Առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ կունենա հեծանվահրապարակի Եվրոպայի առաջնությունում

Այսօր Փարիզի մերձակայքում գտնվող Սեն Կանտեն Ան Իվելին քաղաքի հեծանվահրապարակում մեկնարկում է Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Պատմության ընթացքում առաջին անգամ Հայաստանը մասնակից է ունենալու այս մրցաշարում: Ընդհանուր առմամբ, Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել 35 երկրի 280 հեծանվորդ, որոնց թվում են եվրոպական գրեթե բոլոր ուժեղագույն մարզիկները: Ռիո Դե Ժանեյրոյում ամռանը կայացած Օլիմպիական խաղերից հետո մեկնարկող Եվրոպայի առաջնությունն առաջին մեծ մրցաշարն է, եւ մասնակիցների թվում են Օլիմպիական խաղերի չեմպիոններ, բրիտանացիներ Սթիվեն Բերկը, Քեթի Արչիբալդը, Էլինոր Բարկերը, աշխարհի բազմակի չեմպիոն, գերմանացի Սեբաստիան Մորը, իտալացի Ֆիլիպո Գանան եւ այլ հայտնի հեծանվորդներ:

Հայաստանը Եվրոպայի առաջնությունում ներկայացնելու է 2011 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր, Հայաստանի 2016 թվականի բացարձակ չեմպիոն Մհեր Մկրտչյանը: Մինչ այժմ հայ հեծանվորդները իրավունք էին ստացել մասնակցելու միայն երիտասարդական մրցաշարերին, բայց վերջին տարիներին արձանագրած հաջողությունների շնորհիվ Հայաստանն արդեն ներկայացուցիչ ունի նաեւ մեծահասակների մրցաշարում՝ Եվրոպայի առաջնությունում: Հիշեցնեմ, որ անցյալ տարի Էդգար Ստեփանյանը նվաճեց Եվրոպայի երիտասարդների չեմպիոնի, աշխարհի երիտասարդների փոխչեմպիոնի կոչումները, որից հետո հայ հեծանվորդների հանդեպ որոշակի հետաքրքրություն առաջացավ Եվրոպայում:

Այս տարի Հայաստանի հեծանվային մարզաձեւերի ֆեդերացիայի եւ սպորտի նախարարության ջանքերով նույն Էդգար Ստեփանյանը 3 ամիս մարզվեց հեծանվասպորտի միջազգային ֆեդերացիայի կենտրոնում, ուր իրավունք են ստանում մարզվել միայն տաղանդավոր եւ հեռանկարային մարզիկները: Մարզումներին զուգահեռ Էդգարը մասնակցեց Պորտուգալիայում, Ֆրանսիայում կայացած մի քանի հեղինակավոր մրցաշարերի, ապա Հայաստանը ներկայացրեց Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում:

3 մրցաշարերում 19-ամյա Էդգարին հաջողվեց տեղ զբաղեցնել առաջին տասնյակում, ինչը մեծ հաջողություն է երիտասարդ մարզիկի համար: Զուգահեռաբար, Մհեր Մկրտչյանը հրավերք ստացավ եւ մինչ այսօր էլ մարզվում է ֆրանսիական «Շարվե Շավանյե» հեծանվային ակումբում եւ մասնակցել է մի քանի միջազգային մրցաշարերի, Ֆրանսիայի «Գրան Պրի» մրցաշարում էլ Մհերը զբաղեցրել է 12-րդ տեղը:

Էդգար Ստեփանյանը եւ Մհեր Մկրտչյանը հեծանվասպորտի միջազգային ֆեդերացիայի խաղացանկում տեղ գտած մրցաշարերում իրենց զբաղեցրած տեղերին համապատասխան վարկանիշային միավորներ են վաստակել եւ տեղ են գտել մեծահասակների համաշխարհային վարկանիշային աղյուսակում. Ստեփանյանը զբաղեցնում է 42 - րդ, Մհեր Մկրտչյանը՝ 488-րդ տեղերը: Հայաստանն էլ առաջին անգամ պատմության ընթացքում վարկանիշ է ձեռք բերել եւ հայտնվել Եվրոպական երկրների վարկանիշային աղյուսակի 26-րդ հորիզոնականում:

Նշենք, որ ետխորհրդային երկրներից Հայաստանի հետ միասին վարկանիշային աղյուսակում տեղ են գտել հեծանվային մարզաձեւերում ավանդաբար ուժեղ մերձբալթյան 3 երկիր՝ Լատվիան, Լիտվան, Էստոնիան, ինչպես նաեւ Ռուսաստանը, Ուկրաինան եւ Բելառուսը:

Բնականաբար, սա արդեն մեծ առաջընթաց է մեր երկրի համար: Հայաստանի հեծանվային մարզաձեւերի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը նշում է, որ առաջնային նպատակը Տոկիոյում 2020 թվականին կայանալիք ամառային Օլիմպիական խաղերում մասնակից ունենալն է:

«Հեծանվային սպորտում Օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերելը չափազանց բարդ գործընթաց է: Վարկանիշային մրցաշարերը մեկնարկում են 2017 թվականի աշնանը, բայց դրանց մասնակցելու համար նախ պետք է մասնակցել Եվրոպայի, աշխարհի առաջնություններին, աշխարհի գավաթի փուլերին: Այս մրցաշարերում բավարար արդյունքներ ցույց տալու դեպքում էլ նոր իրավունք ես ստանում մասնակցել վարկանիշային մրցաշարերի: Հիմա Հայաստանը, Մհեր Մկրտչյանը, Էդգար Ստեփանյանն արդեն հաշվարկային միավորներ ունեն: Հույս ունեմ, որ Մհերին կհաջողվի Եվրոպայի առաջնությունում ավելացնել իր միավորների քանակը, բարելավել դիրքը համաշխարհային վարկանիշային աղյուսակում»,- երեկ մեր զրույցում ասաց Արմեն Գյոզալյանը:

Ավելացնեմ, որ այսօր մեկնարկող Եվրոպայի առաջնությունում Մհեր Մկրտչյանը մասնակցելու է «Սկրետչ» եւ «Խմբակային մրցավազք» մրցաձեւերին: Եվրոպայի առաջնությունն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվելու է «Եվրոսպորտ» հեռուստաալիքով:

Տպել
2694 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին