2017 թվականի «Գինեսի ռեկորդների» գրքում տեղ են գտել մի շարք հանրահայտ մարզիկներ

Մարզաշխարհի հանրահայտ 11 ներկայացուցիչ այս տարի ցուցադրած մարզական աննախադեպ ցուցանիշների, յուրահատուկ արդյունքների համար ընդգրկվել է 2017 թվականի «Գինեսի ռեկորդներ» գրքում: Յուրաքանչյուր տարի հրապարակվող հանրաճանաչ «Գինեսի ռեկորդներ» գիրքը ամփոփում է տարվա մեջ տեղի ունեցած ուշագրավ իրադարձությունները, տարատեսակ ռեկորդները եւ այլն: 2017 թվականի «Գինեսի ռեկորդների» գրքում իրենց տեղն են ունենալու ճանաչված հետեւյալ մարզիկները, ակումբները:

Պետեր Չեխ (Չեխիա), - չեխ դարպասապահն Անգլիայի բարձրագույն խմբի՝ Պրեմիեր լիգայի առաջնություններում գոլ բաց չի թողել 181 խաղերում: Սա ռեկորդային ցուցանիշ է:

Գարեթ Բարի (Անգլիա), - Անգլիական «Էվերտոնում» հանդես եկող այս ֆուտբոլիստը «Գինեսի ռեկորդներ» գրքի մեջ է հայտնվել Անգլիայի առաջնությունում թիմի մեկնարկային կազմում հայտնվելու ռեկորդային ցուցանիշի համար՝ 580 խաղ:

Նովակ Ջոկովիչ (Սերբիա), - Աշխարհի ուժեղագույն թենիսիստ Ջոկովիչը 2015 թվականի ընթացքում վաստակել է ռեկորդային պարգեւավճարներ՝ 21,6 միլիոն ԱՄՆ դոլար:

Ջորդան Սպայետ (ԱՄՆ), - 2015 թվականի ընթացքում ամերիկացի գոլֆիստը ստացել է պատմության մեջ ամենամեծ աշխատավարձը պրոֆեսիոնալ գոլֆիստների մեջ՝ 12 միլիոն ԱՄՆ դոլար:

Ադամ Փիթի (Մեծ Բրիտանիա), - Ռիո Դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերում Փիթին դարձավ պատմության ամենաարագ լողորդը 100 մետր բրաս լողաոճում:

Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա), - Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստի թվիթերյան բաժանորդների քանակը 2016 թվականի հոկտեմբերի 7-ի դրությամբ հասել է ռեկորդային թվի՝ 47 262 909 մարդ: 

Սերենա Ուիլյամս (ԱՄՆ), - հանրահայտ թենիսիստուհին «Գինեսի ռեկորդների» գրքում է հայտնվել «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում ամենաերկարատեւ ժամանակահատվածում (1999-2016 թթ.) նվաճած տիտղոսների համար:

Մաքս Ֆերստապեն (Բելգիա), - 19-ամյա ավտոարշավորդը դարձել է «Ֆորմուլա 1»-ի մրցաշարերի պատմության ամենաերիտասարդ հաղթողը. 2016 թվականի մայիսին Ֆերստապենը հաղթել է Իսպանիայի «Գրան Պրիում»՝ 18 տարեկան, 228 օրական հասակում:

Հոլի Հոլմ (ԱՄՆ), - առաջին կինն է, որին հաջողվել է նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը ե՛ւ խառը մենամարտերում (UFC-ի չեմպիոն, 2015թ.), ե՛ւ պրոֆեսիոնալ բռնցքամարտում (WBA չեմպիոն, 2006 թ.):

Կարլի Լլոյդ (ԱՄՆ), - հեղինակ է կանանց ֆուտբոլի Աշխարհի առաջնությունների եզրափակիչ հանդիպումների պատմության ամենաարագ գոլի (3-րդ րոպե), առաջին հեթ տրիկի (3 գոլ՝ 1 խաղում), նաեւ ամենատարեց ֆուտբոլիստն է, որին հաջողվել է գոլի հեղինակ դառնալ Աշխարհի առաջնության եզրափակիչում (32 տարեկան, 354 օրական):

«Լեսթեր» (Անգլիա), - ֆուտբոլի Անգլիայի առաջնությունների պատմության  ընթացքում առաջին անգամ 14-րդ տեղը գրաված թիմը կարողացավ 2 մրցաշրջան հետո նվաճել չեմպիոնի կոչումը: Իտալացի մարզիչ Կլաուդիո Ռանիերիի ղեկավարած թիմը այս տարի գարնանը նվաճեց միլիոնավոր ֆուտբոլասերների սերն ու հարգանքը, հիմա էլ հայտնվում է «Գինեսի ռեկորդների» գրքում:

Տպել
4419 դիտում

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին