Հենրիխ Մխիթարյանը լուծեց «մեր վրեժը» Մանչեստրից

08/07/2016 schedule11:30

2008 թվականի մայիսին Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հանդիպեցին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» եւ «Չելսին». խաղը կայացավ Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում եւ ավարտվեց «Յունայթեդի» հաղթանակով, թեեւ բոլորը սպասում էին, ռուսաստանցի մեծահարուստ Ռոման Աբրամովիչի թիմը՝ «Չելսին» կհաղթի: Այդ խաղի ականատեսն եմ եղել, տպավորություններս ներկայացրել եմ («Կարմիրների եւ կապույտների պատերազմը»՝ «ՀԺ», 23.05.2008թ ), բայց մի դրվագ, մի իրադարձություն՝ կապված այդ խաղի հետ, դարձել էր ֆուտբոլասերի երկարատեւ իմ «կարիերայի» ամենատխուր պահերից մեկը, որին չէի անդրադարձել «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Չելսիի» 2008 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին նվիրված «Կարմիրների եւ կապույտների պատերազմը» հոդվածում: 8 տարի առաջ տեղի ունեցած այդ փոքրիկ միջադեպը այլեւս փակված է, ավարտված, ու կարող եմ այն արդեն ներկայացնել:

Նշեցի արդեն, որ այդ խաղում հաղթեց ու Լիգայի գավաթին տիրացավ «Մանչեսթեր Յունայթեդը», ընդ որում, այդ հաղթանակում բավական մեծ լումա ունեին մանչեսթերյան թիմի երկրպագուները, որոնց ինքնամոռաց, անկեղծ ու ակտիվ աջակցությունը ահռելի ազդեցություն ունեցավ ստադիոնում ներկա բոլորի՝ երկրպագուների, նաեւ «Չելսիի» ֆուտբոլիստների վրա: Խաղից հետո ընկերներով հայտնվեցինք Մոսկվայի կենտրոնում գտնվող գարեջրատներից մեկում, որը լիքն էլ «Յունայթեդի» ֆանատներով: Կարմիր մարզաշապիկներով մի քանի տասնյակ մարդիկ գարեջուր էին խմում, երգում, պարում, ուրախանում իրենց թիմի հաղթանակով, եւ այդ ընթացքում բոլորը դառնում են հարազատ՝ բարեկամ կամ ընկեր, անգամ ոչ կարմիր մարզաշապիկով այցելուները: Ընդ որում, «Յունայթեդի» ֆաները հատկապես ուշադիր էին հենց նման մարդկանց նկատմամբ՝ փորձում էին իրենց ուրախության մասնակիցը դարձնել, գարեջուր էին հյուրասիրում, կատակում, երգում էին:

«Յունայթեդի» ֆաների  հետ ծանոթանալու «հերթը» մեզ շատ շուտ հասավ, քանի որ մենք «Չելսիի» կապույտ շապիկներով էինք: Ընկերներիցս մեկը Մոսկվա էր ժամանել Լոնդոնից՝ իր հետ բերելով «Չելսիի» շապիկները եւ մեծ հաշվով 2 թիմերի նկատմամբ հավասար համակրանք կամ հակակրանք ունեցող ընկերներով ակամա դարձել էին «Չելսիի» երկրպագուներ: «Լոնդոնի՞ց եք»՝ մեր սեղանին մոտենալով՝ բարեկամաբար ու ինչ-որ չափով՝ նաեւ կարեկցանքով հարցրին մեզ մոտեցած մի խումբ «կարմիր» ֆաներ: Բացասական պատասխան լսելով, շարունակեցին՝ «Հա, երեւի Մոսկվայից եք»՝ ի նկատի ունեին «Չելսի» -Աբրամովիչ հարաբերությունները: Կրկին բացասական պատասխան ստանալով, «Մանչեսթերի» ֆաները զարմացան, իսկ երբ լսեցին թե որտեղից ենք՝ Երեւան, Արմենիա, կանչեցին գարեջրատանը գտնվող իրենց ընկերներին: «Ռումինիա՞, Ալբանիա՞»՝ հարցնում էին մեզ, չհասկանալով, թե որ երկրից ենք:

Բարեբախտաբար, գարեջրատանը փոքրիկ գլոբուս կար, ու երբ նրանց ցույց տվեցինք մեր երկրի ասեղաչափ տեղը այդ փոքրիկ գլոբուսի վրա, գարեջրատունը մի քանի վայրկյան ուղղակի պապանձվեց, լռեց: «Յունայթեդի» ֆաները զարմանքով արձանագրեցին, որ աշխարհում կա մի երկիր, որի մասին իրենք չգիտեն, անունը անգամ չէին լսել: Մեր երկրի մասին չգիտեին Չեմպիոնների լիգայի գավաթին տիրացած ակումբի ֆաները, ընդ որում, հայտնի է, որ նրանք հիմնականում բանվոր դասակարգի, Մանչեսթերի աշխատավորության ներկայացուցիչներն են: Այս պատմությունից հետո որոշակի վերապահումներ, անգամ՝ «մուռ» ունեի «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ՝ նրանք չգիտեն, որ գոյություն ունի Արմենիա՝ Հայաստան անունով երկիր:

Երեկվանից անգլիական, այդ թվում՝ մանչեսթերյան բոլոր թերթերը, կայքերը գրում են «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկի մասին՝ Հենրիխ Մխիթարյանը 4 տարվա պայմանագիր է կնքել անգլիական ամենատիտղոսակիր, ամենահաջողակ թիմի հետ: Ընդ որում, Մխիթարյանի մասին բոլոր նյութերը՝ հոդվածները, լուրերը սկսվում եւ ավարտվում են Հենրիխի հայրենիքի՝ Հայաստանի մասին ակնարկով:  Շնորհիվ Մխիթարյանի՝ Անգլիայում, Մանչեսթերում մեծ թվով ֆուտբոլասերներ կիմանան Հայաստանի մասին, կճանաչեն մեր երկիրը: Վստահ եմ՝ Հայաստանի մասին գիտեն արդեն նաեւ Մոսկվայի գարեջրատանը մեզ հանդիպած «Յունայթեդի» ֆաները ու միգուցե նրանք էլ են այսօր հիշել 8 տարվա վաղեմություն ունեցող այս պատմությունը:  

Տպել
13647 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում