Երևան
12 °C
ՀՀ կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչյանը երեկ իր առաջին հարցազրույցը տվեց «ՀԺ»-ին, որտեղ բավական ուշագրավ հայտարարություններ արեց:
- Պարոն Մկրտչյան, դուք 4-րդ անգամ նշանակվեցիք այս պաշտոնում, այս կապակցությամբ սոցցանցերում հումորով առաջարկում էին ԿԳՆ-ի սրահում ձեր կիսանդրին դնել: Ինչո՞ւ է ամեն անգամ ՀՅԴ-ի ներսում հենց ձեզ վրա կանգնում ընտրությունը ԿԳ նախարար նշանակելիս:
- 4-րդ անգամ, բայց միասին 4 տարի է, ու երեւի, երբ կտրուկ փոփոխություն է լինում, դաշնակցությունը հարմար է նկատում որոշակի փորձ ունեցող կադրերի վրա շեշտադրում անել, որովհետեւ խնդիրները այս համակարգում մեծ են ու միանգամից դաշտ մտնելու հարց կա:
- Այնպես է ստացվում, որ 2017-ին կրկին խորհրդարանական ընտրություններ են ու կրկին կառավարության կազմ է փոխվելու՝ ինչքան էլ հիմա ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունների ընթացքում որոշակի պայմանավորվածություններ լինեն:
- Երբեք դժվար չեմ հրաժարվել պաշտոնից: Ես ունեմ աշխատանք, որով միշտ զբաղվելու եմ, դա դասախոսական աշխատանքն է, որը շատ կարեւոր է ինձ համար: Կլինի փոփոխություն, թե՝ ոչ, ինձ համար անձնական մեծ նշանակություն չունի:
- Տեղեկություններ կան, որ ՀՅԴ դրսի կառույցները մեծ դժգոհություն ունեն Հայաստանի կառույցից ու ԱՄՆ կառույցն ընդհանրապես դեմ է եղել այս համագործակցությանը:
- ՀՅԴ-ի ներսում տարաձայնությունների մասին, նույնիսկ անհատների միջեւ խնդիրների մասին լուրեր պարբերաբար հրապարակ նետվում են. մեր կանոնագիրը եւ կուսակցության կառուցվածքը բացառում է որեւէ առճակատման կամ ներքին պառակտման հնարավորություն, որովհետեւ բոլոր խնդիրները քննարկվում են ժողովներում, մարդիկ հնարավորություն ունեն իրենց տեսակետն արտահայտել, եւ ընդունում են որոշումներ՝ մեծամասնության կարծիքը հաշվի առնելով: Այդպիսի խոսակցությունները պարբերաբար Դաշնակցության դեմ իրականացվող հակաքարոզչության թղթածրարում են: Ինչ վերաբերում է սփյուռքի ընդհանուր վերաբերմունքին, պետք է հաշվի առնել, որ մարդիկ ուզում են հայրենիքում ունենալ ամեն ինչի շատ լավը. իրենք ունեն երազի հայրենիք ու կա հայրենիք, որտեղ կառուցվում է պետականություն արդեն 20 տարի, եւ բնականաբար, ցանկացած իրավիճակ կամ բացասական երեւույթ շատ ավելի հիպերբոլիկ է ընկալվում:
- Դուք խոսեցիք փորձառու կադրերի մասին, բայց դուք 4 անգամ եղել եք ԿԳ նախարար, այնինչ, լուրջ փոփոխություններ այս ոլորտում չեն եղել, կրթության համակարգում լուրջ խնդիրները շարունակում են ոչ միայն մնալ, այլեւ, կարելի է ասել՝ դեպի դեգրադացում է գնում ամեն ինչ: Այս անգամ ի՞նչ եք անելու:
- Կրթության բնագավառը բավական նուրբ է, ու չկա երկիր, որի ժողովուրդը իր կրթությունից գոհ լինի: Վերջին 15 տարիներին մենք կարողացանք կտրուկ անցում կատարել մի համակարգից մեկ այլ համակարգի: Ի վերջո, ԽՍՀՄ կրթական համակարգը բավական լուրջ, ինստիտուցիոնալ, ուժեղ, միակենտրոն գաղափարախոսություն ունեցող համակարգ էր: Եվ ցավոք, այդ համակարգը ոչ թե առանց ձեր ասած ցնցումների փոխակերպվեց, այլ ջարդվեց: Եվ ջարդվելուց հետո, երբ կառուցվում է, հիմնական ուշադրությունը սկսում ես դարձնել ձեւին: Մենք քայլ առ քայլ կարողացանք ունենալ այդ ձեւը: Բայց երբ ձեւը կառուցում ես, բովանդակությունը սկսում է տուժել. որակի անկում ունեցանք որոշակի ուղղություններով: Հիմա մենք պարտավոր ենք ձեւը լցնել բովանդակությամբ: Այս մեծ խնդիրը պիտի կարողանանք լուծել:
- Բայց կրթական համակարգը վերից վար խեղդված է կոռուպցիայի մեջ: Երբ այս համաձայնագիրը կնքվեց, ՀՅԴ-ն հայտարարում էր, թե ամեն ինչ փոխվելու է, կարգավորելու է, կոռուպցիայի խնդիրն ինչպե՞ս եք լուծելու:
- Ամենամեծ պրոբլեմներից մեկը, որ վարկաբեկում է ամբողջ համակարգը, այն է, որ բավական է՝ 1 կամ 2 տնօրեն իրենց տեղում չլինեն, եւ արդյունքը տարածվում է: Ցանկացած դեպք, երբ տնօրենը իր տեղում չէ կամ կան ձեր ասած երեւույթները, պիտի պատժվեն: Ես, օրինակ, այսօր մեր դիսպետչերականի ժամանակ հատուկ խնդրեցի մարզպետարաններին եւ բոլոր մեր դպրոցներին ուղարկել շրջաբերականներ, որ կատեգորիկ արգելվեն այս դրամահավաքները մարտի 8-ի ու ապրիլի 7-ի կապակցությամբ:
- Ամեն տարի այդ շրջաբերականներն իջեցվում են, բայց ամեն տարի ոչինչ չի փոխվում:
- Եթե հիմա կոնկրետ փաստենք ու 1-2 հոգի պատժվի, մնացածը, կարծում եմ, հետ կկանգնեն: Հիմա կփորձենք հետեւել, որ պատիժ լինի:
- ՀՀԿ-ՀՅԴ համաձայնագրի վերջին հատվածում նշվում է, որ պետք է ստեղծվի խորհուրդ, որը պիտի հետեւի այդ կետերի իրականացմանը, ինչպե՞ս եք վերահսկելու:
- Այն կարեւոր ֆունկցիա է ունենալու, պարբերաբար հանդիպումների միջոցով պիտի լինի, մենք այդ փորձը ունեցել ենք, երբ կար խորհուրդ, որտեղ քննարկվում էին բոլոր հարցերը: Դա կարեւոր օղակ է, որովհետեւ, եթե խոսում ենք համաձայնագրից եւ չկան գործադրման մեխանիզմները, համաձայնագրերը մնում են թղթի վրա, բայց եթե կա մի տեղ, որտեղ տեղի է ունենալու խոսակցություն, կարծիքների բախում, որտեղ ձեւավորվելու է քաղաքականությունը, դա շատ օգտակար է: Կարծում եմ, եկել է մի պահ, որ պետք է կարողանանք կառուցվածքային փոփոխություններ իրականացնել երկրի կառավարման համակարգում, դրա համար պիտի փոխենք չափանիշներ: Եվ սա բարդ խնդիր է, ու հասարակությունը ինքն էլ վերափոխվելու խնդիր ունի: Երբ հիմա կմախքը կա, հասարակությունը եթե առողջ է, դա կամաց-կամաց օգտագործում է ճիշտ նպատակներով, բայց եթե չի կարողանում իր մեջ ուժ գտնել եւ քայլը կատարել, ինքը սկսում է աշխատել հակահամակարգի մեջ, երբ համակարգը ձեւով կա, բայց էությամբ աշխատում է այդ նույնի դեմ, ինչի համար ստեղծված է: Հիմա պիտի փոխվենք բոլորս՝ ե՛ւ իշխանությունը ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ հասարակությունը, հակառակ պարագայում կկանգնենք Խորենացու Ողբի առաջ: Ես նախագահի ելույթն այդպես ընկալեցի:
- Նա միշտ էլ նման հայտարարություններ արել է, բայց, մեծ հաշվով, ոչինչ չի փոխվել, ինչո՞ւ պիտի այս անգամ փոխվի:
- Ամեն մի ելույթ իր հետ բերում է տրամադրություն, հասարակությունը մի օրվա մեջ չի փոխվում: Իսկ եթե մենք չենք հավատում, որ քայլ առ քայլ պիտի փոխվի, անհու՞յս է մեր վիճակը: Իհարկե, անհույս չէ: Նույն դրամահավաքը, որ ասում եք՝ ոչինչ չի փոխվում, դա նույն ծնողկոմիտեներն են, չէ՞ անում:
- Բայց եթե ուսուցիչը չվերցնի, հետո տնօրենը, հետո վարչության պետը ու այդպես՝ վերեւ...
- Այո, տեսեք, շղթա է, շատ կարեւոր է կոռուպցիոն ռիսկերի տեսակետից, որ շղթա չաշխատի եւ շղթայի կտրատումը առաջին քայլերից է, որով լուրջ երկրները գնացել են. երբ շղթան կտրվում է, դա առաջին լուրջ հարվածն է: Եթե մի տեղ մի ուսուցիչ մարտի 8-ին, ասենք, մի ծաղիկ է վերցնում, դա մի բան է, բայց եթե վերցնում է, մի մասը փոխանցում տնօրենին եւ այլն, ուրիշ բան: Դրա համար եթե այդ պարտադրանքը լինի, ծնողները պիտի դիմադրեն:
- Որ հետո երեխաների դե՞մ տրամադրվեն:
- Չեմ կարծում, որ եթե հստակ դիմադրություն լինի ծնողների կողմից, որեւէ ուսուցիչ փորձի պատժել երեխաներին: Եթե 1 կամ 2 հոգի դիմադրի, կարող է, բայց եթե լինի ընդհանուր մտածողություն... Պիտի փորձենք սրա դեմ քարոզչություն անել: Եթե 1-2 պատժի նախադեպ ունենանք, լուրջ արդյունք կունենանք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին
Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան
Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները
Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին
Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի
Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ
Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ
ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ
Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել
«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան
Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ
Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները
ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ
Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT