Արկտիկական ճակատի ներթափանցումը սկսվել է. մի շարք բնակավայրերում այս պահին ձյուն է տեղում

17/10/2016 schedule18:34

Լուսանկարները Վահե Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից (Դիլիջանի թունելի սկիզբը՝ այսօր)

Ուրալի տարածքից արկտիկական ճակատի ներթափանցումը մեր երկրի տարածք սկսվել է. Հայաստանի մի շարք բնակավայրերում այս պահին ձյուն է տեղում: Խոսքը, մասնավորապես, Դիլիջանի բարձրադիր հատվածների, Լոռու եւ Սյունիքի մարզերի մասին է: Տեղեկությունները մեզ հայտնեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Լոռու մարզում անձրեւն արդեն վերածվում ձյան, Սյունիքում ձյունախառն անձրեւ է, ջերմաստիճանը մոտենում է զրոյի: Գիշերը բոլոր լեռնային մարզերում ձյուն կտեղա: Ձյուն է սպասվում նաեւ Արցախում: Ձյան տեղումները կշարունակվեն վաղը եւ հոկտեմբերի 19-ին:

Հատկապես, վաղը շատ ցուրտ է լինելու: Ջերմաստիճանը երեկվա համեմատ մինչեւ հոկտեմբերի 19-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում կնվազի 15-20 աստիճանով, իսկ մյուս մարզերում 8-10 աստիճանով: Օրինակ, Լոռիում հիմա ընդամենը +1+2 աստիճան է, Գորիսում +3, Քաջարանում +2 աստիճան: Ջերմաստիճանը շարունակում է իջնել»,- ընդգծեց օդերեւութաբանը:

Գագիկ Սուրենյանից տեղեկացանք նաեւ, որ, հատկապես, վաղը ճանապարհներին կլինի մառախուղ, ցածր հորիզոնական տեսանելիություն, մերկասառույց:

Մեր հարցին, թե արդյո՞ք ձյուն է սպասվում նաեւ Երեւանում՝ Սուրենյանը պատասխանեց. «Այս պահին Երեւանում եւս զգացվում է սառն օդի ներթափանցում, հատկապես՝ վաղը շատ ցուրտ կլինի, բայց ձյուն չի կանխատեսվել: Երեւանում տեղումները կլինեն անձրեւի տեսքով, իսկ ջերմաստիճանը՝ վաղը ցերեկը հազիվ +10+11 աստիճան կլինի»:

«Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց Ձորի լեռնային բնակավայրերում, Գեղարքունիքում ձյան տեղումները կլինեն թույլ, իսկ Արարատյան դաշտում եւ նրա նախալեռնային գոտիներում, Վայոց Ձորի նախալեռներում, ինչպես նաեւ Երեւանում սպասվում է թույլ անձրեւ: Միայն Շիրակում ցիկլոնի ազդեցությունը գրեթե չի զգացվի: Այնտեղ տեղումների հավանականությունը փոքր է»,- հավելեց Գագիկ Սուրենյանը:

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալից տեղեկացանք նաեւ, որ Ուրալից ներթափանցած արկտիկական ցիկլոնի ազդեցությունը կթուլանա հոկտեմբերի 20-ից: «20-ից հետո ցիկլոնը կհեռանա մեր տարածքից, ջերմաստիճանը նորից կբարձրանա, բայց այնքան չէ, որքան սեպտեմբերին էր»,- հավելեց նա:

Մեր հարցին, թե արդյո՞ք հոկտեմբերին ձյան տեղումները նորմայի շրջանակներում են՝ օդերեւութաբանը պատասխանեց.

«Իհարկե, սեպտեմբերին էլ է ձյուն տեղում: Օրինակ, 2009 թվականի սեպտեմբերի 28-ին բոլոր լեռնային մարզերում ձյուն տեղաց: Երեւանում դարի ընթացքում մեկ անգամ է հոկտեմբերին ձյուն տեղացել՝ 1948 թվականին, բայց լեռնային շրջաններում (Lոռի, Տավուշ, Սյունիք) բնորոշ են այսպիսի ցուրտ ներխուժումները տարվա այս եղանակին, այնպես չէ, որ հազվադեպ երեւույթ չէ»:

Տպել
6835 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է