Առողջապահության նորանշանակ նախարար Լեւոն Ալթունյանի առաջին հարցազրույցը` այդ կարգավիճակում

28/09/2016 schedule10:40

Ինչպես եւ սպասվում էր, Սերժ Սարգսյանի հրամանագրով երեկ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում նշանակվեց «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լեւոն Ալթունյանը` փոխարինելով Արմեն Մուրադյանին:

Նորանշանակ նախարարը ծնվել է 1958 թվականին, սովորել է Երեւանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում: Ավարտելուց հետո առողջապահության ոլորտում աշխատել է շուրջ տասը տարի: Սկզբում` Հրազդանի կենտրոնական շրջանային հիվանդանոցում` որպես շտապօգնության բժիշկ օրդինատոր, հետո` Երեւանի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտում` որպես բժիշկ անեսթեզիոլոգ: Այնուհետեւ Լեւոն Ալթունյանը սկսել է գործունեություն ծավալել ապահովագրական ոլորտում: Այդուհանդերձ, նրա անվան հետ է կապվում վերջին տարիներին Երեւանում հիմնված «Վարդանանց» բժշկական կենտրոնը:

Առողջապահության նորանշանակ նախարարը երեկ չհրաժարվեց պատասխանել մեր հարցերին: 

- Պարոն Ալթունյան, երբ երկրի առաջին դեմքերը Ձեզ առաջարկեցին նախարարի պաշտոնը, ի՞նչ ակնկալիքներ ներկայացրին, ի՞նչ աշխատանք են սպասում, որ Դուք պիտի իրականացնեք համակարգում:

- Դժվար հարց է: Իրականում հանձնարարականներ, իհարկե, կան, բայց դրանց մասին, առանց որեւիցե ծրագիր մշակելու, ես բան չեմ կարող խոսել: Ինձ որոշ ժամանակ պետք է տրամադրեք, որ այդ հարցերին պատասխանեմ:

- Այսինքն՝ ընդհանուր գծերով հնարավո՞ր չէ պատկերացում տալ, թե Ձեր պաշտոնավարման ընթացքում, հատկապես, ինչ խնդիրներ եք պատրաստվում լուծել:

- Ինչպե՞ս եք պատկերացնում, ապահովագրական ընկերության տնօրենը կարո՞ղ է հիմա ասել` բժշկության ասպարեզում ինչ է անելու:

- Դուք մասնագիտությամբ բժիշկ եք, չէ՞, ու նաեւ` «Վարդանանց» բժշկական կենտրոնի սեփականատերը:

- Բայց բժիշկ լինելով` ես սովորել եմ, որ սկզբից պետք է զննել, ախտորոշել, հետո նոր բուժման պլանը մշակել: Դրա համար ինձ պետք է ժամանակ, որպեսզի առաջին երկու քայլը անեմ:

- Ամեն դեպքում, կողքից գցած հայացքով, հետեւե՞լ եք առողջապահության ոլորտում տեղի ունեցող փոփոխություններին: Ի՞նչն է  Ձեզ դուր եկել, ի՞նչն եք գնահատել ու ի՞նչն եք համարել, որ ճիշտ չի արվում:

- Այդ հարցին դուք էլ կարող եք պատասխանել` որպես պոլիկլինիկայի այցելու, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Ես միայն այդ տեսակետից կարող եմ պատասխանել. իմ դեպքում էլ նույնն է, ինչ որ չի գոհացնում մեր երկրի երեք միլիոն բնակչությանը:

- Ինչքան հասկացա մեր այս կարճ զրույցից, Ձեզ ավելի շատ ապահովագրական գործի կազմակերպիչ եք համարում, դա Ձեզ ավելի հոգեհարազատ է, քան առողջապահությա՞նը:

- Չի լինում ապահովագրության կազմակերպիչ կամ ոչ ապահովագրության կազմակերպիչ: Մենեջերը մնում է մենեջեր եւ բոլոր պաշտոններում կիրառում է նույն գործառույթները: Այնպես որ, ես ինձ զգում եմ կառավարիչ-կազմակերպիչ: Թե որ ոլորտի` որտեղ որ հայրենիքին պետք լինի:

- Առողջության ապահովագրությունների քանակով «Ինգո Արմենիան» առաջինն է Հայաստանում: Հնարավո՞ր է` Ձեր պաշտոնավարման ընթացքում քայլեր ձեռնարկեք` առողջության ապահովագրությունը պարտադիր դարձնելու ուղղությամբ:

- Խոսակցության սկզբում ասացի, որ ինչ-որ հանձնարարականներ ես ունեմ ինձ նշանակող իշխանությունից: Ապահովագրությունն այդ ցանկում չէ:

- Ի դեպ, այսպիսի տեղեկություններ կան, որ «Վարդանանց» բժշկական կենտրոնը հիմնել եք, որպեսզի ապահովագրական այդ գումարներն, այսպես ասած, այլ գրպաններ չհոսեն:

- Ոչ, դա սխալ ինֆորմացիա է: «Վարդանանց» բժշկական կենտրոնը հիմնել է իմ ընտանիքը, իմ ընկերների ընտանիքը: Նրանց նման շատ ընտանիքներ հնարավորություն կունենան օգտվել բարձր կվալիֆիկացված բուժօգնությունից:

- Իսկ «Ինգո Արմենիայում» իրենց առողջությունն ապահովագրած հաճախորդները բուժսպասարկում ստանո՞ւմ են «Վարդանանց» կենտրոնում:

- Այո, ապահովագրականի ծավալը «Վարդանանց» բժշկական կենտրոնում կազմում է ընդհանուր ծավալի մոտ 35 տոկոսը:

Ինչ վերաբերում է առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանին, նա պաշտոնավարեց շուրջ երկուսուկես տարի: Արդեն վերջին օրերին` դեռ մինչեւ նոր նախարարի նշանակումը, աշխատանքային օրվա մեծ մասը Մուրադյանը սկսել էր անցկացնել նախկին աշխատավայրում` «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, որը ղեկավարում էր մինչեւ նախարար նշանակվելը: Կենտրոնի աշխատակիցները մեզ ասացին, որ նա բուժհաստատությունում է լինում առավոտյան ժամը 9-ից երեկոյան 5-ը: Երեկ նրա աշխատասենյակի դռան մոտ փակցված ցուցանակի վրա միայն գրված էր` «ՀՀ ԱՆ գլխավոր ուրոլոգ, բ.գ.դ., պրոֆեսոր Արմեն Աբգարի Մուրադյան»: Առողջապահության նորանշանակ նախարար Լեւոն Ալթունյանն, ի դեպ, դատելով արդեն իսկ նախարարության պաշտոնական կայքում տեղադրված կենսագրությունից, գիտական աստիճան ու կոչում չունի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7816 դիտում

Բռնցքամարտի ԱԱ. Բարեղամ Հարությունյանը 1/4 եզրափակչում է

Մի խումբ վեղարով աշխարհիկներ շոու են կազմակերպել Գյումրու Յոթ Վերք եկեղեցում. լռեք ու հեռացեք. Պալյան

Առանց ձմեռային անվադողերի վարելու համար տուգանվել է 4 հազար 44 վարորդ. տեսանյութ

Ժողովրդի մասին «մտածող» Տաշիր Սամոյի փաստաբանը կոչ է անում ԵՄ-ին փող չտալ Հայաստանին. Չախոյան

Արդյո՞ք պոլիկլինիկաները պատրաստ են բարեփոխմանը. Անահիտ Ավանեսյանը մանրամասնել է. տեսանյութ

Հզոր երկրաշարժ Ճապոնիայում. հայտարարվել է ցունամիի վտանգ

Սա կարող է վճռորոշ պահ լինել. Եվրոպացի առաջնորդներն ու Զելենսկին հրատապ հանդիպում են ունեցել Լոնդոնում

