Կյանքը Ակներում. յուրաքանչյուրին ամսական բաժին է հասնում 11 հազար 500 դրամ

09/09/2016 schedule15:10
Լոռու մարզի Ակներ կոչվող բնակավայրը ոչ գյուղ է, ոչ քաղաք: Պաշտոնապես այն համարվում է Ալավերդու թաղամասերից մեկը, իսկ իրականում բազմաթիվ գյուղերից ավելի գյուղ է՝ քարքարոտ ճանապարհներով, առանց խմելու ջրի, չգազիֆիկացված: Բուն Ալավերդուց Ակները մոտ տասը կիլոմետր դեպի արեւելք է: Հին օրերից մնացած ավտոբուսը, որ հեւալով շարժվում էր դեպի Ակներ տանող ոլորապտույտ ճանապարհով, աղերսում էր՝ ինձ հանգիստ թողեք, գնում եմ վաստակած հանգստի: Բայց չէ՛, վարորդը, պարանը վիզը գցած, քաշում էր ու քաշում, մինչեւ, որ մի օր հոգին կավանդի: Գյուղամիջում դարավոր բռնչենին է, որի ստույգ տարիքը ոչ ոք չգիտի:

Ոչ առանց հպարտության այստեղ պատմում են, որ քաղաքական ու մշակույթի բազմաթիվ նշանավոր գործիչներ են առիթ ունեցել նստելու դրա շվաքի տակ՝ Ստեփան Շահումյան, Հովհաննես Թումանյան, Նիկողայոս Մառ եւ ուրիշներ: Ակները հայտնի է արվեստի նկատմամբ մեծ սեր ու հետաքրքրություն ունեցող իր բնակիչներով:

Թեպետ ոչ կայուն օրերի, բայց գյուղում նշում են նաեւ Ակների օրը: Մեր այցը համընկավ այդ տոնակատարության հետ: Երաժիշտ Ջիվան Կոնինյանն ասաց, որ մանկագիր, ի դեպ՝ ծնունդով ակներեցի Սուրեն Մուրադյանի բանաստեղծության հիման վրա գյուղի հիմն է գրել՝ «Ձոն Ակներին»: Բանաստեղծուհի, լրագրող Արմենուհի Սադաղյանն էլ պատմեց, որ գյուղում ինքնագործ թատերախումբ է եղել, դերասանների երեք սերունդ ակումբում ներկայացումներ է խաղացել, նույնիսկ հյուրախաղերով մեկնել է արտերկիր, բայց պայմանների բացակայության պատճառով խումբն աստիճանաբար մասնատվել, դադարել է գործել: Ակումբը նույնպես քայքայման եզրին է, այդուհանդերձ, նրա առաջարկությամբ մի անկյունում ցուցադրություն է կազմակերպվել, որտեղ ներկայացված են տարբեր տներում դեռեւս պահպանված 19-րդ դարի կենցաղային իրեր: Ակներում նաեւ պարի խմբակ կա, որը նույնպես ակումբում է գործում:

 

Գազիֆիկացում առաջիկայում էլ չի լինի

Ակների բնությունը Լոռվա բնաշխարհին հատուկ գեղեցկություն ունի: Բայց որքան շրջակայքը կարծես գեղանկարչի վրձնի տակից է դուրս եկել, այնքան դժվար է ակներեցու կյանքը: Իրենց ապրուստն այստեղ վաստակում են չարքաշ աշխատանքով, այն էլ՝ հաճախ ընդամենը գոյությունը պահպանելու չափ: Ուստի, շատերը նախընտրում են հեռանալ՝ թեկուզ Երեւան ու Տաշիր՝ այնտեղի աշխատանքով ընտանիքի կարիքները հոգալու համար: «Մարդը ապրում է, բայց որ գազ ու ջրից չպիտի օգտվի, էլ հետաքրքրությունը որն է կյանքի մեջ: Խորհրդային տարիներից չկա: Երկու տեղ աղբյուր կա, ա՛յ էս ճկույթիս չափ ջուր է գալիս: Անձրեւների ժամանակ, փառք Աստծո, ոչինչ: Բայց որ անձրեւ չկա, մենք ջուր չունենք ընդհանրապես: Շատ մեծ պրոբլեմ է ջուրն էլ, գազն էլ: Էստեղ միայն ծերերս ենք մնացել, մեկ էլ մանուկները: Միջին սերունդը ում ծունկը բռնում է, ով կարողանում է, գնում է: Էս վիճակը տեսնելով ո՞վ կմնա»,- հարցնելով ասում է Հրանուշ Դոլինյանը:

Այդուհանդերձ, գյուղի բնակիչները հույս ունեն, որ եթե գազը չէ, ապա ջրամատակարարում շուտով կլինի: Ակների թաղապետ Գառնիկ Ծատինյանը մեր զրույցում փոխանցեց, որ այդ աշխատանքներն արդեն սկսված են: Այժմ ջրավազանի շինարարությունն է ընթանում, ջրագիծ է անցկացվում եւ մի քանի ամիս անց, արդեն ջրաչափ հաշվիչներով, բնակիչները կկարողանան օգտվել Ագարակի ջրից: Ակնկալում են, որ ոռոգման ջուրն էլ նախկինի պես գյուղ կհասցնեն սարերից, ու դա կլինի անվճար: Ինչ վերաբերում է Ակների գազիֆիկացմանը, նման հեռանկար կարծես թե չկա: Թաղապետի փոխանցմամբ, դրա համար համայնքի ներդրումն է հարկավոր, այնինչ քաղաքապետարանի միջոցները սուղ են: Ակներում, ըստ Գառնիկ Ծատինյանի, հաշվառված է 650 բնակիչ: Բայց օրինակ 2012-ին նրանց թիվը եղել է 720: Թաղապետը, սակայն, նշում է, որ փաստացի բնակչությունն ավելի մեծաթիվ է՝ շուրջ 800 մարդ:

Ակները, որն, ի դեպ, գրեթե հազարամյա պատմություն ունի, որովհետեւ նրա մասին առաջին հիշատակությունը վերաբերում է 1061 թվականին ու ի սկզբանե կոչվել է Որնակ, Գառնիկ Ծատինյանի խոսքով, մինչեւ 1960-ականները եղել է գյուղական բնակավայր: «Գյուղ էր, կոլխոզ ունեինք, սովխոզ: Հիմա Ալավերդու թաղամաս է: Ալավերդուն քաղաքի կարգավիճակ տալու համար այդ բնակավայրին միացվեցին նաեւ Ակները, Սանահինը եւ Մադանը»,- ասաց նա:

Չեն հիշում՝ միս երբ են կերել

Սամվել Հակոբյանի ընտանիքը գյուղի բազմազավակներից է: Մեծ աղջիկը՝ Մարինեն, 15 տարեկան է, Մարտունը՝ 13, իսկ հաջորդ երեխաները զույգ աղջիկներ են: 7-ամյա Արփինեն ու Արմինեն կամ Արմինեն ու Արփինեն միեւնույն դպրոցն են հաճախում, սովորում միեւնույն դասարանում: Շրջապատում ոմանք շփոթում են նրանց, ոմանք հեշտությամբ տարբերում, ինչպես ուսուցչուհին: Բայց նա էլ քույրերի առաջին դասարանն ավարտելու ժամանակ նկարներով կողմնորոշվելիս է սխալվել ու մեկին մյուսի «վինետկան» հանձնել: Ընտանիքում ոչ ոք չի աշխատում: Մի կով ունեն, մի քանի հավ, որոնցից ստացված մթերքը հազիվ իրենց է բավականացնում ու վաճառել չեն հասցնում: «Սովետի ժամանակ աշխատել եմ սովխոզում: Նույնիսկ աշխատանքային գրքույկ էլ ունեմ: Ազապ տղա էի, բայց աշխատում էի: Հիմա ուր էլ դիմում եմ, աշխատանք չկա»,- ասում է երեխաների հայրը: Փոքրիկները իրենց խաղալիքների մասին խոսելիս շտապում են դրանց ետեւից ու բերում Ձմեռ պապից ստացած փոքրիկ տիկնիկները, որոնց անունները պարբերաբար փոխում են:

Նրանց ամառային արձակուրդը միայն գյուղում է անցել եւ դրա սահմաններից դուրս գալու հնարավորություն երեխաները չեն ունեցել: Մոտեցող նոր ուսումնական տարվան ընդառաջ էլ ծնողները պատրաստվում էին խնդրել իրենց պարտատերերին՝ համբերատար գտնվել, որովհետեւ սեպտեմբերը անխուսափելի ծախսեր է պահանջում: Սամվելն ասում էր, որ գյուղի երկու խանութում էլ պարտքեր ունեն, բայց չափի մեջ: «Ոտքդ պետք է վերմակիդ չափով մեկնես: Հա՛, ուտես, կուտես, բայց ես չափով եմ վերցնում, իմ ասած ժամանակ վճարում եմ: Խանութում էլ դա գիտեն»: «Ապառիկով չենք վերցնում այն, առանց ինչի կարող ենք յոլա գնալ: Միայն անհրաժեշտ բաները: Դե ասենք ալյուր է, ձեթ է, ճաշացու է, յուղ է, տոմատ է: Մսեղեն ոչ մի անգամ չենք կարողանում վերցնել, խմորեղեն, քաղցրեղեն համարյա չենք կարողանում»,- ամուսնուն լրացնում է Սերինեն:

Երկուսն էլ չեն կարողանում մտաբերել, թե վերջին անգամ երբ են միս կերել: «Հա եսիմ: Չեմ հիշում»,- ասում է կինը: «Երեխեքիս արեւ, մտիս էլ չի՝ ես երբ եմ միս կերել: Ոչ լաց եմ լինում, ոչ էս, ոչ էլ էն»,- շարունակում է Սամվելը: Նրանց ընտանիքը ամսական 47 հազար դրամ նպաստ է ստանում եւ տղայի հիվանդության պատճառով 21 հազար 500 դրամ կենսաթոշակ: Այսինքն՝ վեց անդամ ունեցող այս ընտանիքում յուրաքանչյուրին բաժին  է հասնում ամսական մոտավորապես 11 հազար 500 դրամ: Մի գումար, որը նրանց բարեկեցության համար պայմաններ ապահովելու պարտավորությունն ու պատասխանատվությունը ստանձնած իշխանավորները, եթե անգամ ամեն օր կորցնեն, չեն էլ նկատի: 

Տպել
8474 դիտում

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը