«Բարգավաճ Հայաստանն» առաջարկում է Վանաձորի քաղաքապետի ընտրությանը բաց քվեարկել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ Վանաձորի ավագանու իրենց երեք անդամները կլուսանկարեն իրենց քվեաթերթիկները որպես ապացույց, որ իրենք հավատարիմ են մնում եռակողմ ստորագրած հուշագրին և ընտրելու են «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածու Քրիստ Մարուքյանին:

 Հիշեցնենք, որ այսօր Վանաձորի ավագանին ընտրելու է քաղաքապետ: Քաղաքապետի՝ հանրապետական կուսակցության թեկնածու Մամիկոն Ասլանյանի օգտին քվեարկելու է նաև «Դաշնակցություն» կուսակցության երկու անդամները: Այդպիսով , Մ. Ասլանյանն ունենալու է 15 ձայն, մինչդեռ եռակողմ համաձայնագրի արդյունքում Ք. Մարուքյանն ունի «Լուսավոր Հայաստան», Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների 18 ձայները:

Այնուամենայնիվ, մտահոգություն կա, որ ՀՀԿ-ականների ազդեցության արդյունքում հատկապես ՀՎԿ երկու անդամները քվեարկեն Մ. Ասլանյանի օգտին: Չէ՞ որ քաղաքապետ ընտրվելու համար վերջինիս ընդամենը երկու ձայն է պակասում: Արդեն իսկ խոսակցություններ կան, թե ՀՎԿ ցուցակը ղեկավարող Արկադի Փելեշյանը կարող է քվեարկել Մ.Ասլանյանի օգտին, և որ նրան ՀՀԿ-ն սպառնացել է, թե հակառակ պարագայում՝ օրեր առաջ Ռաֆայել Գրիգորյանին ծեծի ենթարկելու գործը կխստացնի: Բացի այդ ,Մ. Ասլանյանի օգտին կարող է քվեարկել նաև ավագանու ՀՎԿ անդամ  Տիգրան Նազարյանը, ով թեև մանդատ է ստացել, բայց համագործակցության հուշագրի տակ չի ստորագրել: Այնուամենայնիվ, ավագանու ԲՀԿ անդամների քվեարկության շուրջ զրուցեցինք ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանի հետ:

- Պարոն Խաչատրյան, ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ Վանաձորի ավագանու ձեր երեք անդամները պետք է նկարեն իրենց քվեաթերթիկը: Ինչո՞ւ եք նման քայլի գնում, ո՞րն է խնդիրը:

- Ն. Զոհրաբյանը հայտարարել է, որ մենք առաջարկելու ենք, որ ավագանու նիստում քաղաքապետի ընտրությունը լինի բաց: Պատճառն այն է, որ հանկարծ չլինեն տարակարծություններ: Ավագանու մեր անդամները նիստի ժամանակ նման առաջարկություն կանեն, իսկ այդ որոշումը կայացնելու է ավագանու ողջ կազմը:

- Իսկ բայց քվեարկությունն օրենքի խախտում չէ՞:

- Ընտրական օրենսգիրքն այնպես է գրված, որ կարող ես տարբեր կերպ մեկնաբանել: Արգելանք չկա: Մեկնաբանություններն արվում են այնպես, ինչպես նպատակահարմար են գտնում: Ինչպես Գյումրիում ասացին, այսքան մանդատ կա, քաղաքապետը սա է ու վերջ:

- Իսկ ի՞նչ տարակարծություններից եք մտահոգված: Որպեսզի ԲՀԿ-ի անդամներին չմեղադրե՞ն ՀՀԿ-ի թեկնածուի օգտին քվեարկելու համար:

- Ամեն ինչ էլ հնարավոր է: Մենք երբեմն, խորհրդարանում ենք նման բանի հետ առնչվում: Եվ որպեսզի թյուր ըմբռնումներ չլինեն, կարծում եմ, արդարացի կլինի, որ ավագանին նման որոշում կայացնի, եթե դա իր իրավասությունների շրջանակներում է:

- Իսկ եթե չկայացնի, այդ դեպքում դուք ինչպես եք խուսափելու նման թյուրիմացություններից:

- Բայց երեք խմբակցությունների ավագանու անդամների թիվն ավագանու կազմում մեծամասնություն է, հետևաբար, որոշում կայացնելու խնդիր չկա: Իսկ եթե քաղաքական ուժերից մեկը չհամաձայնեց կամ չքվեարկեց այդ առաջարկության օգտին, դա արդեն մտածելու տեղիք կտա: Եթե չեն ցանկանում հանրությանը տեսանելի քվեարկություն կատարել, ուրեմն տվյալ քաղաքական ուժի հայտարարությունը չի համապատասխանում հանրությանն արած նրա հավաստիացումներին: Դա արդեն նշանակում է, որ ինչ-որ տեղ շան գլուխ է թաղված:

- Այնուամենայնիվ, ԲՀԿ-ն նման թյուրիմացություններից խուսափելու համար ինչ է անելու: Նկարեն քվեաթերթիկները և հրապարակե՞ն, ինչպես տիկին Զոհրաբյանն է ասել:

- Չեմ կարծում, որ քվեաթերթիկը նկարելն այդքան հարմար տարբերակ է: Կմտածենք: Բայց որ մենք պարտավոր ենք հանրությանը հավաստիացնել, թե ԲՀԿ երեք ավագանիներն ինչպես են քվեարկել, դա միանշանակ է: Հանրությունը պետք է հարյուր տոկոսով վստահ լինի, որ ԲՀԿ-ն քվեարկել է իր խոստմանը համապատասխան: Ասացվածքն ասում է, դուռդ փակ պահի, ուրիշին գող մի անվանի: Մենք մեր դուռը փակ կպահենք: Մեր ավագանու անդամներն այնպես կանեն, որ հանրությանն ամբողջությամբ հասկանալի լինի, իսկ մնացածը յուրաքանչյուրի գործն է:

- Իսկ վստա՞հ եք, որ ՀՀԿ-ն, անպայման, ուզում է, որ Ք. Մարուքյանը Վանաձորում քաղաքապետ դառնա: Միգուցե նրա հետ էլ տեղի ունենա այն, ինչ 2012թ. խորհրդարանական ընտրություններին տեղի ունեցավ Վիկտոր Դալլաքյանի հետ:

- Դա պիտի իրենց հարցնեք, ես չեմ կարող ասել:

Տպել
3458 դիտում

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը