Իրանական գազը, Հովիկ Աբրահամյանի հրաժարականը եւ գազի Կարենի նշանակումը

Արդեն անդրադարձել ենք Հովիկ Աբրահամյանի հրաժարականի հնարավոր ներիշխանական պատճառներին, առաջ քաշելով վարկած, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում Հովիկ Աբրահամյանի նման հակառակորդ՝ վարչապետի աթոռին, Սերժ Սարգսյանին պետք չէր: Վարչապետը, սակայն, այն պաշտոնյան չէ, որին կարելի է ուզած պահին ասել՝ եկել է հրաժարականի պահը: Դրա համար անհրաժեշտ են բազմաթիվ գործոններ, որոնց դասավորվածությունը տվյալ փուլում կարող է հանգեցնել նման արդյունքի:

Հովիկ Աբրահամյանն իր հրաժարականի խոսքում անուղղակիորեն մատնացույց արեց «աշխարհաքաղաքական, արտաքին տնտեսական եւ ռազմական գործոններ»: Ի՞նչ նկատի ուներ նախկին վարչապետը: Այս հարցին պատասխանը ստանալու համար պետք է վերհիշել Աբրահամյանի վարչապետության շրջանը, մասնավորապես, թե նրա պաշտոնավարման ընթացքում արտաքին տնտեսական քաղաքականության մեջ ինչի վրա էր շեշտը դրված: Եվ պետք է հաշվի առնել, թե ինչ աշխարհաքաղաքական եւ ռազմական համատեքստում նա հեռացավ:

Աբրահամյանի պաշտոնավարման ընթացքում առանձնակի ակտիվություն դրսեւորվեց Հայաստան-Իրան հարաբերություններում, այն աստիճան, որ արդեն կարծիքներ էին հնչում, թե Հայաստանն ի վերջո որոշել է դիվերսիֆիկացնել իր էներգետիկ աղբյուրները եւ վերջ դնել Ռուսաստանից քառորդդարյա էներգետիկ միահեծան կախվածությանը: Հայ-իրանական շփումների ակտիվացմանը մեծապես նպաստեց Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների վերացումն այս տարվա սկզբին: Աբրահամյանի գխավորությամբ ՀՀ կառավարությունը փորձեց օգտագործել պատմական հնարավորությունը. թեկուզ փոքր ծավալներով եւ, ժամանակավորապես, բնակչության սպառման համար գազ գնել նաեւ Իրանից:

Իրանական գործոնը կառավարությունը սկսեց օգտագործել նաեւ ռուսական գազի գնի շուրջ բանակցություններում: Ինչպես հայտնի է, այս տարվա փետրվարին Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցից այս կողմ ՀՀ-ն եւ ՌԴ-ն բանակցում էին ՀՀ-ին մատակարարվող գազի գնի իջեցման շուրջ, եւ միայն հուլիսի 1-ից սպառողներին մատակարարվող գազի գինը 10 դրամով նվազեց:

Չնայած սրան, Աբրահամյանի կառավարությունը չհրաժարվեց իրանական գազը ՀՀ բնակչությանը հասցնելու մտքից. երկու շաբաթ անց վարչապետը դիմեց Իրանի իր գործընկերոջն Իրանից Հայաստան ներմուծվող գազի ծավալներն ավելացնելու հարցով, քանի որ «Վրաստանի տարածքում մայրուղային գազատարի վնասված հատվածներում վերականգնողական աշխատանքների իրականացման նպատակով հուլիսի 10-ից օգոստոսի 10-ը Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է»: Դիմելը դեռ ոչինչ: Այդ մասին կառավարությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց եւ նշեց, որ իրանական կողմը դրական է արձագանքել այս առաջարկին:

Երկու հարեւան պետությունների համար սովորական, աննշան թվացող իրադարձություն՝ մեկը մյուսին ժամանակավորապես ավելի մեծ ծավալներով գազ կմատակարարի, քանի որ հիմնական գազատարը վերանորոգման մեջ է: Հայաստանին շրջապատող աշխարհաքաղաքական իրողությունները եւ մինչ օրս վարած արտաքին տնտեսական քաղաքականությունը, սակայն, թույլ չէին տալու, որ դա մնա որպես աննշան իրադարձություն: Դա ավելի շատ նշանակում էր պայմանավորվածություն Ռուսաստանի մեջքի ետեւում:

Քանի որ հաղորդագրությունն արդեն հրապարակվել էր, ռուսական կողմին այլ բան չէր մնում, քան հայտարարել, որ վերանորոգման ընթացքում ՀՀ սպառողների պահանջարկը բավարարելու համար չի կարելի օգտագործել միայն գազապահեստարանի գազը, քանի որ այն ռազմավարական նշանակություն ունի եւ պահեստարանը կրկին լցնելու համար ժամանակ է հարկավոր: Ուստի՝  պահուստը չդատարկելու համար փոխառությամբ «Երեւան ՋԷԿ»-ից իրանական գազ կվերցնեն:

Հայաստանին մատակարարող գազատարը պարբերաբար մեկ ամսով վերանորոգման է կանգնել, սակայն երբեւէ պահուստային գազի հետ կապված խնդիրներ չեն առաջացել, այն միշտ բավարարել է՝ ռազմավարական առումով մտավախություններ չառաջացնելով: Մինչ այս էլ Հայաստանը երբեք Իրանի հետ չի բանակցել ՀՀ-ին ներքին սպառման համար գազ մատակարարելու շուրջ: Պարզապես մոտ չի եկել այդ թեմային, որպեսզի չհարուցի «Գազպրոմի» զայրույթը: Ռուսաստանը, փաստորեն, առանց ավելորդ հիստերիայի վերցրեց Հովիկ Աբրահամյանի կառավարության նետած ձեռնոցը, որոշ ժամանակ անց, սակայն, այդ կառավարությունը ցրվեց:

Պատկերն ամբողջացնելու համար հիշեցնենք, որ իր էներգետիկ աղբյուրները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ Հայաստանի դելիկատ աշխատանքների ընթացքում երկրի ներսում տեղի ունեցան ահաբեկչության մի քանի ձախողված, մեկ հաջողված փորձ, ապրիլյան պատերազմը եւ հուլիսի 17-ի ՊՊԾ գնդի գրավումը: ՀՀ նոր կառավարությունը, որի ղեկավարը ճակատագրի հեգնանքով նշանակումից մեկ օր առաջ «Գազպրոմի» բարձրաստիճան պաշտոնյա էր (ոլորտում երկարամյա աշխատանքի պատճառով նրա մասին խոսելիս ասում են`«Գազի Կարեն»), պետք է որ Իրանի հետ «էքսպերիմենտներից» հեռու մնա:

Այս առումով, սակայն, շատ ավելի կարեւոր է, թե 2017 թվականի ընտրությունների արդյունքներով ինչպիսի կառավարություն կձեւավորվի Հայաստանում՝ կառավարություն, որ կգործի հօգո՞ւտ, թե՞ ընդդեմ Հայաստանի էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացիայի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6972 դիտում

ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով

Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ

Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ

Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա

Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան

Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան

Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին

Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան

Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ

Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ

ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին

Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին

«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ

Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին

Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ

Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում

800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ

Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից

Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է

Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ

Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն

Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ

Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ

ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը

Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո

Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր

Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը

Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները

Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը

Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ

Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո