17 տարի նույն պաշտոնում. Եղվարդի քաղաքապետն ուզում է նորից ընտրվել

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքը շուրջ 17 տարի է ղեկավարում է Նորայր Սարգսյանը: Հոկտեմբերի 2-ին սպասվող ՏԻՄ ընտրություններից հետո, ամենայն հավանականությամբ, կրկին ինքը կշարունակի պաշտոնավարել, քանի որ առաջադրված այլ թեկնածուներ չկան:

Armtimes.com-ի հարցին՝ տարօրինակ չէ՞, որ Եղվարդում այլ թեկնածուներ չեն առաջադրվել, Սարգսյանն ասաց.

«Եթե այդ մեխանիզմով նայենք հանրապետության մի շարք համայնքներում տարօրինակությո՞ւն է, որ չեն առաջադրվել»:

Հետաքրքրվեցինք՝ Եղվարդում ընդդիմադիր կուսակցությունների տարածքային կառույցներ չկա՞ն, մեր զրուցակիցն ասաց, որ հիմնականում համապետական ընտրությունների ժամանակ են ակտիվանում:

«Մեզ մոտ ոչ մի անգամ ընդդիմադիր թեկնածու չի առաջադրվել»,- ասաց նա:

Ճշտող հարցին՝ չե՞ք կարծում, որ Եղվարդում պետք է սերնդափոխություն լինի, քաղաքապետն ասաց, որ այն կարծիքին է, որ պետք է ավելի երիտասարդ եւ «ավելի եռանդուն» կադրեր լինեն:

Հարցին՝ վիրավորական չէ՞, որ հաղթելու է առանց մրցակիցների, Նորայր Սարգսյանը պատասխանեց.

«Դե, որ որեւիցե մեկին չէին կարող բռնել բերել, ասել ինձ մրցակից եղի»:

Հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է այդ դեպքում կրկին առաջադրվել, Սարգսյանը պատասխանեց.

«Եղվարդի ազգաբնակչությունն իմ կատարած աշխատանքից գոհ է, եւ ես մտածում եմ, որ համայնքում էլի անելիք ունեմ»:

Մեր դիտարկմանը, որ Եղվարդում ինքը հայտնի է որպես նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի կադր, մեր զրուցակիցը զայրացավ.

«Ես ոչ մեկի կադրը չեմ, Սարգսյան Նորիկն եմ, առաջադրվել եմ 99 թվականին՝ ինքնառաջադրմամբ, 2007 թվականին դարձել եմ ՀՀԿ-ական, այժմ էլ ՀՀԿ-ն է ինձ առաջադրել, հետեւությունները թողնում եմ ձեզ: Ես ոչ մեկի կադրը չեմ՝ ո՛չ Կովալենկո Շահգալդյանի, ո՛չ էլ մարզպետի»:

Ինչ վերաբերում է մամուլի այն տեղեկություններին, որ ինքն Եղվարդի ամենահարուստ մարդկանցից է, Նորայր Սարգսյանը հումորով պատասխանեց.

«Ուր է թե ճիշտ լիներ, եթե իրականում էդքան հարուստ եմ, հարստությանս կեսը ձեզ կարող եմ տալ»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Հանրապետության մի շարք համայնքներում  սպասվում են տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ. մի շարք քաղաքներում գործող քաղաքապետից բացի այլ թեկնածուներ չեն առաջադրվել, օրինակ՝ Լոռու մարզի Ստեփանավան եւ Տաշիր քաղաքներում:

Տպել
4716 դիտում

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը