Զոհված զինծառայողների ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր ստեղծելու ծրագիրը իրականանում է

01/09/2016 schedule12:10

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել է մարտական գործողությունների հետեւանքով զոհված զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր ստեղծելու ծրագիրը: Այս մասին մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից: Նշենք, որ նման նախաձեռնությամբ կառավարությունը հանդես եկավ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո:

Սահմանված կարգով նախատեսվում է աջակցել զոհված անձանց ընտանիքներին` սեփական ձեռնարկատիրական գործունեության իրականացման, ինչպես նաեւ նրանց ինքնազբաղվածության ապահովման համար` կայուն եկամտի աղբյուրի հնարավորություն ստեղծելու եղանակով, որը կարող է լինել անտոկոս փոխառությունների (վարկ) կամ տարաժամկետ վճարման պայմանով գույքի տրամադրման միջոցով:

Շահառուներին տրամադրվող աջակցության (փոխառության) առավելագույն գումարը կազմելու է մինչեւ 5 մլն ՀՀ դրամ: Նշված աջակցությունը տրամադրվելու է այդ նպատակի համար ձեւավորված առանձին դրամագլխի միջոցների հաշվին, որն էլ ձեւավորվելու է ՀՀ պետական բյուջեի միջոցներից, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նվիրատվություններից, ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

2016 թվականի համար դրամագլխի սկզբնական մասի համալրման նպատակով 48 մլն ՀՀ դրամը նախատեսվում է տրամադրել 2016 թվականի համար ՀՀ պետական բյուջեով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի համար նախատեսված ծախսերից, իսկ 52 մլն ՀՀ դրամը` ՀՀ էկոնոմիկայի նախարարության արտաբյուջետային միջոցներից: 

Աջակցությունը նախատեսվում է իրականացնել երկու եղանակով`անտոկոս փոխառության տրամադրման միջոցով, որը տրամադրվելու է գործարար ծրագիր իրականացնելու ցանկություն ունեցող շահառուներին: Տարաժամկետ վճարման պայմանով գույքի տրամադրման միջոցով, երբ կարգի համաձայն` համապատասխան մարմինների կողմից իրականացված շահառուների կարիքների եւ կարողությունների գնահատման արդյունքում պարզվում է, որ շահառուն, տարբեր պատճառներով, չի կարող կամ ցանկություն չունի իրականացնել  գործարար ծրագիր:

Գույքային աջակցության տրամադրման դեպքերը եւ ձեւերն առաջարկվելու են շահառուների կարիքների գնահատման հիման վրա եւ հաստատվելու են նախարարությունում ձեւավորված խորհրդի կողմից: Նման դեպքերում, հիմնված շահառուների կարիքների գնահատման վրա, կարող է տրամադրվել բազմաբնույթ աջակցություն (օրինակ` գույք, գյուղտեխնիկա, գյուղատնտեսական կենդանի, սարքավորումներ, գործիքներ եւ այլն, որոնք կամ որոնց արժեքը նույնպես ենթակա է վերադարձման):

Աջակցման կարգն ու կառավարության որոշման նախագիծը շահագրգիռ կողմերի հետ եւս մեկ անգամ քննարկելու համար ժամկետ էր սահմանվել օգոստոսի 31-ը, իսկ ստացված կարծիքներն ամփոփելու եւ լրամշակված նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելու համար ժամկետ է սահմանվել սեպտեմբերի 6-ը: Հանրային քննարկման նպատակով մշակված կարգը տեղադրված է նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքում:

Տպել
7209 դիտում

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել