ գործում են ՀՀ դեսպանություններ: Օֆշորներում դեսպանատներ հիմնելու առաջարկը շատ դուր կգա մեր բարձրաստիճան պաշտոնյաներին ու օլիգարխներին, որոնք շատ սերտ հարաբերություններ ունեն դրանց հետ, հսկայական դրամական շրջանառություն: Այնպես որ, վարչապետի այս հանձնարարականին պետք է շատ զգույշ վերաբերվել:    

«Վերանայել Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության բոլոր ներկայացուցչությունները, տալ առաջարկություններ նպատակահարմարության վերաբերյալ, ինչպես նաեւ դեսպանատների հետ քննարկել՝ ներկայացուցչությունների գործառույթները դեսպանատներ տեղափոխելու հարցը, որպեսզի ունենանք ֆինանսական միջոցների օպտիմալացում»,- նաեւ այսպիսի հանձնարարական է տվել վարչապետը:

Տարօրինակ կարող է հնչել, որ շատ դեպքերում որեւէ երկրում մենք ունենք դեսպանատուն ու դրանից առանձին գործող տնտեսական ներկայացուցչություն: Երբ այդպիսի ճոխությունների գնում են, ասենք, ԱՄՆ-ն, Չինաստանը, Եվրոպական երկրները եւ այլն, հասկանալի է: Բայց մենք` մեր 3 միլիոն բնակչությամբ  ու 2.5 միլիարդ դոլարի չհասնող բյուջեով այդպիսի ներկայացուցչություններ ենք պահում: Ինչպես կկատարվի այս հանձնարարականը, կերեւա առաջիկայում:   

Նմանատիպ «օրիգինալ» հանձնարարականներ էլի կային: Անկախ նրանից՝ ինչպես դրանք կիրականացվեն, կամ ընդհանրապես կիրականացվեն թե ոչ, ուշագրավ է, որ այդ թեմաները բարձրաձայնվեցին:

Չի կարելի չնկատել, որ բացարձակապես ոչ մի հանձնարարական չհնչեց կոռուպցիայի ու մենաշնորհների վերաբերյալ: Կառավարության ծրագրում այդ թեմաները լավ թե վատ շոշափվել էին, եւ «ծրագրի իրականացման միջոցառումների եւ գերակա խնդիրների վերաբերյալ» այս խորհրդակցության ժամանակ դրանց անդրադարձ չեղավ:

Տպել
4702 դիտում

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