Պատերազմն ունի իր օրենքները. ինչու է Ադրբեջանն ահաբեկված Մինգեչաուրով

13/04/2016 schedule09:30

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը երեկ պատասխանել է ԼՂ հակամարտության համապարփակ լուծման հնարավորության, ռազմական գործողությունների վերսկսման եւ մեր մի շարք այլ հարցերին:

- Պարոն Բաբայան, ԼՂՀ ՊԲ-ն երեկ հաղորդագրություն տարածեց, որ զորքերի տեղաշարժ է նկատվում ադրբեջանական կողմից, սա ի՞նչ է նշանակում, արդյոք այս զինադադարից հետո իրենք հավաքում են իրենց ու կարող է նոր հարձակո՞ւմ լինի:

- Կտեսնենք՝ այդ տեղաշարժը ագրեսի՞վ տեղաշարժ է, ինչ-որ նպատակներ ունի՞, ժամանակը ցույց կտա: Մենք՝ բանակը, հայությունը, պատրաստ ենք ցանկացած պահի, եթե այդպիսի եւս մեկ փորձ կատարվի, կասեցնել: Բայց եթե այս անգամ որեւէ փորձ կատարվի, սա պարզապես կնշանակի միջազգային հանրության կարծիքի հանդեպ խորը անտարբերություն, դա ցույց կտա, որ Ադրբեջանը իր պահվածքով չի հարգում միջազգային հանրությանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ավելին, նաեւ հարված է հասցնում նրանց միջնորդական ջանքերին:

- Այս ընթացքում մեղադրանքներ են հնչել, որ հայկական կողմի հետախուզությունը լավ չի աշխատել, հակառակ պարագայում հնարավոր կլիներ խուսափել այսքան զոհերից, համաձա՞յն չեք:

- Իհարկե, համաձայն չեմ: Այդ գնահատականները տալիս են մարդիկ, ովքեր ընդհանրապես զինված ուժերի հետ որեւէ առնչություն չունեն: Այս պահին պետք է շատ զգույշ լինել նման հայտարարություններ անելիս, եւ եթե հայտարարություն արվում է, դա լինի պրոֆեսիոնալ: Եվ միշտ պետք է մտապահել, որ հակառակորդը այդ ամենին է առաջինը ուշադրություն դարձնում: Ինչքան մենք պառակտված լինենք, այնքան ավելի լավ իրենց  համար: Իհարկե, ամեն ինչ իդեալական եւ փայլուն չի եղել, պետք է լուրջ հետեւություններ արվեն եւ դա արվում է, բայց դա չի նշանակում, որ ոմանք պետք է «հանճարեղ» հայտարարություններով հանդես գան:

- Գեներալ Վիտալի Բալասանյանը Արցախ TV-ի եթերում հայտարարեց, որ մեր անօդաչու սարքերը վաղուց նկարել էին Ադրբեջանի դիրքերը, եւ մեր ոչ մի կրակոց փուստ չի անցել, բայց այսօր էլ ԼՂՀ ՊԲ-ի կողմից հայտարարություն եղավ, որ էլի անօդաչու սարքեր են թռել Արցախի օդային տարածքով: Հիմա էլ իրե՞նք են փորձում մեր դիրքերին ծանոթանալ:

- Հակառակորդը, իհարկե, չի դադարեցնում զինադադարի խախտումները եւ սա էլ է զինադադարի խախտում: Պարտադիր չէ, որ անպայման կրակ արձակի տարբեր տիպի զենքերից: Մենք պետք է պատրաստ լինենք: Այս կարճատեւ պատերազմը ցույց տվեց նաեւ մի շարք նոր զարգացումներ, որ առանձնակի կարեւորվում է սպառազինությունը եւ ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումն ու կիրառումը:

- Հիմա իրենք ի՞նչ կարող են անել այդ նկարահանումների հետ:

- Եկել են, նկարահանել են եւ տեսել են, որ բանակը պատրաստ է, եւ կարծում եմ, տեսնելով իր դիմաց կանգնած ուժը, սա նաեւ սթափեցուցիչ ազդեցություն կունենա իրենց վրա:

- Բայց Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե Արցախում 88 թվականի զենքերով են կռվում:

- Իմ կարծիքով, դա փոխաբերական իմաստով է ասել, այն առումով, որ մենք զենքերի մրցավազք չենք անում, ագրեսիվ պահվածք չեք ցուցաբերում, որովհետեւ այն զենքը, որ մենք ունենք... իհարկե, 80-ականներից մնացած զենք էլ կա, այդ թվում՝ նաեւ Ադրբեջանում:

- Հիմա հայկական կողմը քանի՞ զոհ ունի, կա՞ հստակ թիվ, այստեղ արդեն 74 են հաշվում:

- ՊԲ-ից ճշտեք, ես չեմ ուզում այնպիսի թիվ ասել, որ հանկարծ մեկ-երկու հոգու տարբերություն լինի:

- Կտրված գլուխների մասին է խոսվում, քանի՞սն են:

- Կան այդպիսի դեպքեր, դժբախտաբար, եւ ադրբեջանական կողմը եւս մեկ անգամ ապացուցեց, որ ինքը ահաբեկիչ է: Սա ընդհանրապես մարդկային պահվածք չէ, սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ ադրբեջանական բանակում մեր դեմ կռվում են համաշխարհային համբավ ունեցող մարդասպանները՝ իսլամական պետության գրոհայինները, թուրքական «գորշ գայլերը», մնացած հանցագործ ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչներ, եւ ընդհանրապես նման պահվածքը մարդուն բնորոշ չէ: Եթե մարդը մարդուն ատում է, ուրեմն, ինքը ի վերջո ատում է Աստծուն: Եթե իրենք այդ ճանապարհն են ընտրել, ուրեմն, իրենք անպայման կկործանվեն: Նման պահվածք ընդունող մարդը չի կարող լինել խիզախ, պատերազմել տարբեր գաղափարների համար, այդպիսի մարդը կամ հիվանդ է, կամ թմրանյութերի ազդեցության տակ է: Իսկ այս ամենը անխուսափելի ձեւով բերում է ջախջախման, ուշ թե շուտ:

- Տեսակետներ ու պնդումներ կան, որ հայկական կողմը չպետք է գնար զինադադարի ու հիմա էլ պետք է առաջ գնա ու նոր տարածքներ վերցնի, որպեսզի ավելի ամուր դիրքերից հանդես գա:

- Մենք զավթիչներ չենք, մենք պաշտպանելու ենք մեր ազատությունն ու անկախությունը: Եթե այս անգամ եւս սկսվի, արդեն բոլորովին այլ ռազմավարություն ու մարտավարություն է լինելու: Բնական է, որ մենք չենք կարող կանգնել ու սպասել հակառակորդների հարվածներին: Մենք չենք ուզում պատերազմ, ոչ թե նրա համար, որ վախենում ենք, միայն աննորմալը կարող է պատերազմ ուզել: Միայն այդ գլուխ կտրողները, որ կարող էին սպանել ծերերին, ականջ կտրել կամ գերի ընկած եւ իրեն պաշտպանելու հնարավորություն չունեցող մարդուն խոշտանգել, կարող է ուզել: Դա շատերը կարող են անել, բայց ուրիշ բան է հայրենիքը պաշտպանելը: Կրկնում եմ, մենք զավթողական նպատակներ չունենք, բայց եթե թշնամին փորձ անի այսպիսի նենգ ձեւով պատերազմ հրահրել, դա արդեն կլինի լրիվ այլ իրավիճակ, եւ այստեղ արդեն պետք է լինի պատերազմ մինչեւ հաղթական ավարտ:

- Հայտնի դարձավ, որ Սարսանգի ջրամբարում խիստ ուժեղացված հսկողություն է իրականացվում, այնտեղ ի՞նչ վտանգ կա՝ թունավորման, պայթեցման:

- Ընդհանրապես, երբ իրավիճակը լինում է լարված, ռազմավարական կարեւորագույն օբյեկտները պետք է վերահսկվեն: Այստեղ որեւէ տարօրինակ բան չկա: Իսկ այն, որ թշնամին փորձ կարող է կատարել մեր ջրային ռեսուրսների վրա, սա միանշանակ է, նման բաներ եղել են նաեւ պատերազմի ժամանակ: Մենք գործ ունենք աննորմալ ահաբեկչական երկրի հետ եւ պետք է պատրաստ լինենք ցանկացած քայլի ու հանկարծ չմոռանանք՝ ով է մեր դիմացը կանգնած:

- Իրենք կարծես թե ահաբեկված են Մինգեչաուրի համար ու մտավախություն ունեն, որ հայկական կողմը կարող է պայթեցնել այդ ջրամբարը, Սեյրան Օհանյանն էլ կարծես հեռավոր ակնարկ արեց օրերս:

- Պատերազմը ունի իր օրենքները, եթե սկսվում են պատերազմական գործողություններ, արդեն այնպես է զարգանում, որ անհնարին է կանխատեսել որեւէ բան:

- ԵԱՀԿ ՄԽ համանախագահները եկան, գնացին, ի՞նչ էին առաջարկում ու հնարավո՞ր է հիմա հարցի համապարփակ լուծում:

- Չէ, հարցի համապարփակ լուծում կարծում ենք, շատ շուտ է, որովհետեւ այս պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը անկանխատեսելի է եւ դեստրուկտիվ, հետեւաբար, պետք է դրա ժամանակը գա, որպեսզի նրանք պատրաստ լինեն ողջամիտ գոնե քննարկումների: Իսկ համանախագահները հիմնական շեշտը դրել են խաղաղության եւ կայունության պահպանման վրա, ուրիշ նոր առաջարկ, նոր ուղղություններ չկան, որովհետեւ այս իրավիճակում անիմաստ է խոսել համապարփակ կարգավորման մասին: Այս իրավիճակում պետք է թույլ չտալ նոր անկանխատեսելի զարգացումներ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11664 դիտում

Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան

Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները

Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ

Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները

14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր

Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ

Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ

ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ

Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել

«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից

Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան

Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ

Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը

Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան

Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ

ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ

Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ

ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի

Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք

Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները

ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ

Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն

24 ծրագիր՝ 234 միջոցառումով, կատարողականը՝ 93.5 տոկոս․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2025-ի կատարողականը