Քոչարյանն ու Կտրիճը նույն օրը բռնազավթել են ՀՀ-ն. ինչ եղանակով է նա ընտրվել կաթողիկոս. Վիգեն Ավետիս. տեսանյութ

Վստահ հաղթանակ է տոնել գերծանր քաշային Դավիթ Չալոյանը. բռնցքամարտի ԱԱ

ՇՄՆ էկոպարեկային ծառայությունն ընտրում է 24/7 ռեժիմի ծառայողներին

Որպես անհետ կորած որոնվում է 34-ամյա Սերգեյ Մանկոն

Դիտարկել Հայաստան-Վրաստան համատեղ առաջին համաժողովի կազմակերպման հնարավորությունը. Սարջվելաձեն՝ Թորոսյանին

Վերջին ամիսներին Հայաստանում դոլարայնացման մակարդակը պատմական ամենացածր մակարդակում է

Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է

Արամը Ա-ն կարող է բացառիկ քայլ անել, չլինել զուգահեռ կաթողիկոս և ամենամեծ պառակտումը դադարեցնել. Ղազարյան

Խաղաղության գործընթացն անցնում ենք աշխարհի թիվ մեկ տնտեսության, թիվ մեկ պետության՝ ԱՄՆ-ի հետ. Գևորգ Պապոյան

Վարչապետը նոր խորհրդական ունի

Նարեկ Մանասյանը ժամանակից շուտ պարտության է մատնել մրցակցին. բռնցքամարտի ԱԱ

Ո՞վ է Արամ Ա-ն. նրա հայտարարությունները կարող են հետաքրքրել Լիբանանի բնակչությանը. Ադամյան. տեսանյութ

Երևան մտնող միջմարզային ճանապարհները նորոգվում են. Ավինյան

Հովհաննես Բաչկովը 1/4 եզրափակչում է. բռնցքամարտի ԱԱ

Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. հնչել են կրակոցներ․ կա վիրավոր

Ինչո՞ւ ենք ասում պետությունը մեր ինքնությունն է. վարչապետը մանրամասնել է. տեսանյութ

Իրանը Հայաստանի համար առանձնահատուկ գործընկեր-բարեկամ պետություն է. Նարեկ Բաբայան

Որպես անհետ կորած որոնվում է 40-ամյա Վարդուհի Մանիկյանը

Ժեստ է վրացական կողմից. դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար տուրք չի գանձվի

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանին. ինչ հարցեր են քննարկվել

Սպորտի զարգացումը Կառավարության առաջնահերթություններից մեկն է. վարչապետն ընդունել է Նազիկ Ավդալյանին

Գարեգին Բ-ն սպառնո՞ւմ է սրբազաններին. պատարագ բառն առել են կասկածի տակ. հայտարարություն է տարածվել

Մի քանի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է

IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին

Վրաստանի տարածքով ադրբեջանական վառելիքի տարանցման շուրջ հայկական ու վրացական կողմերը քննարկում են անցկացրել

Արամ Ա-ն հասկանում է՝ հնարավոր է՝ եկեղեցու բարեփոխումների ժամանակ զրկվի կաթողիկոսական գահից. կոչը դրա համար է

Միհրան Հակոբյանը մոլերից մեկի ավտոկայանատեղիից տեղափոխվել է բուժօգնության. դեպքի հանգամանքները պարզվում են

Ամիօ բանկում աշխատում են ոլորտի լավագույնները

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 8-ին

Ամոյանն ընդգրկվել է 2025 թ. լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշի հավակնորդների ցանկում

Քոչարյանը գիտակցում է, որ իշխանության գալու հնարավորություն չունի, նույնիսկ եթե ՌԴ նախագահը գրավի ողջ Եվրոպան

Վարդենիսում ՊՆ զինծառայողի մահը գրանցվել է ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում և վայրում. ՊՆ