Երևան
12 °C
«Քրեական օրենսգիրքը շատ հստակ տարանջատում է՝ որ դեպքում է դիտավորություն, որ դեպքում՝ անզգուշություն»:
Այս մասին Armtimes.com-ի հարցին ի պատասխան ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, թե ինչպե՞ս եք պարզելու դիտավորությամբ, թե՞ անզգուշությամբ է արված սուտ մատնությունը:
Տեղեկացնենք, որ խոսքը վերաբերում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների՝ մասնավորապես ուրիշի փոխարեն քվեարկության մասին կեղծ հաղորդմանը իրավապահ մարմիններին: Այս հարցը շատ է քննարկվել ընդդիմության շրջանում, քանի որ ընդդիմադիրների խոսքով՝ փոփոխության հետեւանքով պատասխանատվության կենթարկվեն նաեւ ոչ միտումնավոր կեղծ տեղեկատվություն ներկայացրած անձինք: Ընդգծենք, որ խոսքը գնում է Քրեական օրենսգրքի 154.8 հոդվածի մասին, ըստ որի սուտ հայտարարության դեպքում նախատեսված է ազատազրկում 2-2,5 տարով, իսկ անզգուշությամբ արված կեղծ մատնության դեպքում՝ նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկից մինչեւ ութհարյուրապատիկը չափով տուգանք կամ ազատազրկում մինչեւ երկու տարի ժամկետով:
«Խոսքը վերաբերում է շատ ֆունդամենտալ մի գիտելիքի, որն ամրագրված է հենց օրենսգրքում»,- մանրամասնեց Դավիթ Հարությունյանը:
Մեր ճշտող հարցին, եթե քաղաքացին չի տիրապետում Քրեական օրենսգրքին, պե՞տք է պատասխանատվության ենթարկվի անզգուշությամբ արված սուտ մատնության համար, Հարությունյանն ասաց.
«Քրեական օրենսգրքում նկարագրված հանցակազմերը ենթադրում են, որ անգամ եթե քաղաքացին չի տիրապետում այդ հանցակազմի էությանը, բայց կատարում է հանցագործություն, ապա պատժվում է: Պետք է ասեմ, որ չկա որեւէ ոչ տրամաբանական հանցակազմ, տվյալ դեպքում, խոսքը վերաբերում է սուտ հայտարարությանը, երբ անձն իրականում գնացել է քվեարկել, իսկ ինչ-որ մեկը կողքից ասել է, որ նա չի մասնակցել քվեարկության: Եթե մի քիչ կոպտացնեմ հարցադրումը՝ ես վկայում եմ, որ այդ անձը չի մասնակցել քվեարկությանը»:
Հարցին, ի՞սկ եթե քաղաքացիները վախենան պատասխանատվության ենթարկվելուց եւ չբարձաձայնեն տեղեկությունը, որին տիրապետում են, Հարությունյանը պատասխանեց.
«Եթե քաղաքացին վստահ չէ, որ իր գիտելիքը ճիշտ է, ուրեմն ճիշտ է, որ մի քանի անգամ մտածի: Եթե մեկից լսել է, որ այն մարդն այստեղ չէ ու հավանաբար չի քվեարկել, իսկապես ճիշտ չէ, որ հայտարարություն անի: Եթե գիտի, որ օրինակ՝ եղբայրն այդ պահին գտնվում է ՌԴ-ում եւ չի կարող մասնակցել քվեարկության, ինչի՞ց պետք է մտահոգ լինի, որ հանկարծ եղբայրը կհայտնվի՞ Երեւանում»:
Հարությունյանի խոսքով՝ նման հայտարարությունների համար պատասխանատվություն է պահանջվում, որովհետեւ հետեւանքը շատ լուրջ է:
«Այդ հայտարարության արդյունքներով անկախ նրանից ճիշտ է, թե՞ սխալ, հնարավոր է 48 ժամվա ընթացքում հանձնաժողովը չկարողանա մինչեւ վերջ ստուգել եւ ստիպված պետք է այն ընդունի որպես ճշմարտություն, ինչի արդյունքում կարող է երկրում անվավեր ճանաչվել ընտրությունները: Հաշվի առնելով թե ինչ հետեւանք կարող է ունենալ հայտարարությունը, հայտարարություն տվողը պետք է խուսափի սուտ տեղեկություններ հայտնելուց»,- ասաց նա:
Տեղեկացնենք, որ վաղն արտահերթ նիստում երկրորդ եւ ամբողջական ընթերցմամբ քվեարկության կներկայացվի Ընտրական օրենսգիրքը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար
«Մերսեդես»-ը բախվել է կամրջի արգելապատնեշին, կողաշրջվել․ վարորդի կինն ու 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
ՊԵԿ-ը Ծառուկյանի «Օնիրա Քլաբ»-ում բացահայտել է 300 մլն դրամի չհայտարարագրված հասույթ․ տեսանյութ
Գլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ունեցել քննարկում
Պապոյանը ձկնաբուծարան է այցելել, ներկայացրել պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը
Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել երեքվագոնանի վերանորոգված շարժակազմ
Մի մոռացեք չծխել սրճարաններում և վերցնել/տրամադրել ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
4 մ բարձրությունից քաղաքացին նետվել է Գողթանիկ գյուղի ջրվեժը և խեղդվել. ջրասուզակը դուրս է բերել դին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT