Դատը կրկին հետաձգվեց. դատարանը ուզում է վճիռ կարդալ միայն իշխանափոխությունից հետո

24/02/2016 schedule12:05

Մեր թերթի նախորդ համարում կանխատեսել էինք, որ տնտեսական դատարանը (դատավոր՝ Երվանդ Խունդկարյան) դարձյալ կհետաձգի հինգ հեռուստաընկերությունների դիմումի քննարկումը՝ սպասելով նախագահական ընտրությունների ավարտին:

Եվ իսկապես՝ դատական երեկվա նիստը սկսվելուց կես ժամ չանցած՝ այն հետաձգվեց: Իհարկե, հետաձգման նախաձեռնողը դատարանը չէր, այլ իրենք՝ դիմողները: Հիշեցնենք, որ դատարանը քննում է «Դար 21»,«Երեւան», «ԱրմենԱկոբ», «Թիվի 5», «ԷՎ» հեռուստաընկերությունների դիմումն ընդդեմ Հեռուսատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի: Վեճի առարկան ՀՌԱՀ հունվարի 21-ի որոշումն է: Նոյեմբերի 19-ին հայտարարված 5 կապուղիների մրցույթի հետաձգումից հետո 5 հեռուստաընկերությունները խնդրել էին ետ վերադարձնել իրենց մրցութային փաթեթները՝ լրամշակելու համար, ՀՌԱՀ-ն մերժել էր: Այս մերժման որոշումն էլ 5 ընկերությունները բողոքարկել են տնտեսական դատարան: Հինգ հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ Արա Զոհրաբյանը եւ Կարեն Մեժլումյանը նախ դատարանին տեղեկացրին, որ հրաժարվում են ներկայացնել հեռուստաընկերությունների մրցութային առաջարկները (նախորդ նիստում դատարանը որոշել էր փաթեթները հրապարակել՝ համոզվելու համար, որ առաջարկներում փոփոխություններ կատարելու կարիք կա), քանի որ դրանով փաստորեն առեւտրային գաղտնիք է հրապարակվում, բացի այդ, դատարանի կողմից իրենց դիմումը մերժվելու դեպքում այդ փաթեթները պետք է ներկայացվեն մրցույթի, ինչը կխախտի գաղտնիության սկզբունքը: Նրանք դատարանին հայտնեցին նաեւ, որ իրենք այդ հարցով դիմել են իրենց վստահորդներին, նրանցից չորսի պատասխանը դեռ չեն ստացել, իսկ հինգերորդը՝ «ԱրմենԱկոբը» հրաժարվել է տրամադրել փաթեթը: Այս հայտարարությունից հետո դատարանն անցավ դիմողների կողմից հաշտության համաձայնագիր կնքելու առաջարկի քննությանը: Հեռուստաընկերությունների փաստաբանները կազմել էին այդ համաձայնության նախագիծը եւ այն ներկայացրեցին դատարանին ու պատասխանողին: Ըստ համաձայնագրի, «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը պարտավորվում է հաշտության համաձայնության ուժի մեջ մտնելու պահից եռօրյա ժամկետում» վերադարձնել այն ընկերությունների մրցութային փաթեթները, որոնք նման պահանջ կներկայացնեն, ապա համաձայնության ուժի մեջ մտնելու պահից յոթնօրյա ժամկետում հետ ընդունել փոփոխված առաջարկները եւ յոթնօրյա ժամկետում հայտարարել կապուղիների մրցույթ: Եւ վերջապես՝ «համաձայնության ուժի մեջ մտնելու պահից սկսած տասնյոթերորդ օրը կատարել լավագույն կազմակերպության ընտրություն»: Առաջարկի վերաբերյալ հանձնաժողովի ներկայացուցիչները ոչինչ չասացին, այլ դատարանից ժամանակ խնդրեցին՝ հաշտության համաձայնության նախագիծը հանձնաժողովին ներկայացնելու համար: Նիստը նորից մեկ շաբաթով հետաձգվեց: Դիմողների ներկայացուցիչները մեզ հետ զրույցում նաեւ նշեցին, որ սա լավագույն ելքը կլինի ստեղծված վիճակից՝ հաշտության համաձայնությունը հնարավորություն կտա ամենակարճ ժամկետում մրցույթը կայացնել, եւ բոլորը գոհ կմնան: Հակառակ դեպքում իրենք վճիռը կարող են բողոքարկել վճռաբեկ, ինչպես նաեւ կարող են հանձնաժողովի մյուս որոշումները կամ որոշումների դրույթները կրկին վիճարկել դատական կարգով: Իսկ դա նշանակում է՝ մրցույթը անվերջ կարող է հետաձգվել: Երբ կարծիք հայտնեցինք, որ սա եւս մրցույթը ձգձգելու եւ նշված մրցույթին մասնակցող «Ա1+» եւ «Նոյյան Տապան» հ/ը-ների վերադարձը եթեր հնարավորինս ձգձգելու ձեւ է, նրանք ասացին, որ հաշտության համաձայնությունը կնքելու ժամանակ կերեւա, թե ով է այդպես վարվում: Եթե հանձնաժողովը հրաժարվի կնքել հաշտություն, ուրեմն ձգձգողը իրենք են, իսկ եթե հանձնաժողովը համաձայնի, բայց իրենց վստահորդները հրաժարվեն կնքել, ուրեմն ձգձգողը եւ քաղաքական խաղեր տվողը հինգ հեռուստաընկերություններն են: Նրանք ասացին, որ իրենք իրենց վստահորդներին կրկին հարցրել են՝ սա քաղաքական խա՞ղ է, թե՞ իրենք իսկապես ուզում են դատը շահել: Նրանց պատասխանել են, որ նպատակը շահելն է: Հանձնաժողովի ներկայացուցիչներ Ս.Պետրոսյանը եւ Ա.Մնացականյանը չկարողացան ասել՝ հանձնաժողովը կհամաձայնի՞ կնքել հաշտություն, թե՞ ոչ: Նրանք նշեցին, որ առաջարկը պետք է ներկայացնեն ՀՌԱՀ-ին, այն պետք է քննվի եւ նոր միայն որոշում կայացվի: Սակայն, կարծում ենք, հաշտության համաձայնություն կնքելու առաջարկը ՀՌԱՀ-ի կողմից կմերժվի՝ եթե պետք է այսօր համաձայնեին փաթեթները հետ վերադարձնելուն, ապա ի՞նչ իմաստ ուներ հունվարի 21-ին դա մերժելը:

Արմինե Օհանյան

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի փետրվարի 22-ի համարում

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1629 դիտում

Վարչապետն իրական Հայաստանի քարտեզների մակետներն է նվիրում երեխաներին ու անցորդներին. տեսանյութ

Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Գողթ բնակավայրում վրաերթի են ենթարկվել մայրն ու 8-ամյա երեխան

ՀՀ ավտոճանապարհներին գրանցվել են քարաթափումներ․ փրկարարները հեռացրել են թափված քարերը

Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալվել է 3 անձ. նրանք և փաստաթղթերը փոխանցվել են ՔԿ

Թաց ձյուն, անձրև և քամի. մարզերում ու Երևանում առաջիկա օրերին ինչպիսի եղանակ է սպասվում

Կսկսեն սրտաճմլիկ հոդվածներ գրել, թե վարչապետին հարվածել փորձողն ինչ հայրենասեր ու ազնիվ մարդ է. Թունյան

Շարունակվում են հանդիպումները Էրեբունի վարչական շրջանում․ Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

«Յարխուշտա»-ն այսուհետ կհնչի որպես Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն. տեսանյութ

Իրաքյան Քուրդիստանի նախագահի տունը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման

«Թեմու»-ի հետ բանակցում ենք, որ հայկական արտադրանքն իրենց հարթակներում ներկայացվի. Փաշինյան

Երկրի ղեկավարի նկատմամբ ֆիզիկական բռնության ցանկացած փորձ պետականության հիմքերը սասանելու փորձ է. Մանավազյան

ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության ընթացքում հարվածել է ավելի քան 11 հազար թիրախի. ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն

Խոսում են Աստծուց, բարությունից, եկեղեցուց, բայց գազազած շան պես եկեղեցու ներսում մեջքից հարվածում. Սիմոնյան

Արնախումները եկեղեցու ներսում էլ են արնախում. Ալեքսանյան. տեսանյութ

Սրանց շրջապատից ուրիշ ի՞նչ սպասես, եթե ոչ թիկունքից հարձակում, սադրանք. Հակոբյանը՝ եկեղեցու միջադեպի մասին

Եկեղեցում տեղի ունեցած միջադեպին առնչվող 2 անձ ձերբակալվել է. ՆԳՆ

Կարևոր է, որ իշխանության որոշումներից դժգոհ անձանց արձագանքը լինի բացառապես ժողովրդավարական մեխանիզմներով

Սպերցյանը բացակայում է. հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Բելառուսի դեմ խաղում

Վարչապետի վրա սանձարձակին ուղարկողները սխալվել են իրենց հաշվարկներում. նրան զուգարանում չեն ծեծելու. Չախոյան

Էրեբունիում ենք. ՀՀ վարչապետն ու ՔՊ կուսակցականները քաղաքացիների հետ հանդիպումներ են ունենում

ՀՀ վարչապետն ու ՔՊ կուսակցականները մետրոյում են. տեսանյութ

Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի մասում

Արթիկի, Աշոցքի, Սպիտակի, Սևանի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում

ՀՀ վարչապետն ու ՔՊ կուսակցականները Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում են պատարագի. տեսանյութ

Էլի «կոֆե-կենտրոն». վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է Վարդենիսում վեճի կենտրոնում հայտնված վարժական հավաքի մասնակցի խափանման միջոցը

5-րդ գիշերն անընդմեջ ուկրաինական ԱԹՍ-ները գրոհում են Լենինգրադի մարզը. մանրամասներ

Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը կցորդով բեռնատարների համար փակ են

Քարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է

Քաղաքացիների նամակները շատ են, կարդացողը՝ քիչ. վարչապետ

Հայտնի են ՔՊ-ում քվեարկության արդյունքները․ ովքե՞ր են առաջատար հնգյակում

Զելենսկին Աբու Դաբիում և Էր Ռիադում պայմանավորվել է պաշտպանական համագործակցության մասին

Արարատ Միրզոյանն ու Կատարի վարչապետը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ

Վերադարձանք Երևան, հասցրի կատարել կուսակցական պարտքս․ Պապիկյան

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է, որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում

Մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլը

Ստացվել են ահազանգեր՝ Սյունիքի և Տավուշի մարզերում գետերում ջրի մակարդակի բարձրացման վերաբերյալ

Միրզոյան-Արաղչի հեռախոսազրույց է տեղի ունեցել

Վարժական հավաքի մասնակցի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ-ն՝ Վարդենիսի դեպքի մասին